Ցավալիորեն Կամոյի անունը հանրությանը քիչ է հայտնի:
Մարդ, որ այդ տարիներին բառացիորեն պահեց Կոռնիձորը:
Ասում են Կամոն կնոջն ու մանկահասակ երեխային իր հետ վրանում էր պահում, որ ժողովուրդը խուճապի չմատնվեր: Գաղտնիք չէ, որ նման պարագաներում սկսում են զանգվածաբար լքել բնակավայրերը: Մեղադրելու չէ ՝ վախը մարդունն է, այդ թվում նաև կոռնիձորցիներինը, որոնցից շատերը եվս լքում էին Կոռնիձորը:
Պատմում են նաև, որ թշնամու ամեն հրետանազարկից հետո կինն ու երեխան վրանի մի պատից մյուս պատն էին զարնվում: Տղաների հորդորներին, թե ընտանիքիդ խղճա, դուրս բեր գյուղից ասում էր. «ի՞նչ է, իմոնց արյունը մյուսներից կարմի՞ր է», հետո ժպտալով ավելացնում էր. «էստեղ թե երկնքում իմ ընտանիքը ինձ հետ պիտի լինի, էլ ոչ մի խոսք էդ մասին»:
Ես Կամոյի գլխին հերոսի լուսապսակ չեմ ուզում հագցնել, այդ տարիներին շատերն էին էդպես վարվում: Կամոն շատերից մեկն էր, մի քիչ թերևս ավելի «գժոտ»:
Պատերազմից հետո, երբ արդեն վերոհիշյալ պարոնը՝ «Սուրեն Խաչատրյանը»` նույն ինքը Լիսկան, սկսել էր տարածքները վերաձևել՝ Կոռնիձորի պաշտպանական ջոկատի տղաների հետ խնդիրներ ունեցավ:
Տղաներին սրա պահվածքը հեչ դուր չէր գալիս: Հատկապես Կամոյին, Կամոն շատ էր խանգարում, վկան էր այս ամենի, Կամոն գժոտ էր, փոխզիջումների չգնացող:
Ս.Խաչատրյանը բնականաբար պիտի դիմեր իր տեսակին բնորոշ դասական սխեմայի օգնությանը այն է՝ չկա մարդ, չկա խնդիր:
Կամոյին խաղից հանելը այս մարդու ու իր հարազատների՝ հատկապես այդ տարիներին կարծեմ թե, ոստիկանապետ եղբոր համար օրեցօր գերխնդիր էր դառնում:
Իրենց հատուկ ստորագույն սխեմայի համաձայն որոշում են Կամոյի վրա գործ սարքել:
Կամոն երբեք չի թաքցրել, որ քրեական անցյալ ունի: Քրեական անցյալ ունեին էլի կռվող տղաներ, որոնց չեմ ուզում անվանարկել: Դրա կարիքը չկա, քանզի դրանից նրանք նվազ հայրենասեր չէին դառնում քան «մաքրամաքուր» կենսագրություն կերտած պատերազմի տարիներին տակ ու ծակերում թաքնվաց, էսօր ջրի երես թռած պղպջակ-մարդուկ-հայրենասերիկները:
Ինչևէ, լիրիկական շեղումից վերադառնամ իմ պատմությանը:
Այս մարզպետաոստիկանապետական ալյանսի գլխում առաջանում է «փայլուն» գաղափար՝ հյուսել սարդոստայն Կամոյի համար: Ոստիկան եղբայրը սկսում է հետապնդել Կամոյի ջոկատում զոհված ազատամարտիկներից մեկի կնոջը, անբարո առաջարկներով, քաջ գիտենալով, որ վերջինս օգնություն է հայցելու Կամոյից:
Իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Կամոն իր տղաների ու նրանց ընտանիքի անդամների պաշտպանության համար, կարող էր գնալ ծայրահեղ քայլերի:
Պլանը փայլուն աշխատում է (ո˜վ էր ծրագրել, որ արդյունք չտար):
Մի քանի անգամ անարդյունք զգուշացումներից հետո, գազազած Կամոն մոտենում է տիկնոջ հետ զբոսնող ոստիկան եղբորն ու բարձրացնում տիկնոջ կիսաշրջազգեստը ասելով թե. «դե հիմի թող ժողովուրդը տեսնի քո կնոջ հետ…. , որ հասկանաս թէ ինչ արժի զոհվածի անպաշտպան կնոջը հանգիստ չտալը»:
Կամոյի վրա շատ արագ քրեական գործ է հարուցվում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանի աշխատանքին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով:
Կամոն փախչում է սարերը: Չեմ ուզում մանրամասնել, թե բառիս բուն իմաստով ինչ ահաբեկումների են ենթարկվում Կամոյի շրջապատն ու հարազատները: Դա խոսակցության այլ թեմա է: Հայտարարվում է հետախուզում: Գյուղից հաց տանող տղային հետևելով հայտնաբերում են Կամոյի թաքստոցը:
Երկար դիմադրությունից հետո Կամոն ինքնասպան է լինում:
Հետո… Հետոյի մասին չեմ էլ ուզում պատմել, որովհետև հետոն ավելի եղկելի է…
Էլի եմ կրկնում, ես այդ մարդուն բոլորովին չեմ ճանաչում եվ բառացիորեն վերապատմում եմ ականատեսների խոսքը: Այսքան տարի այս մասին չեմ բարձրաձայնել, միմիայն այն պատճառով, որ խոսք էի տվել տղաներին թէ չեմ պատմելու այս մասին զուտ Կամոյի ընտանիքի անվտանգության երաշխիքներից ելնելով:
Եվ եթե պարոն Սուրեն Խաչատրյանը չսկսեր փորփրել այնպիսի մարդկանց ու նրանց հարազատների կենսագրականները, որոնք առնվազն հերոսներ ոչնչացնելով չէ որ հասել են իրեն դիրքերին ու ձեռքբերումներին, էլի կլռեյի:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Գուցե տարիների հեռվից ինչ որ բան ստույգ չեմ մտապահել, ասենք ստույգ չեմ հիշում մարզպետի եղբայրը այդ տարիներին ոստիկան էր թե ոստիկանապետ, սակայն մնացածը եթե կոռնիձորցիները մի քիչ հաղթահարեն մարզպետի հանդեպ ունեցած սարսափը կարող են հաստատել:
Արե՛ք դա, վերականգնե՛ք Կամո Գալստյան անունով փառահեղ տղայի արժանապատիվ կենսագրականը, որի անունով դեռևս կենդանության օրոք սիրելի կոռնիձորցիներ ուզում էիք փողոց անվանակոչել:
Ի՞նչ է պատահել ձեզ, սիրելինե՛րս, ինչո՞ւ եք դարձել այդքան լուռ….
pressing.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
22.09.2023 | 11:10
21.09.2023 | 15:10
21.09.2023 | 14:10
21.09.2023 | 13:10
21.09.2023 | 12:10
21.09.2023 | 11:10
20.09.2023 | 15:10
20.09.2023 | 14:10
20.09.2023 | 13:10
20.09.2023 | 12:10
20.09.2023 | 11:10
19.09.2023 | 15:10
19.09.2023 | 14:22
19.09.2023 | 14:10
19.09.2023 | 13:10
19.09.2023 | 12:10
19.09.2023 | 11:10
18.09.2023 | 14:10
18.09.2023 | 13:10
18.09.2023 | 12:10
18.09.2023 | 11:10
16.09.2023 | 14:10
16.09.2023 | 13:10
16.09.2023 | 12:10
16.09.2023 | 11:10
15.09.2023 | 15:10
15.09.2023 | 14:10
15.09.2023 | 13:10
15.09.2023 | 12:10
15.09.2023 | 11:10
14.09.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.