Նախագահական նստավայրում երեկ կայացավ հանդիսավոր զորահանդես, որին հետևեց կառավարության պաշտոնական հրաժարականը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց կառավարության ղեկավար՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետի և նրա կաբինետի գործունեությունն երևի ամենաշատն է արժանացել քննադատության վերջին հինգ տարների ընթացքում: Ընդդիմությունը նրան քննադատել է, որովհետև համարել է, իր բնորոշմամբ, հանցավոր իշխանության կարևոր դերակատար: Այլընտրանքային ԲՀԿ-ի քննադատության հիմնական թիրախը հենց Տիգրան Սարգսյանն է, որովհետև Գագիկ Ծառուկյանի շրջապատում համարում են, որ հենց վարչապետն է էապես սահմանափակել իրենց ազդեցությունն իշխանության ներսում: Նույնիսկ հարազատ ՀՀԿ-ում Սարգսյանին առանձնապես չեն սիրում. այստեղ ոմանք կարծում են, որ վարչապետը շատ է սիրում խոսել օլիգարխներից ու մոնոպոլիաներից, մյուսները կառավարության ղեկին ուզում են տենել իրենց ավելի հոգեհարազատ մարդու:
Հասարակությունը նույնպես դժգոհ է կաբինետից ու նրա ղեկավարից: Տվյալ պարագայում դեր են խաղում ոչ քաղաքական շարժառիթները.. գործազրկությունը չի պակասել, աղքատների թիվն ավելացել է, արտագաղթի ծավալները՝ մեծացել:
Իհարկե, Տ. Սարգսյանի շրջապատից հակադարձում են՝ ասելով, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում հնարավոր չէր ավելի արդյունավետ գործել, կառավարությունն էլ արել է այն, ինչ կարողացել է: Գուցե, սակայն մի փոքր համոզիչ չի թվում:
Եթե մարդկանց հուզում է իրենց կյանքի որակի բարելավման հարցը, ապա քաղաքական շրջանակներում քննարկվում է նոր կառավարության կազմի, նոր վարչապետի հարցը:
Հանրապետության նախագահն իր վերջին ասուլիսում հասկացրեց, որ էական կադրային փոփոխությունների պետք չէ սպասել: Ըստ նրա՝ կառավարությունն ապահովում է 7% տնտեսական աճ, այսինքն՝ կատարում է իր առջև դրված խնդիրը:
Հնարավոր վարչապետացուներից մեկը՝ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն, երեկ բացառել է իր՝ վարչապետ դառնալու հավանականությունը: Անցյալ տարեվերջին՝ ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերությունների ֆոնին, նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև Գագիկ Ծառուկյանի խնամին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նախկինում երբեք չէր հերքել վարչապետ դառնալու իր ցանկությունը: Նույն պատճառով գրեթե բացառվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Կարենի եղբայրը՝ Սամվելը, թեև ամենահարուստ հայն է աշխարհում և ազդեցիկ տնտեսաքաղաքական կապեր ունի ռուսական էլիտայի հետ, բայց Կարապետյանների ընտանիքը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Ծառուկյանի ընտանիքի հետ: Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեման նույնպես փակված է, որովհետև նա վերջերս կարևոր դերակատարություն ստանձնեց հեղինակավոր բիզնես ստրուկտուրայում:
Ըստ ամենայնի, Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում՝ գուցե ավելի մեծ լիազորություններով և կշռով. ասում են՝ նա վայելում է նախագահի և նրան մոտ գործարար Բարսեղ Բեգլարյանի(Ֆլեշ) անվերարապահ աջակցությունը:
Խոսում են նաև, որ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը կարող նշանակվել փոխվարչապետ, Վլադիմիր Գասպարյանը՝ ՊՆ նախարար, Արմեն Երիցյանը՝ ոստիկանապետ: Նախագահականում որոշակի դժգոհություններ կան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքից, ըստ այդմ՝ շրջանառու է դարձել այն վարկածը, որ Նալբանդյանին փոխարինելու է Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Վաղուց է հայտնի, որ այս երկու գործիչների ջրերը երկար ժամանակ է նույն առվով չեն հոսում: Բայց ինչպես ուժային բլոկի կադրային վերադասավորումների, այնպես էլ՝ ԱԳ նախարարի փոփոխության մասին լուրերն առայժմ պաշտոնապես հերքվում են:
Հավելենք նաև, որ նոր կառավարության ձևավորման ընթացքի վրա որոշակի ազդեցություններ կարող են ունենալ իշխանություն-ընդդիմություն, իշխանություն ԲՀԿ հարաբերությունները, ավելի ճիշտ՝ դրանց հստակեցումը:
Եվ վերջում մեկ դիտարկում. Ինձ, հատկապես՝ սահմանադրական փոփոխություններից հետո, զարմացնում է Հիմնական օրենքում պահպանված դրույթն, ըստ որի՝ կառավարությունը հրաժարական է տալիս նախագահի երդմնակալությունից հետո: Ըստ մեր սահմանադրության՝ կառավարության կազմն առավելապես խորհրդարանական ընտրությունների արտացոլումն է. եթե նախագահական ընտրությունները չեն խարխլում խորհրդարանական մեծամասնության հիմքերը, կառավարության պաշտոնաթողության իմպերատիվ պահանջ Սահմանադրությունը չպետք է նախատեսեր:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.