Մալաթիա-Սեբաստիա համայնքում կատարվող հերթական «հողազավթումը» կրկին կապվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի անվան հետ:
Լֆիկը, բլուրը փորելով, ուզում է «Փարոսին» հասնել:
Նախկին «տրամվի կռուգ» կոչվող վայրում, որը գտնվում է «Փարոս» ռեստորանի հարևանությամբ՝ բլուրի կողքին, արդեն մի քանի ամիս է, որ շինարարական ակտիվ աշխատանքներ են կատարվում՝ մեծ փոս է փորվում:
Վերջերս էլ այդ փոս փորելու գործընթացը ծավալվել է «Փարոս» ռեստորանի բլուրի ուղղությամբ և, կարծես թե, այն շարունակելու միտում ունի:
Բանն այն է, որ այս նախաձեռնության հեղինակը քանդել է տվել նաև ռեստորան տանող ճանապարհը՝ չգործող ռեստորանի տերերին զրկելով նաև իրենց սեփական տարածք մտնելու հնարավորությունից:
Իսկ սեփականատերերից մեկը նաև նախկին թաղապետ, երջանկահիշատակ Վահան Զատիկյանի հարազատներից է:
Հիշեցնենք, որ Վահան Զատիկյանը և նրա կրտսեր որդին՝ Անդրանիկ Զատիկյանը, մահացան կասկածելի հանգամանքներում, վերջինս՝ եղբոր սպանության «պատվիրատուի» գործով դատաքննությունից առաջ: Իսկ Վ. Զատիկյանի ավագ որդուն՝ Սեդրակ Զատիկյանին սպանել էին 2006-ին՝ ինքնաձիգի կրակոցներով:
Ըստ քրեական գործի անջատված մասով դատավճռի (կատարողների, օժանդակողների մասով)՝ սպանության պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանի եղբոր որդին է՝ Ստեփան Հակոբյանը, ում վերաբերյալ դատավարությունը սկսվել է այս տարեսկզբին:
Ստացվում է, որ Վահան Զատիկյանի ընտանիքի երրորդ անդամի մահվան հանգամանքից ինչ-որ մեկն օգտվել է և այժմ սահմանափակում է սեփականատերերի՝ իրենց սեփականությունից օգտվելու իրավունքը:
Ըստ լուրերի՝ վերոնշյալ տարածքում ավտոմեքենաների վաճառքի մեծ սրահ է կառուցվում, ընդ որում՝ անօրինական, քանի որ չկա Երևանի քաղաքապետարանի կողմից տրված որևէ ցուցանակ, որից հնարավոր կլիներ՝ պարզել, թե որ ընկերությունը ինչ ժամկետներում և ինչ նախագծով է այդտեղ շինարարություն անում, և որը կհավաստեր նաև շինարարության՝ օրինական լինելու մասին:
Ըստ համայնքում պտտվող տեղեկությունների՝ չնայած Սամվել Ալեքսանյանը շատ լավ հարաբերություններ է ունեցել և ունի Զատիկյանների ընտանիքի հետ, այդուհանդերձ նրա այդ «արարքը« շատերը համարում են անազնիվ, անհարգալից վերաբերմունք՝ Զատիկյանների նկատմամբ:
Նաիրուհի Նանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.