Երկար մտորումներից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, հրաժարվեց Ազատության հրապարակ այցելելու մտքից, փոխարենը ասուլիս հրավիրեց: Ասուլիս ասվածը տվյալ պարագայում խիստ պայմանական ձևակերպում է, քանի որ այն միջոցառումը, որ տեղի ունեցավ նախագահական նստավայրում, ամեն ինչի նման է, բացի ասուլսից: Խնդիրը միայն այն չէ, որ ասուլսին հրավիրվում են բոլոր ԶԼՄ-ները, որոնք իրենք են ընտրում մասնակցել դրան, թե ոչ, լուսաբանել, թե ոչ: Խնդիրը նույնիսկ այն էլ չէ, որ այս «ասուլիսին» հրավիրված հեոուստաընկերությունների ներկայացուցիչները օպերատորներ չեն ունեցել իրենց հետ և հեռարձակել են նախագահական նստավայրից իրենց տրամադրված` մոնտաժված նյութը: Ավելի լուրջ խնդիր է «ասուլիսի» տևողությունը և բովանդակությունը: Դրա տևողության մասին պատկերացում կազմելու համար, նշենք որ president.am կայքում տեղադրված, ասուլիսի ամբողջական սղագրությունը տպագրելու դեպքում, այն կզբաղեցներ մեր թերթի բոլոր` 1- 8 ութ էջերը, այն էլ` առանց նկարների: Ընդ որում, բոլոր հարցերը միասին վերցրած կկազմեին կես էջը, մնացած յոթ ու կես էջը` միմիայն Սերժ Սարգսյանի մտքերը: Աշխարհում չեք գտնի նախագահի պաշտոնը զբաղեցնող երկրորդ մեկին, ով կոնկրետ իրավիճակի առիթով նման տևողությամբ ասուլիս տված լինի մեկ տասնյակ լրագրողների: Նման ասուլիսներ պատմությունը չի արձանագրել համաշխարհային պատերազմների ժամանակ, չի արձանագրում այսօր` նույնիսկ ամենակարևոր միջազգային իրադարձությունների վերաբերյալ: Երկրների առաջին դեմքերը սովորություն ունեն լրագրողների հարցերին պատասխանել` կարճ, կոնկրետ, հստակ, երբեմն` այլաբանորեն, երբեմն` ենթատեքստերով, նայած թե ինչ խնդիր են իրենց առաջ դրել, ում` ինչ մեսիջ են ուղարկում: Երբեք որևէ պետության ղեկավար` այլ քաղաքական գործչի հետ իր հանդիպման մասին ԶԼՄ-ներին չի պատմում «ես իրեն ասացի…, ինքը ասաց…, հետո ես ասացի…, նա պատասխանեց…, այն ժամանակ ասացի…..ինքը, թե…ես էլ ասացի` դե որ տենց ա…ինքն էլ ասաց…, դրանից հետո….» ոճով, և այսպես մեր թերթի ուղիղ մեկ էջի չափով: Նման պատմություններ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումներում իրենց թույլ չեն տալիս անգամ նորաթուխ, և 10-րդական նշանակության պաշտոնյաները: Ինչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանն իր այս միջոցաոմամբ, արդյոք ցանկանում էր ներկայանալ որպես բաց, բարդույթներից զերծ, գաղտնիքներ չունեցող, բոլոր հարցերին մանրամասն պատասխանող գործիչ, եթե` այո, ապա դա իսկապես չհաջողվեց: Իսկ եթե նրա նպատակը երկրում ստեղծված լարվածությունը մեղմելն էր, ներքաղաքական իրավիճակը վերահսկելի դարձնելը, որևէ կերպ լուծում առաջարկելը, ապա դա առավելևս չհաջողվեց: Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը լրատվամիջոցներին ավետել էր, որ Սերժ Սարգսյանը սկսում է ասուլիսների շարք և եթե այս անգամ հրավիրվել էին միայն հիմնականում հեռուստաընկերությունները, ապա հաջորդներին կհրավիրվեն էլեկտրոնային կայքերի և տպագիր մամուլի ներկայացուցիչներ: Հետաքրքիր է, եթե պլանները չփոխվեն և նման երկրորդ ասուլիս էլ կայանա, ինչից է խոսելու Սարգսյանը, հնարավո՞ր է` նույն ոճով պատմի իր և Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման մասին, թե ինչպես օրինակ Պուտինը շնորհավորեց իրեն, ինչպես ժպտաց, որ բառի վրա ծիծաղեց, որ մտքից հետո դեմքը խոժոռեց, որ պահին ուսին թփթփացրեց: Միգուցե պետք է փորձե՞լ. դա իսկապես նոր խոսք կլինի միջազգային քաղաքական պրակտիկայում: Տպագիր մամուլի և կայքերի լրագրողների հետ նմանատիպ միջոցառում կազմակերպելու դեպքում` մեկ այլ հարց էլ է առաջանում, ինչպես է վերահսկվելու դրա հրապարակումը, այս անգամ էլ ձայնագրիչներ չեն լինելու և նախագահի աշխատակազմը բոլորին նույն տեքստն է տրամադրելո՞ւ` տպագրելու համար:
Հայկական ժամանակ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.