Ինչպես ամեն անգամ նախագահական ընտրություններից հետո, հանրությունը պետական համակարգի թարմացում է սպասում, բայց ամենաառանցքային պաշտոնների հետ կապված` հանրությունը կատարյալ անորոշության մեջ է: Մանավանդ իր վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ գոհ է կառավարության աշխատանքից, և եթե մարդիկ կատարել են իրենց առջև դրված խնդիրները, նրանց փոխելը սխալ է: Սակայն, այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, թե ոստիկանապետ Վովա Գասպարյանը շուտով նշանակվելու է պաշտպանության նախարար: Եվ ոստիկանապետի մտերիմներն արդեն տեղափոխության են պատրաստվում: Մինչև տարեվերջ ավարտվում է երեք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնավարման ժամկետը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի: Թե ինչ է անելու Գրիգոր Ամալյանն ապրիլի 7-ից հետո, երբ ավարտվում է նրա լիազորությունների ժամկետը, հայտնի չէ, բայց երեկ նրան մեդալ են տվել` Լեռնային Ղարաբաղին մատուցած ծառայությունների համար: Թերթը նշում է, որ Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից նա մասնակցել է մարտական գործողություններին և ներդրում ունի Պաշտպանության բանակի կայացման գործում: Նաև ակտիվորեն համագործակցել է ԼՂՀ տնտեսական հանձնաժողովի հետ և միջազգային հավաքների ժամանակ աշխատել է, որ ՀՀ պատվիրակության կազմում ներգրավվեն Արցախի ներկայացուցիչները:
Նույն շրջանակից նաև տեղեկացանք, որ վերևներում մտադիր են լուծարել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, քանի որ իր պատմական և ոչ պոպուլյար առաքելությունը` «Ա 1+»-ի փակումը, արդեն իրականացրել է և այժմ զբաղված է ոչնչով, որի համար բյուջեից հսկայական միջոցներ է կլանում: Վերջինիս ծախսերը վերահսկող մարմնի` Վերահսկիչ պալատի ղեկավարի լիազորությունները նույնպես տարեվերջին ավարտվելու են: Նոյեմբերին նախագահը, օրենքի համաձայն, Աժ-ին կառաջարկի Պալատի նախագահի թեկնածուին, որը կարող է կրկին Իշխան Զաքարյանը լինել, քանի որ օրենքն անձին թույլ է տալիս երկու անգամ անընդմեջ զբաղեցնել այս պաշտոնը:
Նկատի ունենալով, որ Զաքարյանը ճկուն գործիչ է, որը կարողանում է և «վերահսկել», և նորմալ հարաբերություններ պահպանել վերահսկվող «մոնստրների» հետ, նրա նկատմամբ ընդգծված դժգոհություններ չկան: Եթե անգամ Վերահսկիչի նախագահի պաշտոնը կոնսենսուսի շրջանակներում առաջարկվի ընդդիմությանը, քանի որ այն նշված էր Րաֆֆի Հովհաննիսյանի հավակնությունների ցանկում, կարելի է ենթադրել, որ ընդդիմությունն էլ դեմ չի լինի նրա թեկնածությանը, և Զաքարյանը կմնա խաղի մեջ: Նրա պաշտոնի հավակնորդներ չեն նշվում, բացառությամբ Զաքարյանի տեղակալ Լևոն Յոլյանի, որի անունը վերջերս հաճախ է շոշափվում կադրային փոփոխությունների կոնտեքստում: Յոլյանը հայտնի է որպես ՀՀԿ «գորշ կարդինալ»: Երեկ նա մեզ ասաց, որ լուրջ չի վերաբերվում այս խոսակցություններին: Երբ նրան զանգահարեցինք, ֆուտբոլ էր նայում և ասաց, որ չէր ցանկանա մեկնաբանել իր նշանակումների մասին անիմաստ խոսակցությունները:
Աշնանն ավարտվում է նաև գլխավոր դատախազի լիազորությունների ժամկետը: Սակայն վարկած կա, որ Հովսեփյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով վերջերս ստիպված է եղել բուժվել արտերկրում, և ինչը կարող է խանգարել կրկին պաշտոնավարելուն, եթե անգամ հայտարարվի, որ Սահմանադրության հետ խնդիր չկա: Նրա պաշտոնի մի քանի հզոր հավակնորդների անուններ են շրջանառվում` Գևորգ Կոստանյան, Արթուր Բաղդասարյան, և երեկ ԶԼՄ-ներում հայտնվեց նաև Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի անունը, որը, սակայն, հերքում է տեղեկությունը` պնդելով, թե դա հիմարություն է, և ինքը աչք չունի այս աթոռի վրա:
Հրապարակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.