ArmVersion.am էլ. կայքի` մարտի 21-ի` «Ոստիկանությանը պատիվ չի բերում նման անտեղյակությունը» վերնագրով հրապարակման մեջ տեղադրված է ՀՀ ոստիկանության` կայքի հարցմանը տված պատասխանը, որը վերաբերում է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննիչ Արման Նշանյանի` «Որոտան» թերթի խմբագիր Ա. Ամիրյանից «Սամվել Թանգյանի պատիվն ու արժանապատվությունը, հեղինակությունը վիրավորելու, հեգնելու» վերաբերյալ բացատրություն վերցնելու իրավուք չունենալուն` օրենքի համապատասխան հոդվածի ապաքրեականացված լինելու պատճառով:
Անհրաժեշտ չհամարելով մանրամասնել ՀՀ ոստիկանության` էլ. կայքին տված պատասխանի` օրենքի կետերի վկայակոչումները (այն կարող եք ինքներդ ընթերցել), անդրադառնամ միայն մեկ հանգամանքի` մեջբերելով պատասխանի այս հատվածը`
«Վիրավորանքը որպես հանցագործություն ապաքրեականացնելու մասին ՀՀ ոստիկանությունն իհարկե քաջատեղյակ է, սակայն Սամվել Թանգյանն իր դիմումում, բացի Արևհատ Ամիրյանի կողմից իրեն վիրավորելու փաստից, նշել է նաև, որ նա իրեն, որպես պաշտոնյայի, մեղադրել է ինչ—որ «մութ գործարքների» մեջ մտնելու համար, ինչի մասին նշված է նաև «Որոտան» թերթի 26.02.2013 թ. համարում, և Սամվել Թանգյանի կողմից ինչ—որ մութ գործարքների մեջ մտնելու հանգամանքը ստուգման կարիք է ունեցել:
Ոստիկանությունում Սամվել Թանգյանի 01.03.2013 թ. դիմումում նշված փաստերն ուսումնասիրելուց և բացատրություններ վերցնելուց հետո է պարզվել, որ դիմումում նշված պահանջը կրել է բացառապես քաղաքացիաիրավական բնույթ և կարող էր բավարարվել դատական կարգով, ինչի մասին էլ գրավոր պատասխանվել է դիմումատու Ս. Թանգյանին»:
Սամվել Թանգյանի (հավելումը` խմբ.)«Դիմումի կապակցությամբ ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստվել են նյութեր և մարտի 4-ին եզրակացությամբ կցվել են շարք` թողնվելով անհետևանք»:
Զարմանալի չէ՞:
Նախ` «Որոտան» թերթի 26.02. 2013 թ.-ի համարում, ինչպես այդքան համոզված նշել են ոստիկանության պատասխանում, «Որոտանի» կողմից Ս. Թանգյանի` «մութ գործարքների մեջ մտնելու մասին» որևէ նշում չկա, դժվա՞ր է` կարդալ, դա էլ հո «հեռախոսային ահաբեկում չէ», որ ժխտվի, մյուսը, եթե նպատակը միայն, ինչպես իրենք են ասում, թերթի նշած` «Սամվել Թանգյանի կողմից ինչ-որ մութ գործարքների մեջ մտնելու հանգամանքը ստուգելու կարիքով է» պայմանավորված եղել հոդվածագրից բացատրություն վերցվելը, ինչո՞ւ էին նրան ուղղվել Ս. Թանգյանի ինքնասիրությունը, հեղինակությունը վիրավորելու, հեգնելու մասին հարցադրումները, դրա՞ նպատակը որն էր:
Մյուս կողմից` մի՞թե պատվաբեր է, որ ոստիկանության բաժնում առանց խնդրին հանգամանալից ծանոթանալու են «կպել գործի», և «սայթաքելուց» հետո են միայն, ինչպես իրենք են նշում, «պարզել, որ դիմումում նշված պահանջը բացառապես քաղաքացիաիրավական բնույթ է կրել»: Նպատակը Ս. Թանգյանին օգնե՞լն էր, թե՞… ինչպես վերջերս հաճախ է նրա հետ պատահում, նրան նորից «քցելը»:
Իսկ` միգուցե՞…
Եթե, հանկարծ, բան է, հոդվածագիրն էլ լիներ ոչ իրազեկ, լիներ իր աշխատանքին և օրենքներին անտեղյակ մեկը ու չկարողանար օրենքի շրջանակներում իրեն պաշտպանել, նրան մեղադրա՞նք էր ներկայացվելու «Սամվել Թանգյանին ինչ-որ մութ գործարքների մեջ մեղադրելու» հիմքով: Ո՞վ իմանա:
Ոստիկանությանը պատիվ բերո՞ւմ է նման աշխատաոճը:
Կարծում եմ` ոստիկանությանը պատիվ չի բերում և այն, որ arm.version. am-ին թերի են ներկայացրել ոստիկանության Սիսիանի բաժնի` ապաքրեականացված հոդվածի` քրեականի «տակ մտցնելու» փորձը: Գուցե շա˜տ են ցանկացել, որ ապաքրեականացաված օրենքի մեջ «քրեականացնող» տարրեր գտնեն և իմ հոդվածում նշված «մութ գործարք»-ը, որը պարզից էլ պարզ նշված է, որ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքից չակերտով մեջբերում է` ուղղված Սյունիքի արոտները իրանցիներին վարձակալության տալուն, ոչ թե` Ս. Թանգյանին, վերագրեն ինձ` իրենց` ինձանից բացատրություն վերցնելու իրավունք չունենալը «արդարացնելու» կամ` «հիմնավորելու» միտումով:
Պատվաբեր չէ, պարոնայք ոստիկաններ:
Ի դեպ, բացատրության մեջ հետաքննիչին խնդրել էի ավելի ուշադիր կարդալ այդ հատվածը, հիմա էլ խնդրում եմ ՀՀ ոստիկանությանը պատասխան գրողներին. «մութ գործարքի»-ին զուգահեռ և նրա կողքին մեկ ուրիշ մեջբերում էլ կա` «անգրագետ գրություն», որը նույնպես պատգամավորի խոսքից է ու դարձյալ չակերտով: «Անգրագետ» լինելը քրեական տարր չի՞ պարունակում, դրա համա՞ր չի վիճարկվել, թե՞ …փաստ է…
Իսկ, միգուցե, դա՞ էլ է հետո պարզվելու` «քաղաքացիաիրավականով» ճշտվելո՞ւց հետո…
vorotan.am
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.