Ընթերցվածք` Դան. 7.2-27, Ա Կորնթ. 12.1-7
Մինչ մենք քայլ առ քայլ մոտենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ Հարության տոնին, սուրբգրային ընթերցումները ամրացնում են նախանձախնդրությունը մեր հավատի հանդեպ, զգուշավորությունը մեր կենսակերպի ճշմարիտ կազմակերպման հարցում և ժրաջանությունը մեզ վստահված տնտեսության արդար կառավարման համար:
Այսօրվա առաքելական թուղթը հրավիրում է մտորելու մեզ տրվող հոգևոր շնորհների մասին: Այն պատահական չէ, որովհետև այդ շնորհների ճիշտ կամ սխալ գործադրությունն է, որ դարձնում է մեր կյանքը` լավ կամ վատ: Մենք` քրիստոնյաներս, կազմում ենք Քրիստոսի մարմինը` Եկեղեցին, որի միջոցով Աստված գործում է: Եվ մենք, որպես այդ մարմնի անդամներ, օժտվում ենք Տիրոջ կողմից տարբեր շնորհներով, որ պետք է գործադրենք ի փառս Աստծու: Սակայն աստվածատուր շնորհներով ու կարողություններով հաճախ պարծենում ենք, փորձում ենք մեզ մեր կողքիններից վեր դասել: Եվ այս դեպքում է, որ Աստված առաքյալի շուրթերով ամենքիս խաղաղեցնում է` հուշելով, որ բոլորս, ովքեր Քրիստոսին Տեր ենք դավանում, Իր համար կարևոր ենք և բոլորիս շնորհները մաս են կազմում ընդհանուր մի առաքելության: «Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է: Թեև կան զանազան պաշտոններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում: Թեև կան գործելու զանազան կարողություններ, բայց նույնն է Աստված, որ գործում է ամեն բան ամենքի մեջ» (Ա Կորնթ. 12.6): Սա շատ էական պարագա է մեզ համար:…Հիրավի, մեզ շնորհները տրվում են նախևառաջ մեր օգուտի համար, տրվում են տեսակ-տեսակ և այն չափով, որ կարողանանք դրանք խոհեմությամբ գործածել, ճիշտ ծառայեցնել և անգիտությամբ չմոլորվենք: Հետևաբար, իբրև քրիստոնյաներ քննենք մեր անձերը, գիտակցենք մեր առաքելությունն իբրև Քրիստոսի մարմնի` Եկեղեցու մի մասնիկ, ապրենք` մեկս մյուսին զորավիգ լինելով:
FrVahram Melikyan-ի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.