Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը` հացադուլը դադարեցնելու մասին, ուրախալի լուր է: Ոչ մի նորմալ մարդ չի ցանկանում, որ որևէ մեկը իրեն միտումնավոր կերպով վնաս տա և փչացնի իր առողջությունը: Նժդեհականները, առաջին հերթին` Գալուստ Սահակյանը, ասում են` «չենք ուզում, որ տուժի որևէ հայ մարդ»: Բայց ես, ազգային պահպանողական չլինելով, առողջության հետ կապված իմ ցանկությունը տարածում եմ Երկրագնդի բոլոր մարդկանց վրա` անկախ իրենց քաղաքական և կրոնական հայացքներից, ռասայական և ազգային պատկանելությունից: Դրա համար, ի դեպ, ես որոշակի տհաճություն եմ ապրում, երբ բուռն քննարկման աոարկա է դառնում կառավարության որոշումը` Հայրիկյանի բուժման համար գումար հատկացնելու մասին: Ինչո՞ւ Հայրիկյանին, ինչո՞ւ պետական բյուջեից`քաղաքական հարթության վրա այդ հարցերը անպայման պիտի տրվեն, գուցե այստեղ քննադատությունն իրոք տեղին է, և այդ փողը ավելի նպատակահարմար էր այլ ձևով ծախսել: Բայց ես փորձում եմ վերանալ այդ հանգամանքներից և հարցն ընկալել այսպես, ինչ-որ մեկը, տվյալ դեպքում` պետությունը ցանկանում է փրկել մեկ մարդու կյանքը: Դրա մասին չարժե երկար խոսել, ես, որպես հարկատու, այդ գործի համար իմ փողերը չեմ ափսոսում: Նույնը` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Կարելի է, իհարկե, ձեռքերը շփել ու չարախնդալ` ոչինչ չստացվեց, պարզապես ձևեր էր թափում և այլն: Բայց կարծում եմ` առողջության հարցում չի կարելի մարդուն «շիրա տալ» կամ «թասիբի գցել»` անպայման շարունակիր քո ինքնախեղումը, թե չէ` մենք քեզ կծաղրենք և անսկզբունքային կհամարենք: Այդ չարությունը չի կարող արդարացվել որևէ քաղաքական դրդապատճառով: Հացադուլը դադարեցնելն ունի ևս երկու դրական կողմ. այն թույլ կտա թե մնացած քաղաքական ուժերին, թե փորձագետներին (որոնց մասին Րաֆֆին երեկ մի երկու թթու խոսք ասաց), թե լրատվական դաշտին կենտրոնանալ «Ժառանգության» առաջնորդի ոչ թե առողջական վիճակի կամ սննդակարգի, այլ զուտ քաղաքական քայլերի վրա: Մի բան է, երբ դու սկսում ես քո ռեպորտաժը «այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի այսինչերորդ օրն է» նախադասությամբ: Մեկ այլ բան է, երբ դու հայտնում ես, որ տվյալ քաղաքական գործիչն ասաց այս և պահանջեց այն: Վերջապես, Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլը դադարեցնելու մասին որոշումն ապացուցում է, որ նրա գործողություններում բացակայում է ընդդիմախոսին սպառնալու, շանտաժելու տարրը, որը, ինչ մեղքս թաքցնեմ, ես տեսնում էի պայքարի այս ձևի մեջ: Հասկանալի դարձավ, որ «իմ դիակի վրայով» արտահայտությունը փոխաբերական իմաստ ուներ, իսկ «Հայաստանի որևէ անկյունում հանգչելու» պատրաստակամությունը պարզապես տուրք է սփյուռքահայ դարձվածաբանությանը: Պայքարը ձեռք բերեց զուտ քաղաքական բնույթ, և դրանում բոլորս պետք է Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողություն ցանկանանք:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.