Կառավարության այսօրվա նիստում բեկումնային մի բան արձանագրվեց՝ «ամենայն հայոց վարչապետ» Տիգրան Սարգսյանի աշխարհընկալման հետ կապված: Մասնավորապես, հարցը վերաբերում է զանգվածային լրատվամիջոցներ-իշխանություն, ավելի կոնկրետ՝ զանգվածային լրատվամիջոցներ-վարչապետ Տիգրան Սարգսյան փոխհարաբերություններին:
Դեռ տարիներ առաջ, երբ Տիգրան Սարգսյանը դեռ նոր էր նշանակվել վարչապետ և առաջին մղումը հնարավորինս դրական լույսի ներքո ներկայանալն էր, հայաստանյան հեղինակավոր օրաթերթերից մեկը՝ «Առավոտ»-ը, հերթական հրապարակումը ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված հերթական միջադեպի վերաբերյալ: Հրապարակմանը հաջորդող կառավարության նիստում վարչապետը խիստ տոնով ելույթ ունեցավ, ի լուր աշխարհի հայտարարեց, թե սրանից հետո ոչ մեկ անպատիժ չի լինելու և հանձնարարեց Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին՝ հետաքննություն անցկացնել և հարկ եղած դեպքում պատժել մեղավոր մարզպետին:
Մինչ այդ հրապարակումն էլ Սյունիքի մարզպետի մասին արդեն հատորներ էին գրվել և բոլորն էլ գիտեին, թե ով է Սուրիկ Խաչատրյանը: Անցավ որոշ ժամանակ և հետաքննությունն ավարտվեց նրանով, որ վարչապետը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանին հանիրավի զրպարտել են, մարդը պարզապես մի անմեղ հրեշտակ է և որ սրանից հետո կառավարությունն այլևս դեղին մամուլի նյութերին չպետք է ուշադրություն դարձնի, որովհետև դեղին մամուլը ծայրից ծայր լցված է հերյուրանքներով:
Անցավ մի քանի տարի: Այսօրվա նիստի հենց սկզբում նույն վարչապետը մտահոգություն հայտնեց առ այն, թե նույնականացման քարտերը որոշ մարմիններում հրաժարվում են ընդունել և ID քարտ ներկայացրած քաղաքացիներին նեղություն են պատճառում՝ պահանջելով անպայմանորեն անձնագիր ներկայացնել: «Մենք ահազանգեր ենք ստանում, մասնավորապես, «Վան» ռադիոկայանի բլոգներում կան օրինակներ, թե որտեղ, որ մարմիններում հրաժարվում են միայն ID-քարտով սպասարկելուց և պահանջում են նաև անձնագիր»,- գործընկերներին տեղեկացրեց վարչապետը՝ բացելով նաև գաղտնիքը, թե որտեղից է ստացել իր հույժ հավաստի տեղեկատվությունը:
Պրոգրեսն ավելի քան ակնառու է: Ինչպես տեսնում ենք, Տիգրան Սարգսյանի բլոգերությունն այդքան էլ ապարդյուն չէր և փաստորեն, հանրությունը վարչապետի բլոգերությունից գոնե այս օրինակով օգուտ քաղեց: Այլ հարց է, որ «Առավոտ» օրաթերթում կարող են իրավացիորեն վիրավորվել՝ հիշելով, որ իրենց թերթին մի ժամանակ նույն անձնավորությունը տվեց «դեղին մամուլ» որակումը, իսկ այսօր այդ նույն անձնավորությունը զբաղված է «Վան» ռադիոկայանի բլոգի «փիառով»: Թեև, լրագրողներն, ի տարբերություն շատ իշխանավորների, ավելի քան լայնախոհ, մեծահոգի և առաջընթացն իր բոլոր դրսևորումներով ողջունող մարդիկ են, այնպես որ, ամենայն հավանականությամբ, վարչապետի զանցանքը ներման կարժանանա:
Lurer.com
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.