«Եվ այսպես իշխանության և ընդդիմության միջև սկսվում է երկխոսության նման մի բան: Ընդհանուր առմամբ, դա դրական երևույթ է: Հիշեցնեմ, որ ես կողմ էի նաև 2011 թվականի ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանը` ոչինչ, որ այն ոչ մի արդյունքի չբերեց: Ես անվերապահորեն կողմ կլինեի նաև 2012 թվականի ՀԱԿ-ԲՀԿ երկխոսությանը, եթե պարզ լիներ դրա օրակարգը: Բայց քանի որ օրակարգը, նույնիսկ ընդհանուր գծերով, չէր բացահայտվում, դա կասկածների տեղիք էր տալիս: Ես, օրինակ, կասկածում էի, որ այդ երկխոսության [կամ համագործակցության] արդյունքում կարող է կրկին իշխանության գալ Ռոբերտ Քոչարյանը, սակայն այդ, ինձ համար ամենատհաճ սցենարը, առայժմ, համենայնդեպս, չիրականացավ:
Ասածս այն է, որ երկխոսության խորհրդապահության հարցում չարժե ընկնել ծայրահեղությունների մեջ: Գուցե տեղին չէ փոխանակվել բաց նամակներով, ինչպես որ դա անում են ներկայիս երկխոսողները` այդ դեպքում երկու կողմից էլ անխուսափելի են PR-ի տարրերը: Բայց պետք չէ նաև այն աստիճանի մշուշապատել բանակցությունները գերգաղտնիության շղարշով, որ «չուզողները» կարողանան դրա վերաբերյալ ինչ ասես` մոգոնել, իսկ «ուզողները» սկսեն կասկածել: Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսությունը, անկախ իր ձևական թերություններից, պետք է խրախուսել: Իհարկե, հնարավոր չէ չարձանագրել բանակցողների թերի կողմերը: Իշխանությունը, ՀՀԿ-ն և այդ կուսակցության առաջնորդը խոստացել էին աննախադեպ ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ, սակայն ընտրությունների օրը և մանավանդ երեկոյան «ստացվել է ինչպես միշտ»: Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբում ասել է, որ Ազատության հրապարակում չի լինի ոչ մի տառապանք և հացադուլ, իսկ հետո նստել է հացադուլի: Նա սկզբում սպառնացել է նախագահին, որ վերջինս կերդվի իր դիակի վրայով, իսկ այնուհետև մտել է քաղաքական երկխոսության մեջ` չբացառելով, որ Սերժ Սարգսյանը 5 տարի զբաղեցնելու է իր աթոռը:
Բայց հիմա ցանկալի է ոչ թե սրել հակասությունները, ոչ թե կշտամբել կողմերին, այլ հակառակը` չվարկաբեկել, չհեգնել երկխոսությունը և դրանով բացասական իմաստով «թասիբի չգցել» դրա մասնակիցներին: Առայժմ պարզ չէ, թե ինչով կարող են ավարտվել բանակցությունները, փոխարենը կարելի է վստահաբար ասել թե ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը երկու ոտքը դնեն մի կոշիկի մեջ և իրենց շրջապատող «բազեների» հորդորով ցուցաբերեն «վճռականություն»: Ընդդիմադիր շարժումը կմարի ճիշտ այնպես, ինչպես դա եղավ նախորդ շարժումների հետ, հասարակության մեջ կտիրի ավելի մեծ հուսահատություն, քան կար ընտրություններից առաջ, և որևէ ոլորտում փոփոխությունների հույս մոտակա ժամանակներս չի լինելու: Այդպես կլինի, կրկնեմ, եթե կողմերն անզիջում դիրք զբաղեցնեն, որովհետև այդպես է վերջանում ցանկացած առավելապաշտություն:Որ նման ելքը ձեռնտու չէ Րաֆֆի Հովհաննիսյանին` ակնհայտ է: Բայց դա նույնքան կդժվարացնի նաև Սերժ Սարգսյանի կյանքը, որովհետև նախագահն այդպիսով ամբողջությամբ կախված կլինի «ձայներ բերող տղաներից»:
Այնպես որ` բանակցությունները և դրանց արդյունքում ծնված փոխզիջումը միակ արդյունավետ ելքն են:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.