Քաղաքական և, հետևաբար, լրատվական դաշտի բոլոր խարդավանքները հասկանալ չափազանց դժվար է հատուկ տաղանդ է պետք, որը ես չունեմ: Բայց զանազան բանակների և ճամբարների մեջ իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում երկուսը: Առաջինը կենտրոնացել է «երիտօլիգարխների» վրա, որոնց նպատակն է, ըստ այդ տեսակետի կողմնակիցների, ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը լավն է, իսկ նրա շրջապատի մի մասը` վատը, իսկ լավը շրջապատի հենց այն հատվածն է, որը և ներկայացված է «երիտօլիգարխներով»:
Ըստ այդ տեսակետի` կան լրատվամիջոցներ, որոնք քարոզում են հենց այդ մոտեցումը, և ցանկացած սկզբունքային, արդար մարդու սրբազան պարտքն է այդ դավադրությունը բացահայտելը: Նրանց մատուցմամբ` այդ դավադրության մասն է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, որն .իրականում է «ախք» է, «հաճախորդ» է ու «դհոլ»: Այդ հարձակումների թիրախը հանդիսացող ուժերն ու լրատվամիջոցները, ի պատասխան` կարծիք են հայտնում, որ նման քարոզչությունը կազմակերպվում է մի կենտրոնից, և այդ կենտրոնի հետևում երևում են առաջին, երկրորդ նախագահի, ԲՀԿ-ի, ինչպես նաև ռուսական իմպերիալիզմի «ականջները»: Լևոնաքոչարյանական ուժերի նպատակն է, ըստ հակադիր ճամբարի, վարկաբեկել Րաֆֆի Հովհաննիսյանին և «վերատիրանալ» ընդդիմադիր ընտրազանգվածին: Որն է այստեղ սուտ, որն է ճիշտ, ինչն է չափազանցություն կամ անհարկի ընդհանրացում, իսկ ինչը` փաստերի արձանագրում, կրկնեմ` դժվարանում եմ ասել: Հավանաբար, թացն ու չորն այստեղ այնքան են խառնված` քարոզչական միավորներ ձեռք բերելու նպատակով, որ պետք է ամեն օր եփվես խարդավանքների այս կաթսայի մեջ` հասկանալու համար, թե ով ինչ մոտիվներով է ղեկավարվում: Այդքանով հանդերձ` ինձ համար միշտ էլ տհաճ էր, որ մարդիկ անընդհատ իրար կասկածում են, դավադրություններ են փնտրում և ականջներ են հայտնաբերում: Իսկ լրատվական մակարդակում այդ խոսակցությունները` «ես անկախ եմ, դու անկախ չես», «դու վերահսկվում ես, ես չեմ վերահսկվում»` բավականին զավեշտալի են: Իրականում բոլոր ուժերը, ինչպես էլ նրանց անվանես` «առաջադիմական» կամ «հետադիմական» սերժականներ, «լևոնաքոչարյանականներ», թե «րաֆֆիականներ»` բոլորը շատ լավ հասկանում են, որ այդպես շարունակել (նկատի ունեմ երկրի տնտեսական և քաղաքական զարգացումը] այլևս չի կարելի, դա ոչ մեկի շահերից չի բխում: Բոլոր կողմերը հասկանում են նաև հեղափոխական զարգացումները «արաբական սցենարով» Հայաստանում հնարավոր չեն: Կարծում եմ` կա նաև գիտակցությունը, որ միահեծան, մենաշնորհային իշխանության ժամանակն արդեն անցել է`այն այլևս էֆեկտիվ չէ: Մնում է մի բան՝ ավելի քիչ իրար անիմաստ կծմծել և ավելի արագ իրար հետ պայմանավորվել, ցանկալի է` «թուղթ ու գրիչով», այսինքն` շարադրելով ոչ թե մեղադրանքներ և կասկածներ, այլ Հայաստանի զարգացմանն ուղղված գաղափարներ: Իսկ դավադրությունների և «ականջների» հարցը կարելի է թողնել նախադպրոցական երեխաներին:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.