Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2012-ի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին զեկույց, որում անդրադառնում է ինչպես ոլորտում արձանագրված թերացումներին, այնպես էլ դրական զարգացումներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
• Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ոլորտում իրավասու մարմինների հայեցողական գնահատման հետևանքով բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել:
• Նախարարությունը նույնիսկ ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամանակահատված չի կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ թիվ 1050 որոշման պահանջները, որոնք վերաբերում էին լիազորագրով կենսաթոշակ ստանալուն:
• «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթները կիրառել է սեփական մեկնաբանությամբ, չնայած Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չէ մեկնաբանել օրենքը, այն էլ ի վնաս քաղաքացիների:
• Չեն լուծվել թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների հայտնաբերելու և ապաստան տրամադրելու խնդիրները:
• Մշակված չեն եղել անհրաժեշտ համալիր միջոցառումներ և ծրագրեր, որոնք կհանգեցնեն մանկատների բեռնաթափմանը:
• Առկա է օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն` խնամակալության և հոգաբարձության ինստիտուտի կարգավորման, ինչպես նաև խնամակալների և հոգաբարձուների մասնագիտական պատրաստվածության և վերջիններիս գործունեության թափանցիկության բացակայության վերաբերյալ:
• Ընդունելով երեխայի իրավունքների պաշտպանության 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշումը՝ ՀՀ Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագիրը, ինչը վկայում է երեխաների պաշտպանությանն ուղղված ռազմավարական ծրագրերի նախատեսված ժամկետների սահմաններում իրականացման հետևողականության բացակայության մասին:
• Չեն ձեռնարկվել արդյունավետ միջոցառումներ՝ ուղղված արհեստակցական միությունների կայացմանը:
• Գրանցվել են կնքված աշխատանքային պայմանագրի օրինակն աշխատողին չտրամադրելու մի շարք դեպքեր:
• Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը:
• Արձանագրվել են բողոքներ գործատուների կողմից առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, անձանց աշխատանքի ընդունելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու վերաբերյալ:
• Կարգավորված չէ ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, որտեղ ընդգրկված չեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտության բնագավառի աշխատողները:
• Թեև մշակվել է հայեցակարգ, սակայն շարունակում են չլուծված մնալ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման խնդիրները, ինչպես նաև նրանց կարգավորումը:
• 2012 թվականին առկա են եղել բազմաթիվ բողոքներ, որոնք վերաբերել են գործատուների կողմից անձանց արտադրական խեղման համար վնասի փոխհատուցման ոչ իրավաչափ դադարեցմանը, և ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից այդ խնդրի կապակցությամբ միջոցներ չեն ձեռնարկվել:
Արձանագրված դրական զարգացումները
• Եռակողմ սոցիալական գործընկերության շրջանակներում նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ:
• Ներդրվել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների/ԲՍՓՀ/ կողմից կայացված որոշումների բողոքարկման եռաստիճան համակարգ:
• Իրականացվել է մոնիթորինգ և վերահսկողություն բնակչության սոցիալական պաշտպանության որոշ բնագավառներում արձանագրված չարաշահումների դեպքերը բացառելու և/կամ կանխարգելելու նպատակով:
• Ձևավորվել և գործարկվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» կենտրոնացված տեղեկատվական շտեմարանը:
• Հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության բացառման նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
• Մշակվել է նախագիծ, որը նախատեսում է թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների խնդիրների լուծման համար աշխատանքային խմբի ստեղծումը:
• 2012 թվականին պատրաստվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առաջին զեկույցը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.