«Inauguro» լատիներենից թարգմանաբար նշանակում է «ձեռնադրել», «օծել»: «Ինաուգուրացիայի» ծեսը, հետևաբար, գալիս է թագավորներին օծելու անհրաժեշտությունից: Դրա համար, ի դեպ, պետք են նաև «ավգուրներ» (augures)` քրմեր, որոնք լիազորված են այդ օծումն իրականացնելու: Երդումն այստեղ առաջնային դեր չէր խաղում, եթե ընդհանրապես առկա էր. գերագույն հոգեևորականը Աստծո անունից տվյալ անձի գլխին դնում է թագը` երդվելու կարիք առանձնապես չկար: Ընդ որում, դա տեղի է ունենում տարբեր հանգամաններում: Օրինակ` Բոնապարտը սկզբում պետական հեղաշրջմամբ դարձավ առաջին կոնսուլ, այնուհետև` 3 տարի անց, ոչ մրցակցային ընտրություններում ընտրվեց ցմահ կոնսուլ [այսպես ասած` վերարտադրեց իր իշխանությունը]: Բայց դա էլ իրեն քիչ թվաց, ու ևս 2 տարի անց Հռոմի պապ Պիոս 7-րդը կատարեց «ինաուգուրացիա», նրան օծեց կայսր` թագ դնելով ինչպես Նապոլեոնի, այնպես էր Ժոզեֆինայի գլխին: Թե որքանով լեգիտիմ կայսր էր նա` հիրավի, Աստված գիտի: Փոխարենը հայտնի է, որ կայսր դառնալուց հետո Բոնապարտն ագրեսիվ պատերազմ սկսեց ամբողջ Եվրոպայի դեմ: «Ինաուգուրացիան», մի խոսքով, բառիս բուն իմաստով երդում, երդմնակալություն չէ: Չնայած ժողովրդավարական [կամ այդպիսի հավակնություններ ունեցող] երկրներում պետության ղեկավարը ստանձնում է իր պաշտոնը երդում տալով: Սովորաբար դա ուղեկցվում է նախկին` «թագավորական» ձեռնադրումներից եկած որոշակի արխայիկ տարրերով: Հայաստանում, մասնավորապես` կաթողիկոսով և Աստվածաշնչով: Այնինչ պետք է հաշվի առնել, որ մեր երկրի բնակչության գերիշխող մասը քրիստոնեական որոշակի ծեսեր պահպանող աթեիստներ են: Այդ հանգամանքը, հավանաբար, հաշվի չի առնում Րաֆֆի Հովհաննիսյանը` չափից դուրս լուրջ ընդունելով նախագահի երդմնակալության այդ արխայիկ տարրերը: Բայց դա պարզապես ծես է, ավանդույթ, որը բովանդակային որևէ նշանակություն չունի. Հարության տոնին հավկիթներ ներկելուց մենք չենք խորանում, թե ինչի համար ենք դա անում: Թե ինչ է նշանակում «նոր Հայաստանի երդմնակալության արարողություն», ես ընդհանրապես չեմ հասկանում: Ով ում է օծում, ով ում է երդում տալիս, և ինչ քաղաքական կամ թեկուզ բարոյական նշանակություն դա կունենա` չեմ պատկերացնում: Անձամբ ինձ համար նոր Հայաստանը գոյություն ունի 1991 թվականի սեպտեմբերի 21-ից: Աղքատ երկիր է դա, թե հարուստ, ժողովրդավարական է, թե ավտորիտար, ինչպիսին են Հայաստանի իշխանավորները և քաղաքական գործիչները` դրանք թեև կարևոր, բայց ինձ համար որոշիչ հարցեր չեն: Փառք և պատիվ մեր հայրենակիցներին, ովքեր այս 22 տարում եկել են այստեղ` մեզ հետ միասին նոր Հայաստանում աշխատելու: Նրանց թվում է, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը: Հաջողություն ցանկանանք նրանց, ովքեր այս ընթացքում Հայաստանից մեկնել են ավելի հարմարավետ տեղեր: Հեռվից հետևք ձեր նախկին հայրենիքի կյանքին: Աշխատեք մեզ խելք չսովորեցնել:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.