«ԲՀԿ-ն երևանցու կողքին է, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք և վիրավորողը իմ հետ է գործ ունենալու»,- քարոզարշավի մեկնարկին հայտարարել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հասկացողը հասկացել էր, թե ում է ուղղված այս հաթաթան: Հաթաթայի հասցեատերն էլ անմիջապես պատասխանեց՝ անուղղակի. hանրապետականները խոսեցին օրինական ընտրությունների անհրաժեշտության մասին՝ առանց անուն տալու ակնարկելով, որ ընտրակաշառք չեն հանդուրժելու: Տեսնո՞ւմ եք՝ ինչ արդար իշխող կուսակցություն ունենք, քնում-զարթնում արդար ընտրությունների մասին է մտածում:
Հանրապետականների ակնարկն էլ մյուս կողմը հասկացավ. արտերկիր մեկնեց: Ու այնպես ստացվեց, որ յուրայինների շրջապատում թագավորի համբավ ունեցող մարդը, կամա թե ակամա, չի կարողանալու պաշտպանել անգամ՝ այս փուլում իրենից հետո ամենակարևոր բհկ-ականին՝ ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանին: Հավանաբար, իշխանությունները Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո հիշեցին, որ ԱԳ նախկին նախարարը ոչ միայն քաղաքապետացու է, այլ նաև՝ «փողեր լվացող» ու հրավիրեցին ԱԱԾ՝ հարցաքննության:
ՀՀԿ-ԲՀԿ դիրքային պատերազմը թվում էր՝ պետք է ավելի զգոն դարձներ Տարոն Մարգարյանի թիմին: Թվում էր: Բայց հենց առաջին նախընտրական հանդիպմանը, որ տեղի էր ունենում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Տարոնով խանդավառված գործող ավագանու հանրապետական Նաիրա Նահապետյանը սայթաքեց, խճճվեց թվերի մեջ: Շատ էր ուզում գովել Տարոնին, հակառակը ստացվեց:
«Բարև Երևան» դաշինքի թիվ մեկ համարը՝ Արմեն Մարտիրոսյանը մոռացել է, որ դեռ շաբաթներ առաջ ինքն արդեն նշանակվել է Երևանի քաղաքապետ՝ Նոր Հայաստանի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Արմենն ու իր կուսակիցներն այս պահին ավագանու ընտրությունների պես մանր գործերով զբաղվելու ժամանակ չունեն. նրանք պատրաստվում են Նոր Հայաստանի ծնունդին ու բոլորիս համոզում են, որ այսօր, հենց այսօր սկսվելու է նոր թվարկություն:
Մյուս ընտրական սուբյեկտներն էլ առանձնապես ակտիվ չեն: ՀՅԴ-ն որոշել է առայժմ հրապարակներում չերևալ և տուն առ տուն մտնելով՝ վառ պահել մեր հոգիներում մարող հեղափոխական կրակը: ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ հյուրընկալվել էր Արամ Աբրահամյանին և վստահ ասում էր՝ այս անգամ տեղամասերում թվանկարչություն թույլ չեն տալու: Բայց դե, դրսի փող տվողի ձեքը ո՞նց բռնեն՝ դեռ պարզ չէ:
ՀԱԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝Զոյա Թադևոսյանն, ասում է, որ իրենց ծրագիրը մարդակենտրոն է: Չեմ էլ կասկածում, բայց մարդակենտրոնությունը դրոշ են դարձրել նաև նրանք, ովքեր մի քանի կոպեկով այդ նույն մարդուն գնում և նվաստացնում են, այդ նույն մարդուն տեղամասում ծեծում են՝ բռնաբարելով նրա արժանապատվությունը:
ՕԵԿ-ն երեկ հանգստանում էր. առաջին օրվա դոզան բավարար է մի քանի օրվա համար. ուժերը խնայել է պետք:
«Առաքելություն» կուսակցությունն այս ընտարարշավի Հրանտ Բագրատյանն է. մարդիկ դրել հաշվել են, որ մեկ տարում մայրաքաղաքի բյուջտային մուտքերը կարող են ավելացնել 10 միլիարդ դրամով: Բայց դե, ընտրություններում թրծված ընտրողն ասում է՝ այ ախպեր, քո 10 միլիարդից գոհ եմ, նաղդ իմ տաս հազարը տուր:
Տպավորությունն այնպիսին է, որ մեր քաղաքացիներին ընտրությունները չեն հետաքրքրում: Քարոզարշավի երկրորդ օրը քաղաքում միայն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և «Առաքելություն» կուսակցության նախընտրական պաստառներն էին:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 11:10
22.11.2023 | 14:10
22.11.2023 | 13:10
22.11.2023 | 12:10
22.11.2023 | 11:10
21.11.2023 | 15:10
21.11.2023 | 13:10
21.11.2023 | 12:10
21.11.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.