Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 16-ից Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ոստիկանության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության, ինչպես նաև Գավառի հրշեջ-փրկարական ջոկատի և Սևանի հատուկ ջրասուզակների և Նորատուս գյուղի բնակիչների որոնողական աշխատանքները շարունակվում էին Նորատուս գյուղի բնակիչ, Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 22-ամյա Կարեն Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում հայտնաբերվել է երիտասարդի դին՝ ծնոտի մասում հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը, որը տանից դուրս գալիս երիտասարդը վերցրել էր իր հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 17-ի երեկոյան, ժամանակավորապես դադարեցվեցին Կ. Կարապետյանի որոնողական աշխատանքները։
Գյուղացիները փրկարարների և Գավառի ոստիկանների հետ 2 անգամ հայտնաբերել էին որոնվող տղային, ով որսորդական հրացանով էր, սակայն 2 անգամ էլ 22-ամյա տղան դիմել էր փախուստի։
Գյուղում բոլորը անակնկալի էին եկել, թե ինչո՞ւ է երիտասարդն իրեն տարօրինակ պահում։
Գ. Շամշյանը հայտնել էր, որ մարտի 16-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի փրկարար վարչության, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի և Նորատուս գյուղի բնակիչներով ժամը 20:00-ից գյուղին հարակից անտառում և անտառի տարածքով հոսող Գավառա գետում որոնողական աշխատանքներ էին կատարում:
Նշված վայրից Գ. Շամշյանը հայտնել էր, որ մարտի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 22-ամյա Կարեն Կարապետյանը, որսորդական հրացանով դուրս էր եկել տանից և, ըստ տեղեկությունների, գնացել էր նշված տարածք: Երբ հարազատները տեղեկություն չէին ունեցել նրա մասին, սկսել էին փրկարարների, ոստիկանների և ողջ գյուղի բնակիչների հետ որոնողական աշխատանքները:
Տեղում էին Ոստիկանության Գավառի բաժնի պետ Կարեն Նիկոլյանը, գյուղապետ Մուրադ Հարությունյանը, Գեղարքունիքի փրկարար վարչության պետ Մարտին Բարսեղյանը: Փրկարարների հետ էին նաև Սևանի հատուկ ջրափրկարարները, ովքեր մի քանի կմ գետի մեջ որոնողական աշխատանքներ էին կատարել և շարունակում են դեռ կատարել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Կարապետյանը Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանի տղան է և Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանի քրոջ տղան է:
Փրկարարները ոստիկանների և Նորատուսի գյուղացիների հետ բաժանվել են 5-6 խմբի և մոտ 40 հեկտար տարածք խումբ-խումբ «սանրել» էին:
Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության պետի ահազանգով ժամանել էին նաև Արտակարագ իրավիճակների նախարարության կինոլոգները:
shamshyan.com
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.