ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր, Եվա Դարբինյանի նախագահությամբ, այսօր «Մատաղիսի» գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը այսպիսով մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքները:
Ընդհանուր իրավասության դատարանը հիշյալ դատավճռով՝ ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանն անմեղ էին ճանաչվել ու արդարացվել՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:
Ամբաստանյալները մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողների՝ ամբաստանյալների ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի մահը:
Վերաքննիչ դատարանում ամբաստանյալները հայտարարել էին, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ իրենք անմեղ են, առարկել էին վերաքննիչ բողոքների դեմ՝ դատարանից խնդրելով դրանք մերժել:
Մեղադրող կողմը նախորդ դատական նիստում հայտարարել էր, որ առաջին ատյանի դատարանը սուբյեկտիվ է գնահատել ապացույցները և կայացրել ակնհայտ անարդարացի դատավճիռ: Մեղադրող կողմը և տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իրենց վերաքննիչ բողոքներում հիմնական շեշտը դրել էին նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա, որն, ըստ նրանց, լիովին ապացուցում է ամբաստանյալների մեղքը: Ըստ նրանց` չեն հաստատվել պաշտպանական կողմի հայտարարությունները, թե այդ ցուցմունքները տրվել են բարոյական, հոգեբանական և ֆիզիկական բռնությունների ազդեցության տակ:
Մեղադրող կողմը միջնորդել էր բեկանել դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ՝ Ռազմիկ Սարգսյանին դատապարտելով 7, իսկ Մ.Սերոբյանին ու Ա.Զալյանին՝ 8-ական տարվա ազատազրկման: Տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը նույնպես՝ հիմնվելով Ռ.Սարգսյանի վերոհիշյալ ցուցմունքի վրա, հայտարարել էր, որ իր որդու մահվան մեջ մեղավոր են դատարանով արդարացված 3 անձինք, ուստի նրանք նորից պետք է հայտնվեն ճաղերի հետևում:
Վերաքննիչ բողոքների դեմ առարկություն էր ներկայացրել գործով մյուս տուժողի՝ Հովսեփ Մկրտումյանի, իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը, ով գտնում է, որ իսկական հանցագործներն արդեն 9 տարի է գտնվում են ազատության մեջ, իսկ Ռ. Սարգսյանը, Մ. Սերոբյանը, և Ա. Զալյանը անմեղ են:
Ամբաստանյալների պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոքների վերաբերյալ իր առարկությունում հայտարարել էր, որ մեղադրողների կողմից վկայակոչվող ցուցմունքից բացի գործով կա ևս մեկ խոստովանական ցուցմունք, որ տվել է վկա Արման Գրիգորյանը՝ նա իր ցուցմունքում տուժողների մահվան մեջ մեղավոր այլ անձանց է մատնանշել ու այլ շարժառիթներ: Ըստ պաշտպանի` Ռ. Սարգսյանի վերոհիշյալ ցուցմունքը չակերտավոր ինքնախոստովանական ցուցմունք է եղել՝ նրա նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների ազդեցության տակ: Այդ ցուցմունքում նշվող հանգամանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից:
Նրանց պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին էր ներկայացրել նախաքննության ընթացքում Ռազմիկ Սարգսյանի տեսագրված «խոստովանական» ցուցմունքից առաջ արված մի լուսանկար, որը վկայում է, որ հարցաքննության ժամանակ Ռ.Սարգսյանի դեմքը ոչ թե «լցված էր», այլ ուռած՝ «այն աստիճան, որ համարյա անճանաչելի էր դարձել»:
Փաստինֆո
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.