Ընթերցվածք` Եբր. 1.1-14
Նախորդ օրվա խորհրդի` Դատավորի կիրակիի լույսի ներքո հրավիրում ենք խորհրդածելու մեր Տիրոջ երեք պատգամների շուրջ: Հիմնական նյութն աղոթքն է, թե ինչպես քրիստոնյաներս պետք է անդադար և անձանձիր լինենք մեր աղոթական կյանքում: «Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո´, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի…» (Ղուկ. 18.7-8): Մեր աղոթքների պտուղն արդարությունն է, որը մարդկային մեր ընկալման և մեր մարմնական ու նյութական կարիքներից ու ցանկություններից բխող արդարությունը չէ, այլ` Աստծու արդարությունը մեր անձերի և կյանքի նկատմամբ:
Երկրորդ հրավերը` մաքսավորի աղոթքն է. «Աստվա´ծ, ների´ր ինձ` մեղավորիս» (Ղուկ. 18.13): Աստված գիտի մեր հոգսերն ու կարիքները, սակայն մեզանից ակնկալում է մեր ապրած կյանքի ճանապարհին գործած մեղքերի գիտակցումը, որպեսզի աղոթքի մեջ չլինենք շատախոս և հպարտ` փարիսեցու պես, այլ նմանվենք մեղավոր մաքսավորին, ով գիտեր, թե ի´նչ է անհրաժեշտ իրեն Աստծուց` թողություն հանցանքների և ողորմություն: Այս նկատառումով է, որ պիտի ընկալենք Տիրոջ հետևյալ խոսքի ճշմարտությունը. «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18.14):
Երրորդ հորդորը` մեզ մանուկներին նմանվելն է, որովհետև «այդպիսիներինն է Աստծու արքայությունը» (Ղուկ. 18.16): Յուրաքանչյուրս գիտի, թե ինչպիսի´ն է մանուկն իր աշխարհընկալման մեջ, իր պարզությամբ, միամտությամբ և անկեղծությամբ: Մեր Տեր Հիսուս Քրիստոս մաղթում է, որ հավատի և ճշմարիտ քրիստոնեական կյանքի ընկալումներում լինենք մանուկների նման պարզսիրտ, քանզի «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծու արքայությունը չընդունի ինչպես մի մանուկ, այնտեղ չի մտնի» (Ղուկ. 18.17):
FrVahram Melikyan-ի ֆեյսբուքյան էջից
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.