Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազը դատարանում այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ փոփոխել է Սուրեն Սուրենյանցին ՀՀ քրեական օրենսգքրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը` նրան առաջադրելով նոր մեղադրանք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
ՀՀ ԿԱ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում քննված քրեական գործի շրջանակներում Ս.Սուրենյանցին մեղադրանք էր առաջադրվել` 2011թ. մայիս-օգոստոս ամիսներին խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով, վերջինիս դստերը աշխատանքի տեղավորելու, լրագրողական դասընթացների համար Ֆրանսիա ուղարկելու պատրվակով, ինչպես նաև բիզնեսով զբաղվելու համար ընդհանուր 508 000 դրամ գումար վերցնելու և դրան խարդախությամբ տիրանալու համար:
Նախաքննության ընթացքում Ս.Սուրենյանցը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը` նշելով, որ նշված գումարից 1000 ԱՄՆ դոլարը ինքը Գ.Ղասաբյանից պարտքով է վերցրել` թղթի բիզնես կազմակերպելու համար, իսկ մնացած 110 000 դրամը և 71 եվրոն` վերջինիս դստերն աշխատանքի տեղավորելու պատրվակով:
Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև տուժող Գ.Ղասաբյանը` և նախաքննության, և դատաննության ընթացքում:
Դատաքննության ընթացքում Ս.Սուրենյանցը չի ընդունել 1000 ԱՄՆ դոլար գումարի` Գ. Ղասաբյանից հափշտակելու հանգամանքը, նշել, որ այդ գումարը 2011թ. մայիսին վերցրել է պարտքով` նույն թվականի օգոստոսին վերադարձնելու պայմանով:
110 000 ՀՀ դրամի և 71 եվրո գումարի մասով Ս.Սուրենյանցն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, և զղջացել է կատարածի համար` դատաքննության ընթացքում վերականգնելով տուժող Գ.Ղասաբյանին պատճառված վնասը:
Դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեղադրանքը պաշտպանող դատախազի գնահատմամբ` ակնհայտ է, որ Ս.Սուրենյանցը 2011թ. մայիսին Գ.Ղասաբյանից բիզնես կազմակերպելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 1000 ԱՄՆ դոլար, այնուհետև նույն թվականի օգոստոս ամսին նույն Ղասաբյանից խաբեությամբ հափշտակել է 110 000 ՀՀ դրամ և 71 եվրո գումար` վերջինիս դստերն աշխատանքի տեղավորելու պատրվակով:
Այսպիսով` ըստ դատախազի` Ս. Սուրենյանցի վերոհիշյալ գործողությունները կատարվել են առանձին դիտավորությամբ: Այսինքն` Ս. Սուրենյանցը կատարել է հանցավոր արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով(2 դրվագ):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով` դատավարական ղեկավարում իրականացնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազը որոշում է կայացրել` Ս.Սուրենյանցին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.