«Հետքի» հարցերին պատասխանում է Սյունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը
—Պարոն Թանգյան, ուզում եմ խոսենք վերջին շրջանում բուռն քննարկվող մի խնդրի մասին, որը ժողովուրդը չընդունեց,և որի դեմ ընդվզման մեծ ալիք բարձրացավ: Խոսքը Սյունիքի մարզի արոտավայրերից երկարատև ժամկետով Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու մասին է: Ինչպե՞ս առաջացավ այդ միտքն ընդհանրապես:
— 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնախմբի 11-րդ նիստը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ ԻԻՀ պատվիրակությունը՝ էներգետիկայի նախարար պարոն Մաջիդ Նամջուն: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր:
Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստելու նպաատակով՝ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ներդրումներով ՀՀ-ում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել է աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին: Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Այս տարվա հունվարի 13-ին տեղի ունեցավ մեր պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Հիմնական նպատակն էր քննարկել տնտեսական բնույթի մի շարք հիմնախնդիրներ: Պատվիրակության կազմում՝ թվով 11, ընդգրկված էին համայնքների ղեկավարներ, գործարարներ, ֆերմերներ:
—Ի՞նչ հարցեր կոնկրետ քննարկվեցին երկու կողմերի միջև: Արդյոք անհրաժե՞շտ էր քննարկել Սյունիքի արոտավայրերը Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգին (Արևելյան Ադրբեջան) վարձակալական հիմունքներով տրամադրելու մասին հարցը:
— Քննարկվել են մի շարք հարցեր: Մեզ հետաքրքրում էին այդ երկրում արտադրվող գյուղտեխնիկայի գները: Մասնավորապես, հացահատիկահավաք կոմբայնի, տրակտորների և անհրաժեշտ գյուղգործիքների: Մենք շահագրգռվածություն հայտնեցինք նաև կաթի գործարանի, ինչպես նաև պտղի մշակման սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ: Առաջարկեցինք համագործակցության եզրեր գտնել կաշվի և մորթու իրացման հարցերում:
Իրանական կողմից հնչեց առաջարկ՝ Հայաստանի տարածքում մանր եղջերավոր անասունների ֆերմա հիմնադրելու ուղղությամբ:
—Ե՞վ ստորագրվեց համաձայնագիր : Դա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմն իր համաձայնությունն է արդեն տվել այդ առաջարկին:
— Այո, ստորագրվեց, բայց ոչ համաձայնագիր: Դա թերևս սխալ թարգմանության արդյունք է: Մենք որևէ հստակ պատասխան չենք տվել պարսկական կողմին: Պայմանավորվեցինք, որ կուսումնասիրենք հարցը:
—Դուք ասացիք, որ ստորագրված փաստաթուղթը համաձայնագիր չէ, ուրեմն ի՞նչ է:
-Արձանագրություն: Մեր բանավոր պայմանավորվածություններն ընդամենը գրանցվել են:
—Հիմա՝ այդ հանդիպումից ամիսներ անց, նկատելի է, որ սյունեցին դեմ է մարզպետարանի այդ քայլին՝ անգամ այդ հարցը քննարկելուն, և տարբեր գնահատականներ է տալիս այդ հանդիպմանը: Դեմ է արտահայտվում ոչ միայն սյունեցին: Համազգային ալիք է բարձրանում դրա դեմ, որովհետև ժողովուրդը գիտակցում է, որ դա կարող է բազմաթիվ վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն Սյունիքի համար և ոչ միայն բուսաբանական առումով:
Խոսքը ադրբեջանախոսների մուտքը կրկին Հայաստան բացելու մասին է: Հիմա ինչպիսի՞ն է մարզպետարանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Դուք ասացիք, որ որոշողը պետք է լինեն համայնքը, ավագանին, ժողովուրդը: Ժողովուրդը որոշել է, իսկ մարզպետարա՞նը:
— Որոշողը միանշանակ ժողովուրդն է: Մենք նրա կամքին հակառակ չենք գործի:
—Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ արոտավայրերին վերաբերող այդ կետը կմերժի հայկական կողմը:
-Եթե ժողովուրդը մերժում է, ուրեմն մենք էլ կմերժենք: Մարզպետարանն ընդհանրապես իրավասու չէ առհասարակ ինչ-որ մեկին որևէ արոտավայր տրամադրել վարձակալությամբ՝ առանց համայնքի ղեկավարի և ավագանու որոշման: Մենք մինչև այսօր չունենք այդպիսի որոշում:
—Պարոն Թանգյան, այդ մասին էլի է խոսվել, սակայն մեկ կարծիք էլ կա ժողովրդի մեջ ձևավորված, որ մարզպետարանը ճնշումներ կգործադրի ավագանու անդամների և համայնքների ղեկավարների վրա կամ նրանց համար շահավետ առաջարկություններ կանի, և գործընթացը, այնուամենայնիվ, կիրականացվի: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Միանշանակ, ճնշումներ չեն լինի: Եթե համայնքը դեմ է, ժողովուրդը դեմ է, ուրեմն մարզպետարանը կհամաձայնի նրանց հետ:
—Եթե արձանագրության, ինչպես ասացիք, այդ կետը մերժվի, դա կարո՞ղ է անդրադառնալ հանդիպման ընթացքում քննարկված մյուս հարցերի վրա:
-Ոչ, միանշանակ, չի կարող ազդել: Մյուս հարցերը կքննարկվեն հաջորդ հանդիպման ընթացքում:
Hetq.am
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.