Ներլիբանանյան լարվածությունը հանգրվանային մագլցողականությունից կտրուկ սրացումների անցում է կատարում. սուննի կրոնավորների դեմ կատարված ոտնձգություններ, ձերբակալություններ, քաղաքացիական անհանզանդությամբ բնութագրվող հակազդեցություններ. դրան զուգահեռ՝ Սիրիայից դեպի լիբանանյան տարածքներ կատարվող ռմբակոծումներ, որոնք արժանանում են գերտերությունների ներկայացուցիչների դատապարտումներին:
Կրոնավորների դեմ կատարված այս արարքները թեեւ դատապարտվում են լիբանանյան դաշտը կազմող բոլոր ուժերի կողմից, այսուհանդերձ ժողովրդային ցասումը շարունակում է իր դրսեւորումներն ունենալ: Իրավիճակի հանդարտեցման համար պետական հաստատությունները եւ համապատասխան մարմինները քայլեր են ձեռնարկում:
Հստակ է, որ ներլիբանանյան կայունությունը թիրախ է: Նրան սպառնում են այն ուժերը, որոնք պատվիրում են նախ գրգռիչ ելույթներ, հրապարակում են հոխորտանքներ, ոչ քաղաքական ճանապարհներով հարցերին լուծում տալու հայտարարություններ: Նրանք, որոնք փողոցին եւ խռովարարությանը կանաչ լույս են տալիս հրահրելու կացությունը, փակելու ճամփաները, խոչընդոտելու բնականոն կյանքը: Նաեւ նրանք, որոնք դիմում են բռնության եւ քայլեր են ձեռնարկում կրոնավորների դեմ:
Մի կողմից հրահրումը, մյուս կողմից լարվածության իրավիճակի ստեղծմամբ խոշտանգումը եւ կրոնական խորհրդանիշերի դեմ կատարված գործողությունները բեւեռացումը համաժողովրդականացնելու միտում ունեն: Իրավիճակը ապակայունացնելու համար կրոնական գործոնի օգտագործումը մարտավարական պարզ խաղ է կրոնականացված հասարակությունների, համայքնային համակարգով գործող շրջանների եւ երկրների մեջ:
Ամբողջ շրջանը սուննի-շիա հակասություններ սրելով, քաոսային իրավիճակների առաջնորդելով հարցեր լուծելու բաժանարար ծրագրերի գործնականացումը թվում է հասունացել է լիբանանյան հողի վրա:
Վտանգավոր եզրի հատումն է, որ կատարվում է այս օրերին Լիբանանում: Հարավից մինչեւ հյուսիս, անցնելով Բեյրութով, ժողովրդի տարբեր հատվածները իրար դեմ գրգռելու, հակադրելու եւ դյուրաբեկ համակեցությունը անհամատեղելիության վերածելու հստակ դավադրություններ են կատարվում: Չի բացառվում, որ միեւնույն կենտրոնը թելադրում է մեկ հատվածը մյուսի դեմ տրամադրելու եւ իրար դեմ բախման առաջնորդելու խաղը:
Խոր ճգնաժամի մեջ գտնվող Սիրիայից դեպի Լիբանան արձակված ռումբերը քաղաքական եւ ժողովրդային լարվածությունը այլ հարթություն տեղափոխելու նախադրյալներ են նախանշում:
Համալիբանանյան բարձրագույն պատասխանատվություն է պետք մշակված ծրագրերի մեջ չներքաշելու համար երկիրն ու ժողովուրդը: Լարված շրջանների վրա իրավապահ մարմինների վերահսկողությունը պահելու նախանձախնդրությունը զսպիչ գործողությունների արվեստի տիրապետում է ենթադրում: Բայց խնդիրը միայն ապահովական կացություննները գետնի վրա հակակշռելուն չի վերաբերում անշուշտ: Համալիբանանյան քաղաքական գիտակցության վրա հիմնվելով դավադրություններին ընդառաջ չգնալու կամքի դրսևորման փաստերի անհրաժեշտությունը սուր հրամայական է:
Բեւեռացնելու եւ իրար հակադրելու քաղաքական այս ուղղվածությունը նոր օղակներ պիտի կազմի անշուշտ եւ նման երեւույթների ականատես պիտի լինենք շատ հավանաբար: Շրջանային տարողությամբ կիրարկվող քաղաքականության լիբանանյան երեսն է, որ մենք տեսնում ենք այս օրերին: Խնդիրը ուրեմն, հսկայական զոհողությունների գնով, համակողմանիորեն կամքի եւ որոշման դրսեւորումն է՝ մերժելու դավադիր ծրագրերի ներքաշումը: Այլապես, շրջանային ճգնաժամերը կարող են պատկերացումներ փոխանցել թե ինչ ճակատագիր ու քաոս կարող է վերստին սպառնալ այս երկրին:
Արհեստական լավատեսություն փոխանցելու համար չէ, որ պետք է հիշել ու տրամաբանել, որ արձանագրվող դեպքերը շարունակում են մնալ սահմանափակ վայրերի մեջ. համատարած բռնկման չեն վերածվում: Թվում է, որ իրար դեմ լարված հատվածների ուժի եւ որոշման կենտրոնները զսպիչ դերակատարությունը կշարունակեն կատարել համոզմամբ: Շատ հավանաբար լիբանանյան աղետները վերադարձնելու գործընթացը մերժելով. հակառակ արտալիբանանյան կենտրոնների մշակած ծրագրերին:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.