Դասադուլ հայտարարած ուսանողների հետ միջադեպ ունեցած ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին քննադատած Արարատ Միրզոյանն այլեւս ԵՊՀ դասախոս չէ:
Aravot.am-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանը նշեց, որ ԵՊՀ-ում դասախոսել է միայն անցած կիսամյակ` ժամավճարային պայմանագրով (դա ոչ հաստիքային, հրավիրյալ դասախոսների կարգավիճակն է):
« Դասախոսել եմ հեռակա համակարգով սովորող մշակութաբաններին: Հունվարի 18-ին վերցրել եմ վերջինքննությունս: Մարտի կեսից նոր ժամեր պետք է ունենայի` Հայ արվեստի պատմության ամբիոնն էր առաջարկել և դեկանի ստորագրությամբ ներկայացրել ռեկտորատի հաստատմանը: Այս անգամ պետք է դասախոսեի, եթե չեմ սխալվում, առկա համակարգով սովորողներին, բայց դա արդեն կարևոր չէ: Ինչևէ, ռեկտորատըհրաժարվել է ստորագրել նոր պայմանագիրս»,-հայտնեց նա:
Մեր զրուցակիցը հավելեց, որ չի պատրաստվում դիմել համալսարանի ղեկավարությանը՝ պարզաբանում ստանալու համար: Ի դեպ, նա պատմական գիտությունների թեկնածու է, նախկինում աշխատել է ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և Հայաստանի Ազգային արխիվում: Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը դասադուլավորների ու ռեկտորի օգնականի հետ կապված միջադեպի վերաբերյալ կարծիք էր հայտնել իր ֆեյսբուքյան էջում :
Aravot.am-ը ԵՊՀ լրատվականից հետաքրքրվեց՝ արդյոք դասախոսի հետ պայմանագիրը չի «թարմացվել»՝ ելնելով նրա քաղաքական հայացքներից ու ռեկտորի օգնականին քննադատելու պատճառով: Բուհից ուղարկեցին հետեւյալ պարզաբանումը. Դեռևս օրեր առաջ` 2013 թ-ի փետրվարի 27-ին, իրեն ԵՊՀ դասախոս հայտարարած Արարատ Միրզոյանը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղի ունեցած «դասադուլի» ակցիաների ժամանակ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հետ տեղի ունեցած սադրիչ միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածել «Facebook» սոցիալական ցանցով, որով դժգոհությունն էր արտահայտել կատարվածի վերաբերյալ ու բացատրություններ պահանջել: Այդ ժամանակ ԵՊՀ ռեկտորատի անդամները չկարողացան մտաբերել Արարատ Միրզոյան անունով ԵՊՀ դասախոսի և երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2002 թ-ի շրջանավարտ, «Այ-էֆ-ի-էս-Հայաստան» կազմակերպության ընտրողների իրազեկման մասնագետ Արարատ Միրզոյանի հետ 2012 թ-ի նոյեմբերին մեկ ամսով կնքվել է աշխատանքային պայմանագիր ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում որպես դասախոս ժամավճարային հիմունքներով (հեռակա համակարգում) աշխատելու մասին:
Ըստ պայմանագրի` սահմանվել է ընդամենը 27 լսարանային ժամ աշխատաժամանակ: Այնուհետև ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի` 2012 թ-ի դեկտեմբերի 30-ին 40-ից ավելի ժամավճարով դասավանդողների հետ Ա. Միրզոյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ա. Միրզոյանը որպես դասախոս ընդամենը երկու ամիս է համատեղությամբ աշխատել ԵՊՀ-ում և նրա ամբողջ մանկավարժական ստաժը ԵՊՀ-ում կազմում է երկու ամիս (12 տեսական և 15 գործնական ժամ), այն դեպքում, երբ ներկայումս ասպիրանտների տարեկան մանկավարժական պրակտիկան կազմում է 30-60 ժամ: Այսպիսով` 2013 թ-ին նա այլևս չի հանդիսացել ԵՊՀ-ում դասավանդող անձ և ԵՊՀ-ի հետ չի ունեցել իրավաքաղաքացիական որևէ հարաբերություն:Երեկ Ա. Միրզոյանը «Facebook» սոցցանցում ապատեղեկատվություն է տարածել այն մասին, որ ամբիոնի կողմից առաջարկվող պայմանագիրը չի հաստատվել և հիմա նա այլևս ԵՊՀ դասախոս չի համարվում:
Հարկ է նշել, որ այս հայտարարությունը նույնպես ապատեղեկատվություն է, քանի որ ԵՊՀ ամբիոնները պայմանագրեր չեն առաջարկում: ԵՊՀ-ի կողմից հետևողականորեն տարվում է քաղաքականություն, որի նպատակն է հեռակա համակարգում դասավանդելու համար հնարավորինս ներգրավել ԵՊՀ-ում հիմնական հիմունքներով աշխատող դասախոսներին, և ներկայումս չկա անհրաժեշտություն Ա. Միրզոյանին ժամավճարով համատեղությամբ ներգրավել ուսուցման գործընթացին, քանի որ այդ դասընթացը արվեստաբանության բաժնի հեռակա մագիստրատուրայում վարելու է ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լ. Չուգասզյանը, ով վարում է նույն դասընթացը առկա համակարգում:
Ցավոք, արդեն որերորդ անգամ արձանագրում ենք, որ համալսարանի հետ կապ չունեցող անձինք, ներկայանալով համալսարանական, անհիմն քննադատում են համալսարանին: Այս երևույթը նոր կիրառվող տեխնոլոգիա է և ճկուն օգտագործվում է համացանցում ապատեղեկատվություն տարածելու նպատակով` ԵՊՀ ուսանողի կարգավիճակ չունեցող անձինք «դասադուլ» են անում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև, իսկ ԵՊՀ աշխատակցի կամ դասախոսի կարգավիճակ չունեցող անձինք ներկայանում են այդպիսին և քննադատում Մայր բուհին: Ափսոսանք ենք հայտնում, որ իրենց պրոֆեսիոնալ համարող լրատվամիջոցները տարածում են ապատեղեկատվություն` չփորձելով սկզբնաղբյուրից ճշտել տեղեկատվության ճշմարտացիությունը»:
Aravot.am
- 14:10Երկրին է մոտենում 300-800 մետր տրամագծով աստերոիդ․ վտանգավո՞ր է այն Երկրի համար
- 11:10Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ
- 14:10Ժամանակն ի վնաս Էրդողանի է աշխատում ․ Մուշեղ Խուդավերդյան
- 11:10Մենք հավատում ենք, որ նրանք քայլ կանեն, որ ապրեն Ադրբեջանի դրոշի տակ. Ալիևը՝ արցախահայության մասին
- 13:10Արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով․ ԱՀ նախագահ
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 14:10Հարց Զախարովային. Արդյոք Ռուսաստանը դիտարկում է մի սցենար, որով նրան կխնդրեն լքել Հայաստանում գտնվող ռազմաբազան
- 13:10Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով
- 14:10Ամբողջ պատրաստությունը գնում է նրա համար, որ տարածաշրջանում մեծ ռեգիոնալ պատերազմ սկսվի. Փոստանջյան
- 12:10Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսից հետո իրավապահ մարմինները ևս մեկ ցուցում ստացան. Իրավապաշտպան
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.