Հայրենի` նախկին և ներկա որոշ օլիգարխ-պատգամավորների օտար լեզուների իմացությունը կամ այդ լեզուներով արտահայտած մտքերը, ժամանակ առ ժամանակ, զվարճացնում են «պատգամավորասեր» հանրությանը, իսկ հետո դառնում նաև «թևավոր խոսքեր»:
«Հայկական Վարկած»-ին հասած տեղեկություններով, ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանից` Լֆիկ Սամոյից, հետաքրքիր պատմություններն անպակաս են: Լավատեղյակները պատմում են, որ նա բացարձակ չի տիրապետում ռուսերենին, և երբ գործնական նպատակներով գնում է Ռուսաստան (կամ այլ երկիր), անպայման իր հետ վերցնում է անձի, որը հայերենով արտահայտած իր մտքերը հասկանալի լեզվով` ճշգրտորեն կարող է փոխանցել ռուսախոս (կամ օտարալեզու) կողմին: Բայց մի անգամ այնպիսի անսպասելի, անակնկալ իրավիճակ է ստեղծվել, որ Լֆիկը համարձակվել է անձամբ արտահայտվել…
Տարիներ առաջ, հերթական անգամ, գործնական մի նախաձեռնությամբ, Սամվել Ալեքսանյանն իր թարգմանիչ-ուղեկցորդի և շքախմբի հետ գնացել է Մոսկվա: Այնպես է ստացվել, որ Սամվել Ալեքսանյանի շուրջը հավաքված խումբը հանկարծ գրավել է տեղի միլիցիոներների ուշադրությունը:
Վերջիններս, երբ մոտեցել են խմբին` ինչ-ինչ կասկածահարույց հանգամանքներ պարզելու նպատակով, Լֆիկն անտեղի խառնվել է իրար ու կրակն ընկնել… Նա միանգամից սրտանց ցանկացել է բացատրել ոստիկաններին, որ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, բայց շտապողականությունից այնպես է խառնվել, որ թարգմանչի օգնությանը չի դիմել. երևի մտածել է, որ հենց միլիցիոներներին հայավարի դիմի «ախպեր ջանով», նրանք ամեն ինչ կհասկանան ու իրենց հանգիստ կթողնեն: Լֆիկը միանգամից հիշել է, որ ախպեր բառը ռուսերենով մի 4-5 տառանոց բառ է. անմիջապես «թարգմանել է», բայց փոխանակ ոստիկաններին ասի «բռատ», անվանել է (ներեցեք) «բլյատ…»: Էս մեր պատգամավոր եղբորը բռնել-տարել են ոստիկանության բաժին: Բայց քանի որ Լֆիկ Սամոն իրավապահներից խուսափելու ձևը միշտ գտնում է, այնտեղ մնացել է այնքան, մինչև ոստիկաններն ի վերջո հասկացել են, թե ինչ բարեսիրտ տղա է հայ պատգամավորը և ինչքան մաքուր սրտով է իրենց ասել «բլյատ»…
Բայց, եթե Սամվել Ալեքսանյանը օտար լեզվին` ռուսերենին չի տիրապետում, դա դեռ ոչինչ, բայց պատգամավորներ կան` հայերենին էլ չեն տիրապետում:
Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ էլ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը չէր հասկացել «Երկիր» օրաթերթի` իր մասին գրած որոշ արտահայտություններ ու վիրավորվել էր. նա «պոզիտիվ» (որը նշանակում է դրական) բառը շփոթել էր սովորաբար սեռական հարաբերության ժամանակ գործածվող «պոզա» (դիրք, կեցվածք) բառի հետ ու այնքան էր անհարմար զգացել, որ լրատվամիջոցին դատի էր տվել… ու պարտվել: Դատարանում նրան բացատրել էին, որ ոչ թե այդ բառից, այլ ուրիշ բանից պետք է անհարմար զգալ…
Այնպես որ, հարգելի պաշտոնյաներ, մինչև բառի իմաստը չհասկանաք` ոչ արտահայտվեք, ոչ էլ այլ քայլի դիմեք. դա կարող է վնասակար լինել ոչ միայն հեղինակությանը, գրպանին, այլ նաև առողջությանը:
Անփորձանք…
Էլմիրա Մարտիրոսյան
Հ.Գ. «Պատգամավորաորսը շարունակվելու է» թեմայի շրջանակներում ահա ևս մեկ նյութ, որը ներկայացնում է մեր երկրի օրենսդիրներին:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.