2005թ-ի սահմանադրական և դրանից ածանցվող օրենսդրական փոփոխություններով՝ Երևանի կառավարումը դարձավ շատ ավելի դեմոկրատական, քան սովետական շրջանում էր, կամ Երրորդ Հանրապետության առաջին տարիներին: Հիմա երևանցիներն իրենք են ընտրում ավագանի և միջնորդավորված մասնակցում մայրաքաղաքի ղեկավարի և գործադիր իշխանության ձևավորմանը:
Իհարկե, այս ամենը՝ Սահմանադրության ոգուն համաձայն և օրինական ընտրությունների անցկացման պարագայում: Համենայն դեպս, առաջին ավագանու գործունեությունն առհասարակ չի տեղավորվել տեղական ինքնակառավարման մարմնի տրամաբանության մեջ: Բավական է նշել այն փաստը, որ այդ շրջանի բոլոր երեք քաղաքապետերի նշանակումը, ինչպես նաև նրանցից երկուսի պաշտոնանկությունը տեղի են ունեցել Բաղրամյան 26-ի գործուն մասնակցությամբ, եթե չասենք՝ թելադրանքով:
Ինչևէ դառնանք, մայրաքաղաքի այսօրվա կառավարման մոդելին, որն, ինչպես նշեցինք, ավելի դեմոկրատական է, քան նախկիններում եղածը: Այնուամենայնիվ, այս մոդելն ևս ունի իր մի քանի թերություններն, որոնք, իհարկե, շտկելի են համապատասխան քաղաքական կամքի առկայության պարագայում:
Առաջին. դեռեևս սահմանադրական փոփոխությունների ժամանակ առաջարկվում էր ամրագրել քաղաքապետի ուղղակի ընտրության ինստիտուտը: Իշխանությունը հակադարձեց, չհամաձայնեց՝ պատճառաբանելով, որ դա լուրջ մարտահրավեր կլինի համապետական իշխանությանը: Իրականում իշխանության այս թեզը կեղծ է, որովհետև ժողովրդավարական ճանապարհով ընտրվող քաղաքապետն իշխանության բուրգի համար ոչ թե մարտահրավեր է, այլ՝ արդյունավետ հակակշիռ: Ի վերջո, աշխարհում բազմաթիվ են դեպքերը, երբ որևէ գործչի նախագահական հավակնությունների կարևոր հանգրվան է եղել մայրաքաղաքի կառավարումը ստանձնելը՝ ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով: Նույնիսկ դրական է, որ ընտրական ինստիտուտը ի հայտ է բերում հանրապետական մասշտաբի հավակնություններ ունեցող գործիչ:
Երկրորդ. սխալ է մայրաքաղաքի ավագանու ընտրությունների անցկացումը բացառապես համամասնական ընտրակարգով, որովհետև քաղաքային կառավարումից կարող են դուրս մնալ մարդիկ, ովքեր իրենց անուններն որևէ կերպ չեն նույնացնում այս կամ այն կուսակցության հետ, սակայն ունեն հասարակական ակտիվություն: Թերևս նպատակահարմար է անցում կատարել մեծամասնական բազմամանդատ ընտահամակարգի, որն, ըստ էության, համամասնական և մեծամասնական մոդելի լավագույն համադրումն է՝ գոնե այս պարագայում: Դիցուք, Երևանը բաժանվում է 13 ընտրատարածքների, որոնցից յուրաքանչյուրից ընտրվում է հինգ ավագանի: Իհարկե, օրենքով պետք է երաշխավորվի մրցակցությունը և յուրաքանչյուր ընտրատարածքում առաջադրված թեկնածուների թիվը չի կարող փոքր լինել վեցից կամ նույնիսկ տասից: Այս մոդելը կիրառվում է եվրոպական բազմաթիվ երկրներում: Սրա առավելությունն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմնում, որն առաջին հերթին պետք է սպասարկի քաղաքացիների ամենօրյա շահերը, քաղաքական խճանկարը ներդաշնակվում է հասարակական, քաղացիական տարբեր խմբերի շահերի հետ:
Երրորդ. բոնուսի գաղափարը, որով ենթադրվում է, որ 40% + 1 քվեներ ստացած քաղաքական ուժն ավտոմատ քաղաքապետ է նշանակում, առանց ավագանու քվեարկության, հակասում է ժողովրդավարության սկզբունքին: Ի վերջո, մյուս ընտրական սուբյեկտները կարող են ավագանիում միավորվել կոալիցիայի մեջ և ունենալ 50% + 1 ձայն: Այսինքն, կստացվի, որ բոնուսային սկզբունքով ընտրված քաղաքապետը ներկայացնում է ավագանու ու նաև՝ համաքաղաքացիների փոքրամասնությանը:
Չորրորդ. Անտրամաբանական է, որ Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների և դաշինքների համար սահմանված են անցողիկության ավելի բարձր շեմեր, քան՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ է: Սա բերում է նրան, որ մի քանի տասնյակ հազարավոր քաղաքացիների ձայնն ավագանիում լսելի չի դառնում:
Հինգերերորդ. Մայրաքաղաքի կառավարման այսօրվա մոդելն ընտրողին ավելի է օտարել քաղաքային կառավարումից՝ ընտրությունից — ընտրություն միջակայքում: Եթե առաջ քաղաքացիների մի շարք խնդիրներ լուծումներ էին ստանում թաղապետարաններում, ապա հիմա Երևանում չկան համայնքներ, վարչական շրջանների աշխատակազմերը չունեն համապատասխան իրավասություններ և բյուջե, իսկ մարդը բազմաթիվ հարցերով ստիպված է քաղաքի ծայրամասից հասնել քաղաքապետարան: Հաշվի առնելով մեզանում առկա բյուրոկրատական քաշքշուկները՝ պրիմիտիվ մի խնդիր լուծելու համար քաղաքացին վստահաբար քաղաքապետարան է գալու բազմաթիվ անգամներ: Իհարկե, հասկանալի է, որ Երևանն ինքն այսօր համայնք է և չի կարող իր ներսում համայնքներ ունենալ: Սակայն կարելի է գտնել միջանկյալ լուծումներ, որոնցից մեկը կարող է լինել, օրինակ, մայրաքաղաքի վարչական բեռնաթափումը:
Հուսանք, որ հնչեցված առաջարկությունները կարժանանան քաղաքային իշխանությանը ձգտողների ուշադրությանը:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.