Նախապես ասեմ, որ էս հոդվածը ինձ Ֆեյսբուքը չի պատվիրել, նրան գովազդ պետք չի, Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նույնիսկ հրաժարվել է դիտել իրեն միլիոնավոր դոլարներ բերած Ֆեյսբուքի մասին ֆիլմը: Մնում է զարմանալ՝ երիտասարդն ինչպիսի ճկուն միտք ունի ու ինչպես է կարողացել էն Ֆեյսբուքը պատկերացնել ու իրագործել: Ես շատ եմ սիրում էս տարածքը, ու եթե մի օր, ինչն ինձ անհնար է թվում, էս տարածքը սահմանափակեն, ես կըմբոստանամ, որովհետև մարդու համար ամենակարևորն արտահայտվելու հանրային տարածք ունենալն է, թեկուզ վիրտուալ, որը հիմա ավելի հարմար է, քան եթե տանից դուրս գաս, նստես տրանսպորտ, հասնես մի տեղ, հավաքվեն բոլորը, թեմա դնեն ու քննարկեն, էստեղ թեման դնում ես պատիդ ու՝ գնացին քննարկումները:
Ես ասում եմ Ֆեյսբուքհայաստան ու ֆեյսբուքահայություն: Շատ կուզեի, որ մեր երկիրը գոնե Ֆեյսբուքի կառուցվածքն ունենար, ու չնայած ֆեյսբուքահայության էդքան զանազան լինելուն, կռիվ-ղալմաղալներին, միևնուն է՝ էս մոդելն ավելի է դուր գալիս ինձ, ու ինչ կա՝ էստեղ է։ Ֆեյսբուքից ոչ մի վատ բան դուրս չի գալիս, այնինչ, հակառակը՝ պետքականը, լավը դուրս է գալիս: Նաև չնայած նրան, որ ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնություններն էդքան էլ մեծ հաջողություններ չեն գրանցել, էստեղ կատարվել է մի բան, որ ոչ մի այլ տարածքում չէր կատարվի, դա մտավորականի մեջ քաղաքացիական դիրքորոշումն արթնացնելու և այն ունենալու անհրաժեշտության գիտակցումն ու դրա արտահայտումն է, որ ամեն մեկը յուրովի է անում:
Գործարարի համար Ֆեյսբուքը կոմերցիոն տարածք է, հեղափոխականին տալիս է քաղաքական ազատ արտահայտվելու դաշտ, արվեստագետին հնարավորություն է տալիս առանց կախման մեջ գտնվելու ֆիզիկական ցուցասրահներից ու կինոդահլիճներից` ցուցադրվել, գրողին՝ ներկայացնել գրածը, երաժշտին՝ նվագածն ու երգածը, ստատուսներով կարող ես լիքը օգտակար բան անել և քեզ համար, և ուրիշների, քննարկումներ, բանավեճեր, կատակներ, ամեն, ամեն ինչ, ինչ կա ռեալ կյանքում, բայց ավելի ինտերակտիվ ու առանց աթոռից վեր կենալու: Կարելի է ասել, որ դա վատ է, դա մարդկային կենդանի շփում չի, դա կախվածություն է… Համաձայն եմ: Բայց միլիոնավոր մարդկանց համար դա նոր հանրային տարածք է, որտեղ ամեն մարդ իր դիմագիծն ունի, կարող ես գուշակել ով ով է, ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ արժեքային համակարգ ունի, ի՞նչ հայացքներ, ի՞նչ սկզբունքներ: Ասում են՝ Հայկական Ֆեյսբուքը շատ ուրույն է ու տարբեր բոլորից:
Փորձեցի ֆեյսբուքյան ընկերներիցս հարցնել, թե ի՞նչ է իրենց համար Ֆեյսբուքը:
Նազարեթ Կարոյան, արվեստաբան, ընդհանուր ընկեր՝ 211
— Գյուղամեջ, ազատ ու վտանգավոր, ավելի ազատ քան գյուղամեջում է լինում և ավելի վտանգավոր քան էնտեղ, դրանով էլ տարբերվում է գյուղամեջից:
Բայց գործառույթը նույնն է, էն աշխատանքը, որը կատարում է որևիցե օրգան, կամ մարմին:
— Մեկ էլ ճշտենք գործառույթը որն է, ո՞րն է գեղամիջի դերն էսօր: Ինձ համար իմ գեղամեջը դա մի տեղ ա, ուր մարդիկ գալիս են իրենց ցույց տալու ու ուրիշներին նայելու, նույնը ստեղ՝ լայքերն են տալիս, դնում են բաներ, որ լայքեր ստանան, հաղորդակցվեն, շփվեն, իմ գյուղամեջը մի քիչ ավելի բոհեմիկ գյուղամեջ է:
— Բա դե՝ էդ է, շատ կարևոր գործառույթ է դա, կապվում է պոլիտիկայի և իշխանության գործադրման հետ:
— Իսկ քո կարծիքով՝ արդյունքում ֆեյսբուքն ալտերնատիվ գյուղամե՞ջ է, թե՞ գյուղամեջն եկել է էստեղ արդեն:
— Ես կարծում եմ, որ առաջինն է դեռևս, ոմանք ավելի շուտ հակված են երկրորդին։
Տաթև Չախչախյան, բանաստեղծուհի, լրագրող, ընդհանուր ընկեր՝ 224
Փողոցը լցված է անհեթեթորեն շատ մարդկանցով, քաղաքը տհաճորեն լղոզվում է մարդկանց ոտքերի տակ, ու դրա հետ միասին լղոզղվում են մտքեր, կարծիքներ, դեմքեր, դեպքեր, բաներ, որ եթե չֆիքսվեն աչքի առաջ, չեն նկատվի, բաներ, որոնք կարող ես տեսնել օրվա խժբժոցից հետո` էկրանի առաջ հանգիստ նստած:
Ֆեյսբուքում չկա տարածքի խնդիր, ինչի արդյունքում յուրաքանչյուրը հանգիստ զբաղեցնում է իր տրամագծին համապատասխան տարածք:
Այստեղ դու ես ընտրում՝ որ փողոցով քայլես, որ երթուղայինը նստես, ում փոխարեն վճարես, որ կանգառում իջնես:
Ֆեյսբուքում տիրապետում ես հասարակության ողջ պատկերին` վերևից: Յուրաքանչյուրն ազատ է ֆորմալ ձևերից: Տեղեկատվություն ամեն կողմից` ամենատարբեր մեկնաբանություններով, ինչն էլ անընդհատ բզբզում է քեզ, մի բան, որ ոտքը ֆեյսբուք դրած ստեղծագործողի համար շատ պետքական է: Երկար կարելի է խոսել ֆեյսբուքի հնարավորությունների և այնտեղ ապրելու հարմարությունների մասին… Ու մի բան էլ` սա այն դեպքն է, երբ հարևաններիդ ինքդ ես ընտրում:
Վազգեն Ղազարյան, ֆիզիկոս, ընդհանուր ընկեր՝ 73
Երկրից հաճախ բացակայող մարդու համար Ֆեյսբուքը ընկերներից ու գործընթացներից չկտրվելու միակ հարմար վիրտուալ միջավայրը, որն, ի տարբերություն սովորական նամակագրության, թույլ է տալիս միաժամանակ և ի տարբերություն այլ սոցիալական կայքերի՝ տարբեր հարթություններում, շփվել քեզ հետաքրքրող անձանց հետ: Համ էլ աշխատանքից փախնելու լավագույն տարբերակն ա ու պորտաբուծության հովանավոր Աստվածը:
Հակոբ Բադալյան, lragir.am, Քաղաքական մեկնաբան, ընդհանուր ընկեր՝ 127
Ֆեյսբուքն իմ համար ժամանցի ու զբաղվածության արանքում ընկած մի բան ա, որ չեմ էլ կողմնորոշվում՝ մտնում եմ Ֆեյսբուք, որ զբաղվեմ, թե Ֆեսյբուք եմ մտնում, որովհետև զբաղված չեմ: Բայց դա էլ երևի թե Ֆեսյբուքի լավն ա, որովհետև կյանքն էլ ա տենց ու չես հասկանում՝ ապրելը ժամանց ա, թե՞ զբաղմունք։ Ու ոնց որ կյանքում պետք չի խորանալ, թե ինչ ա, ըտենց էլ երևի ֆեյսբուքում, գոնե ես չեմ խորանում, թե ինչ ա իմ համար ֆեյսբուքը: Այսինքն՝ ոնց որ թե ստացվում ա, որ ֆեյսբուքը կյանք ա)))։
Սոնա(ենթադրենք), ապրում է ԱՄՆ-ում, լեզվաբան ու թարգմանիչ, ընդհանուր ընկեր՝ 30
Ինձ համար անձամբ ընդամենը հաղորդակցվելու միջոց է, ժամանց, մտքեր փոխանակելու, ինչ-որ տեղ նորություններ կարդալու ձև, բայց Հայաստանի համար ավելի կարևոր գործառույթ ունեցավ, մարդիկ սկսեցին համախմբվել, տեղեկացնել իրար տարբեր խնդիրների մասին ու միասին լուծել դրանք, պայքարել: Նաև ինձ համար կարևոր հայ ֆեյսբուքցիների նշեմ, որոնք Ֆեյսբուքի միջոցով իսկապես կարևոր բան են անում իրական կյանքում. դա Արազ Արթինյանն է, Մարիամ Սուխուդյանը, կա մի երկու ինձ համար կարևոր խումբ՝ օտարալեզու դպրոցների բացման դեմ պայքարի խումբը, կինո ՙՄոսկվայի՚ բաց դահլիճ պահպանման համար խումբը:
Տաիշա Աբելար, գրող, ընդհանուր ընկեր՝ 336
Իմ ֆեյսբուքը պլատֆորմ ա, որն իմ համար շփման մեծ դաշտ ա ստեղծում ու ապահովում, որտեղ ես կարողանում եմ նոր ընկերներ գտնել կամ մարդկանց ում հետ կուզենայի շփվել: Բայց իրական կյանքում իրենց քիչ է լինում հանդիպել, հետո դա շատ լավ ձև ա ինֆորմացիա տարածելու համար: Ես, օրինակ, որպես գրող ստեղ դնում եմ իմ գրածները, ու լիքը մարդ ինձ գիտի ֆեյսբուքից, ու Տաիշային հիմնականում ճանաչում են ֆեյսբուքում դրած լինքերից:
Մի խոսքով, Ֆեյսբուքը շատ լավ պլատֆորմ ա, շատ լավ միջոց ա ընկերություն անելու ու ինֆոյով կիսվելու համար: Բայց ինքն ունի նաև թերություն, որը կոնկրետ մենակ ֆեյսբուքինը չի, այլ ուղղակի կախվածություն ա առաջացնում օնլայն շփումներից: Դա մարդկանց համար իրական կայնքը վիրտուալով փոխարինելու միջոց ա: Ու դա էնքան շատ ա մեկ- մեկ մարդկանց մոտ խորանում, որ իրանք սկսում են ապրել էդ ինտերնետում, ու վերանում են իրական կյանքից:
Սահակ Պողոսյան, քանդակագործ, արվեստագետ, ընդհանուր ընկեր՝ 105
Ֆեյսբուքը մարդկանց փորձությունների դաշտ ա: Կաֆեն, արվեստանոցն ու տունն իրար հետ մի տեղ: Ու միևնույն ժամանակ, էստեղ ունես հնարավորություն, որ շատ դեպքերում չունես առօրյա կյանքում, էստեղ կարող ես ուզածդ վայրկյանին ազատվել նրանից, ինչը, սովորաբար, իրական կյանքում անհնար ա: Ու կարող ես գաղափարներդ ուղարկել բազմաթիվ վեկտորներով ու չգիտես, թե որտեղից արձագանք կգտնես, ու էդ արձագանքը երբեմն լինում ա շատ անսպասելի ու հաճախ՝ օբյեկտիվ: Ու ես հասկացել եմ, որ դա աչքերի հարցն ա: Մարդիկ ստում կամ չեն կարողանում ստել աչքերի պատճառով, իսկ էս դեպքում, երբ դա չկա՝ վերաբերմունքը լինում ա ավելի ադեկվատ:
Սէվ՝ Հենրիկ Խաչատրյան ընդհանուր ընկեր՝ 143
Ֆեյսբուքը իմ “Կազիրյոկ”-ն ա, որտեղ հիմնականում իմ ընկերներն են, համ էլ թաղի լավ տղեքը ու KГБ-ի մշտական վեցնոցները… Սուրճը դեմդ նստում ես, ընկերներդ գնում -գալիս են, ծանոթները բարևում են, մյուսները թարս են նայում “Էսս ովա արրա՞”, բայց ոնց որ “Կազիրյոկ”-ում հենց ընենց սեղանիդ չեն գա, չեն նստի… քաղաքավարության բողբոջներ կան… երբեմն տարիքն էլ են հարգում: Բայց իսկական “Կազիրյոկ”-ում ավելի երկար էինք լինում … հաճախ՝ բացվելուց մինչև փակվելը:
Ու ջահելները մի քիչ տաքարյուն են վիրտուալ շփման համար. շուտ են պրովոկացիայի ենթարկվում… առանց համբերելու, թե տեսնեն դիմացինի ուզածն իսկապես ի՞նչ ա: Այ, որ մի քիչ ավելի համբերատար ու ուշադիր լինեն, Ֆեյսբուքը ավելի օգտակար բան կդառնա… թեկուզ էսպես էլ վատ չի, թող սովորեն՝ ինչպես հաղորդակցվեն անծանոթ/ծպտյալ/օտարի հետ…
Արթուր Պետրոսյան, արվեստագետ, նկարիչ, հեղափոխական, ընդհանուր ընկեր՝ 392
Ֆեյսը ձանձրույթը մեռցնելու, ինքնարտահայտվելու, պայքարելու, համախոհների և ընկերների հետ շփման միջոց ա: Մի խոսքով, միակ տարածքը, որտեղ մարդը կարող է իրեն ազատ զգալ Հայաստանում:
Կարծում եմ՝ Ֆեյսբուքը կարող ա լավ օրինակ կամ հիմք լինել ապագա հասարակական հարաբերությունների համար :
Արմինե Գեղամյան, Հանրային ռադիո, ընդհանուր ընկեր՝ 247
Մի տարածք, որտեղ չկա բարև, չկա ցտեսություն, չկա տարիք ու ազգություն, չկա գիշեր կամ էլ ցերեկ, կան ընկերներ , ծանոթներ, անկապ դեմքեր, կուզես խոսիր, կուզես լռիր, մի խոսքով, գոնե այս տարածքում` Հազար ու մի տեսակ պայմանականություններից` ազատ եղիր:
Նունե Դանիելյան, երաժիշտ, ընդհանուր ընկեր 26
Ֆեյսբուքը ոգով մոտ մարդկանց շփման մի կղզյակ է, դա յուրահատուկ մշակույթ է, որտեղ կան օրենքներ: Դա ամեն ինչի, ինչ ձեզ հետաքրքրում է բաց քննարկումն է՝ լինի դա երաժշտություն, նկար կամ թեժ հոդված: Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս լինել իրադարձությունների կենտրոնում, արձագանքել դրանց, ծանոթանալ ֆեյսբուքյան ընկերներիդ կարծիքներին: Դա կենդանի, ակտիվ պրոցես է, որ մտել է մեր կյանքի մեջ:
Лакшми текущая река, ունի ընդամեը 66 ընկեր, որից 25-ը՝ ընդհանուր են, ոչ մի անծանոթ մարդ չունի իր ընկերների մեջ։
Իմ համար Ֆեյսբուքն ինձ հետաքրքրող անհատների բաց արտահայտվելու տարածք է:
Հ.Գ. Այսօր Համացանցում խոսքի ազատության միջազգային օրն է, իսկ այս նյութը Լուսինե Վայաչյանը գրել է 2010 թվականի նոյեմբերի 22-ին
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.