«Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը» հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Մարտի 18-ին Երևանի Կենտրոնի դատարանում կշարունակվի Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը, որով դատարանում պետք է հարցաքննվի քաղաքացու բնակարանը այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը: Նույն անձն, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ:
Թե ինչ դերակատարում է ունեցել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի գործում հենց Վլադիսլավ Մանգասարյանը, մարտի 7-ի դատական նիստում բավական մանրամասն ներկայացրեցին տուժող Լուսինե Գյուլխասյանն ու նրա հայրը` գործով վկա Գևորգ Գյուլխասյանը:
Կոնկրետ Վլադիսլավ Մանգասարյանի մասով տուժող Լուսինե Գյուլխասյանը նախորդ դատին նշեց հետևյալը. «2009-10 թվականներին բնակարանի սեփականության վկայականը ստանալու վերաբերյալ հարցադրումներ արել ենք ինչպես Վլադիսլավ Մանգասարյանին, այնպես էլ Էդուարդ Եսայանին, բայց անընդհատ այսօր-վաղն էին անում: 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Վլադն ինձ կանչեց նոտար` բնակարան ստանալու, մեկ ու կես ժամ սպասեցի, նա չեկավ, զանգեցի, չպատասխանեց: Նոտար չգալուց հետո սկսեցի կասկածել: Վլադի հետ ի վերջո խոսեցի, ասաց թե` մի քիչ խնդիրներ կան, պետք է համբերեմ»:
Տուժողը պատմեց, որ 2010 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերի վերջ իր հոր հետ պարբերաբար զանգել են թե’ Վլ.Մանգասարյանին, թե’ ընկերության մյուս սեփականատեր Ղևոնդ Ղալումյանին` պարզաբանում ստանալու համար, թե երբ են վկայական ստանալու. «Վլադ Մանգասարյանը մեր զանգերի ընթացքում ասում էր, թե «տունը իմ եղբոր անունով է, հանգիստ եղեք, խնդիր չկա, ուղղակի մի քիչ կձգվի»:
Սակայն 2010թ. նոյեմբեր ամսին Գյուլխասյանի գրասենյակ է գալիս մի մարդ և ներկայանում որպես Արմեն Գալստյան և հայտնում բնակարանի տերն ինքն է:
«Վլադը քողարկում էր և ձգձգում իրական վիճակի բացահայտումը: Ի միջիայլոց. բոլոր մարմիններում Վլադը շատ դրական մարդու կերպար է ընդունում, նույնն էլ այդտեղ, թե Լուսինե ջան, դա քո բնակարանն է, դու կստանաս: Բայց այդ օրն արդեն, երբ Վլադն այդ ամենն ասում էր, նա արդեն իր եղբոր միջոցով այդ բնակարանի հետքը կորցնելու համար վաճառել էր մեկ այլ մարդու, սրանից նրան, ի վերջո Արմեն Գալստյանին: Երբ Լուսինեն այդ ժամանակ ասաց, թե գող, ավազակ ինչու ես բնակարանս վաճառել, նա էլ թե` Լուսինե ջան, չեմ վաճառել, պարտքերի դիմաց գրավ եմ դրել»,- իր ցուցմունքում պատմեց Գևորգ Գյուլխասյանը:
Գևորգ Գյուլխասյանը վրդովված դատարանում անգամ հետևյալ հայտարարությունն արեց. «Սրանք բոլորը մի խումբ են` Վլադիսլավ Մանգասարյանը, Արմեն Գալստյանը, Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանը, Էդիկ Եսայանը, սա փոքր, դեռ չհասունացած, կիսամաֆիոզային տիպի ընկերություն է»:
Ըստ տուժողի և վկայի ցուցմունքների, տեղի ունեցածն իրականում խարդախություն է, որի կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել:
Հետաքրքիր է, թե իր դեմ ներկայացված այսքան հիմնավոր փաստերի դեմ ինչ պարզաբանում է տալու հենց ինքը` Վլադիսլավ Մանգասարյանը:
Ի դեպ «Հետք»-ին տված 30.01.2013թ. հարցազրույցի ժամանակ Մանգասարյանն անդրադարձել է Գյուլխասյանի գործին և առաջադրված մեղադրանքի մասին հեգնանքով նշել, որ քննիչը սխալ ուղղությամբ է գործը քննել ու մեղադրանք առաջադրել. «գողություն է տեղի ունեցել, 2 րոպեում կպաշտպանեմ ու Եսայանը չոր դուրս կգա»:
Չի բացառվում, որ երկուշաբթի օրը դատարանում Վլադիսլավ Մանգասարյանը անձամբ որպես զոհ ներկայանա և «բարերարի» դեմքով հերթական անգամ տուժողին իր «օգնությունն» առաջարկի:
Ի գիտություն հենց Վլադիսլավ Մանգասարյանի` իր դեմ եղած բոլոր մնացած փաստերից առանձնացնենք կարևորը, տեսնենք, թե ինչպես կպարզաբանի նա դատարանում: Մասնավորապես այն հանգամանքը, որ քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը այլ անձի` իր եղբայր Ռուբեն Մանգասարյանին օտարելու գործարքի թույլտվությունն ու հրահանգը, 18.06.2010թ. գրավի պայմանագրով ունեցած իրավունքով, տվել է հենց ինքը` «Արին կապիտալ» ներդրումային ընկերության տարածքների գրավառու «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատեր և միևնույն ժամանակ «Արին կապիտալ» ներդրումային ընկերության փաստացի ղեկավար Վլադիսլավ Մանգասարյանը: Այս մասին դատարանում մի շատ ուշագրավ հայտարարություն կատարեց նաև տուժողի հայր, վկա Գևորգ Գյուլխասյանը. «Արին կապիտալ» ներդրումային ընկերության կնիքն էլ է Վլադի մոտ եղել` նրա սեյֆում: Իմ աչքով եմ տեսել»,- ասաց նա»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.