Քաղաքական շաբաթւայ տեսութիւն
Ներքաղաքական կրքերը որքան էլ տարօրինակ, բայց բորբոքւեցին Ահմադինեժադի արտասահմանային` վենեզուէլլական այցի շրջանակներում, որտեղ ինքը մասնակցում էր մտերիմ գործընկերոջ` Հուգօ Չաւէզի յուղարկաւորութեանը…
Դեռ նախքան այցը, հանրապետութեան նախագահը մէկօրեայ սուգ էր յայտարարել Իրանում, իսկ այցի ընթացքում` Չաւէզին բնութագրել էր որպէս զոհի ու նահատակի, որը «քրիստոնէական-իսլամական փրկիչների հետ կրկին վերադառնալու է` ուղեկցութեամբ վերջինների…», այնուհետեւ Չաւէզի մօրը ցաւակցելու պահին գրեթէ գրկախառնւել է նրան ու… այդպիսով ըստ ներքին ընդդիմախօսների` թոյլ տւել Իսլ. Իրանի աւելի քան 30-ամեայ դիւանագիտականնորմերի խախտում: Իրանում, սակայն, կրօնական թէ աշխարհական խաւիներկայացուցիչները, ի տես վերոգրեալների, խստօրէն պախարակել են Ահմադինեժադին ու դրանով էլ անուղղակիօրէն հասկացրել նրան, որ նոյնքանովու դեռ աւելիով պախարակելի է իր հովանաւորած թեկնածու, նախագահականի աշխատակազմի նախկին ղեկավար, խորհրդական Էսֆանդիար Ռահիմ Մաշային..
Ահմադինեժադը, սակայն, թւում է, թէ ինչպէս միշտ` մնում է անդրդւելի եւ ըստ ամենայնի` անկանխատեսելի, երբ պատասխան քայլով, Վենեզուէլլայիցվերադարձի յաջորդ իսկ օրն պարգեւատրեց իր խորհրդականին` մշակոյթի առաջին կարգի շքանշանով:
… Ու այսպէս` խօսակցութիւններ են շրջանառւում, որ իբր Ահմադինեժադը վաղաժամկէտ (նախքան յունիսեան ընտրութիւններ) կը հրաժարւի իր պաշտօնից, եթէ որպէս թեկնածու` Մաշային որակազրկւի Սահմանադրութեան Պահապան խորհրդի կողմից…:
Այն, ինչ պարզ է, յառաջիկայում (շուրջ մէկ ամիս) իրանական նոր տարին է (նոռուզ) եւ երկիրը` գրեթէ ոչ-աշխատանքային: Իսկ նախագահականին նախապատրաստւելու եւ մասնաւորապէս թեկնածուների վերջնական համալրումները կատարւելու բաւականին առիթներ են լինելու տարբեր ճամբարներ ներկայացնող խմբակցութիւնների համար, չնայած` արդէն իսկ մի քանի դէմքեր յստակօրէն յայտարարել են իրենց թեկնածու առաջադրւելու մտադրութեան մասին…
Նաեւ ակներեւ է, որ հիմնական թեկնածուական յայտամրցոյթները այսպէսթէ այնպէս` կայանալու են պահպանողական ճամբարը ներկայացնող դէմքերի-գործիչների միջեւ, անշուշտ նրանց արմատական-չափաւորական կտրւածքով.ինչու ոչ` նոյնպէս կը լինեն պահպանողական թեկնածուներ,որոնք անհատական նախաձեռնութեամբ (անկախ) կը ներկայանան` առանց ճամբարային, կուսակցական կամ խմբակցային նեցուկի:
Այնուամենայնիւ, թւարկենք մի քանի անուններ, որոնք քիչ թէ շատ հաւանականութեամբ մաս են կազմելու թեկնածուական ցանկերին.
— 2+1 ձեւաչափի թեկնածուներ, բաղկացածª Վելայաթի (հոգեւոր առաջնորդի խորհրդական եւ նախկին ԱԳ նախարար), Ղալիբաֆ (Թեհրանի քաղաքապետ) եւ Հադադ Ադէլ (խորհրդարանի նախկին խօսնակ), որոնցից մէկն է միայն, որ կառաջադրւիորպէս թեկնածու, իսկ ըստ որոշ տւեալների` աւելիով բախտ է վիճակւած յօգուտ Ղալիբաֆի, թէպէտ Վելայաթիի շանսերն էլ սահմանափակ չեն: Աւելացնենք, որ այս եռեակը (ալիանսը) պահպանողականներ են ու աւելիով չափաւոր թեքումների տէր, իսկ ամենակարեւորը` վայելում են հոգ. առաջնորդի հովանաւորութիւն- վստահութիւնը:
— Մոհսէն Ռեզայի. պահպանողական, ներկայումս Ռաֆսանջանիի նախագահութեամբ՝Համակարգի
(իշխանութեան) քաղաքական նպատակայարմարութիւնները բնորոշող ժողովի քարտուղար, իսկ նախկինում (Իրան-Իրաք պատերազմի ժամանակ) պահակազօրի հրամանատար:Այստեղ հետաքրքիրը,մասնաւորապէս մեզ համար որպէս իրանա- հայերի, այն է,որ պրն. Ռեզային դեռ պաշտօնապէս չգրանցւած` քաղաքական շուտիկութիւն է թոյլ տւել եւ արդէն քարոզչական ճամբորդութիւնների է ձեռնարկել` սկսելով այսպէս ասած` թուրքախօս շրջաններից…, որոնցից մէկում էլ կատարել է զուտ քարոզարշաւային յայտարարութիւն, երբ -ինչքան էլ զարմանալի- 20 տարի անց յիշել է, որ «Հայ-ադրբեջանական հակամարտութեան տարիներին ինքը, երբ հրամանատար է եղել, իրանցի զինւորականներ է ուղարկել Ղարաբաղ կռւելու, եւ որ դրանցից շատերը վիրաւորւելով` վերադարձել են Իրան, իսկ զոհւածները թաղւել են հէնց Բաքւում». Այսինքն` Իրանի Ատրպատական նահանգի թուրքախօս բնակչութիւնները, որոնք միլիոնաւոր թիւ են կազմում եւ ապագայ նախագահական ընտրութիւններում յուսալի ընտրազանգւածներ են կարող լինել տւեալ թեկնածուի համար, ակնկալո±ւմ են որպէս քարոզչական քայլ վերջիններից հայ-ադրբեջանական հակամարտութիւնն ու Արցախի հարցը շահարկել ու թեմա դարձնե±լ… Այդքան է պրն. Ռեզայիի (ի դէպ, ինքը հռչակւած է որպէս ռազմավարագէտ-ստրատեգ) ռազմավարական կռահումը…: Իսկ, ինչ է, այսպէս թէ այնպէս` 20 տարի անց յիշելով այդ իրադարձութիւնը` ինչո±ւ է իրանցի գեներալ-դոկտորը առհասարակ հայ-ադրբեջանական խնդրին կրօնական կոնֆլիկտի բնոյթ հաղորդել…,«Իրանցի Շեհիդների»հարցը մէջտեղ քաշելով: Հետաքրքիր կը լինի պրն. Ռեզայիի պատասխանը լսել այն հարցի մասին, թէ ինքն այժմ ինչպէս է վերաբերւում Ադրբեջանի ըստ էութեան հակաիրան ամենօրեայ քաղաքական-քարոզչական քայլերի նկատմամբ, որոնք, ինչպէս փաստ է արդէն, ուղեկցւում են իսրայէլական սպառնալիքներով:
Այնպէս որ` թող Ռեզայի թեկնածուն իր երբեմնի զինւորա-քաղաքական սխալ մարտավարութեան արդիւնքում` իրանցի «Շեհիդների» գործօնը չշահարկի նախագահական նախընտրական քարոզարշաւի հաշւին` յատկապէս այն յոյսը
փայփայելով, որ այդպիսով Իրանի ատրպատականցու ձայներով կը կարողանայ վերջին երկու նախագահական ընտրութիւններում ստացած 2-3 տոկոսանոց քւէն եւս 1-2-ով բարձրացնել: Ի դէպ, չորս տարի առաջ պրն. Ռեզային նախընտրական քարոզարշաւի շրջանակներում չբարեհաճեց անձամբ հանդիպել հայ հասարակայնութեանը եւ իր շտաբի պետ դստեր միջոցով փոխանցեց «Հայասիրական ծրագրային դրոյթները…», սակայն, այս տարի, եթէ բարեհաճեց հանդիպել, անկասկածօրէն պէտք է ծանրակշիռ պարզեցում-արդարացումների զինանոցով ներկայանայ իրանահայ համայնքին, որը մշտապէս սրբութեամբ ու հպարտանքով է յիշում մասնաւորապէս սեփական նահատակներին` Իրան-Իրաք պատերազմի ընթացքում եւ առհասարակ յանուն` երկրի ու հողային ամբողջականութեան պահպանման, բայց եւ երբեք չշահարկելով թանկագին նահատակներին` քաղաքա-քարոզչական անցողիկ հաշւարկներում…
— Միւս կողմից քաղաքական երկխօսութիւնների եւ յայտարարութիւնների ընդմիջից, որոնք գնալով թափ են առնում յատկապէս մամլոյ շրջանակներում, երեւան են գալիս անուններ, որոնք թէեւ պատկանում են այս կամ այն խմբակցութեան կամ ճամբարին, բայցեւայնպէսª մնում են անհատական նախաձեռնութիւն, քանզի ցայժմ խմբակցային-կուսակցական ներկայացուցչական կենտրոնացում չի գոյացել: Սա աւելիով ակներեւ է, ասենք,
բարեկարգչական ճամբարի մաս կազմող դէմքերի պարագայում, որտեղ արդէն մի քանիսը այդպիսիներից (Արէֆը` Խաթամիի օգնական, Էսհաղ Ջահանգիրինª Խաթամիի նախարար, Շարիաթմադարին` Խաթամիի նախարար), լուրջ յայտ են ներկայացրել եւ ի դէպ` համոզւած են յաղթանակի, քանզի.
1- Հաւատացած են, որ բարեկարգչականները 30 միլիոն ընտրազանգւած ունեն…
2- Հասունացած, այլեւ` անհրաժեշտ են համարում Ահմադինեժադի 8-ամեայ նախագահական համակարգի բարեփոխումը եւ որ կարեւոր է` երկիրը ներքին թէ արտաքին ճակատներում ձախողումներից զերծ պահելը, որով թէկուզ հոգեբանական, բայց դէպի դրականը լիցքաթափւելու հեռանկար է ուրւագծւելու… եւ որ այդ հեռանկարը կենսագործելու խնդրում վերստին դերակատարումը վերապահում են բարեկարգչականներին:
— Անհատական թեկնածուներից բացի` բարեկարգչականների մօտ անընդհատ մտքերի փոխանակումներ են կայանում, առ այն, որ կրկին անգամ եւ որպէս նոյն ճամբարի միասնական թեկնածու` յայտ ներկայացնի Մոհամմադ Խաթամին, սակայն այստեղ մի հիմնական արգելակիչ պայման գոյութիւն ունի եւ դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ` նոյն Սահմանադրութեան Պահապան խորհրդի վճիռը, որն այժմւանից իսկ պարզ է` Խաթամիի դէպքում` որակազրկում, քանզի վերջինս մինչ օրս այդպէս էլ քաղաքական գնահատական չտւեց արդէն աւելի քան եռամեայ տնային կալանքի ենթարկւած 2009-ի նախագահական ընտրութիւնների ընդդիմադիր թեկնածուներ` Մուսաւիի եւ Քեառուբիի քայլերին ու գործողութիւններին:
Այսպիսով` գործող նախագահի կուրսը շարունակելու կոչւած Մաշային (արմատական պահպանողական) եւ Խաթամին (բարեկարգչական) տարբեր դրդապատճառներով դէմ-յանդիման են լինելու «չարաբաստիկ» որակազրկմանը եւ մրցահարթակը թւում է, թէ բաց է մնալու աւելիով ոչ-ծայրայեղական բեւեռների ներկայացուցիչ-թեկնածուների, նախընտրաբար` չափաւոր պահպանողականների եւ ապա` չափաւոր բարեկարգչական դէմքերի համար:
Իսկ դրանք, ինչպէս սկզբում էլ նշւեց, կը յստակեցւեն գալիք` բաւականին խորհելու ժամանակ ընձեռող` նոռուզեան արձակուրդների ընթացքում, որի աւարտից անմիջապէս յետոյ` մեկնարկելու է Իրանի Իսլ. Հանրապետութեան 11-րդ նախագահական ընտրութիւնների վճռորոշ գործընթացը…
* * *
Իրանը տարին փակում է համեմատական դրական հեռանկարով` արտաքին քաղաքական-դիւանագիտական ասպարէզում: Վերջին երկու տարիները, սակայն, յատկանշւեցին հակառակ ուղղութեամբ` Արեւմուտքի կողմից տնտեսական ծանրագոյն պատժամիջոցների գործարկմամբ ու ատոմական թղթածրարի շրջածիրում` քաղաքական-քարոզչական ճնշումներով ու ինչու ոչ` ռազմական սպառնալիքներով…, թէեւ վերջերս կայացած ու մօտ ապագայում եւս Ալմա Աթայում կայանալիք վեցեակի հետ ատոմային հարցի շուրջ նիստերը, ըստ ԱԳ նախարարի, յուսոյ դրական հեռանկարներ են պարզելու` գէթ տնտեսական պատժամիջոցները մեղմացնելու համար: Միւս կողմից` նոյն Արեւմուտքը հէնց նախօրէին ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց յանձնաժողովի գործօնն օգտագործեց,այս անգամ ոչ թէ ատոմ. տեխնոլոգիայի, այլեւ «Իրանում մարդկային իրաւանց ոտնահարումների» մասին բարձրաձայնելով: Արդիւնքում` իրանական եւս 9-ը պետայրեր ու պատասխանատուներ գրանցւեցին «Պերսոնա նոն գրատա»-ի ցանկում` ենթարկւելով միջազգային քաղաքա-տնտեսական բոյկոտների:
Ճնշումները, սակայն, ցայժմ իրենց զգացնել են տալիս, երբ ԱՄՆ-ն կրկին նախօրէին Պակիստանին սպառնաց նոր շրջափակումներով, Իրանի կողմից «հաշտութիւն» կոչւող գազամուղի գործարկմանը միջամուխ լինելու պատրւակով:
Թէպէտ Իրանին տարբեր պատրւակներով ճզմել-ճնշելու Արեւմուտքի (գլխաւորաբար Իսրայէլի կողմից դրդման պատճառով) յամառութիւնը տեղ-տեղ հանդիպում է ռուս-չինական դիմադրութեան, բայցեւայնպէս` Իրանի Իսլ. Հանրապետութիւնն էլ հակւած չէ այսպէս ասած` Արեւմուտքի ճնշումներին տուրք տալով` միակողմանի զիջումների քաղաքականութիւն որդեգրել:
Վերջապէս` թէ ներքին, եւ թէ արտաքին ճակատներում եթէ ոչ
ռազմավարական,ապաեւ` մարտավարական փոփոխութիւն- ները թւում է, թէ լինելու են անխուսափելի, յատկապէս նոր նախագահի եւ գործադիր նոր ու հաւասարակշիռ իշխանութեան ձեւաւորմամբ ու գործի գլուխ գալով…
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝
Դերենիկ Մելիքեան
- 18:20Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են՝ որքան զինտեխնիկա են ստացել Ռուսաստանից
- 17:00Սամցխե-Ջավախքում հոգևորականի կողմից անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը կուսումնասիրվեն Վատիկանում
- 18:15Ստամբուլը կունենա ամենամեծ հնարավորություններով օդանավակայանն աշխարհում. Էրդողան
- 14:21Անկարայում սպանդի հրամանը Էրդողանն է տվել. թուրք սյունակագրի ուշագրավ հոդվածը
- 12:35Շարքային ադրբեջանցիները չեն ցանկանում պատերազմել հայերի հետ. «Մենք պատրաստ չենք պատերազմի»
- 17:46Ադրբեջանցիները պահանջում են ՊՆ-ից չթաքցնել զոհերի իրական քանակը
- 13:10Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից. Էդվարդ Նալբանդյան
- 10:37Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, մտածե՞լ եք. ադրբեջանցի քաղաքագետ
- 12:25Արցախի հարցում հնարավոր է նշանակալից շրջադարձ կատարվի. Azatutyun.am
- 17:17Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը խուճապ է առաջացրել Ադրբեջանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.