Նա հույս ունի, որ Սերժ Սարգսյանն ունի այդ «հայրենասիրությունը, թոռնիկասիրությունը»՝ վերանայելու իր որոշումը:
Այսօր առավոտյան Aravot.am-ն այցելեց հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին:
Նա խոստացել էր, որ այլևս ոչ մի արյուն չի լինի, բայց երեկ հայտարարեց, որ «Սերժ Սարգսյանը կերդվի միայն իմ դիակի վրայով»:
Մեր դիտարկմանը, որ Դուք խոստացել եք, իսկ Ձեր արյունը նույնպես արյուն է, ինչո՞ւ նման հայտարարություն արեցիք՝ նա պատասխանեց. «Ժողովրդի հաղթանակի այս շարժումը մտել է իր վճռական հանգրվան: Ճիշտ ես ասում, ես նվիրվել եմ այս պայքարին քաղաքացիական, հանդարտ, սահմանադրական ճանապարհով բացառելով ցանկացած արյան կաթիլ՝ դա լինի քաղաքացու, զինվորի, ոստիկանի, որովհետև բոլորս միևնույն հայրենիքի ժառանգներն ենք: Եվ մինչև մեր հաղթանակի գրանցում և երդմնակալություն ապրիլի 9-ին, ես պատրաստ եմ այդ ճանապարհով գնալ: Ես երեկ չխոսեցի դիակների մասին, ոչ էլ արյան մասին: Ես ասացի, որ եթե պարոն Սարգսյանը կեղծ երդման գնաց և Վեհափառ հայրապետը, օրհնելով այդ կեղծ երդումը, պղծեց Աստվածաշունչը, դա կանեն իմ դիակի վրա: Դեռ արյան մասին չեմ խոսել: Ես կարծում եմ, որ իրենք, կոնկրետ պարոն Սարգսյանն ունի այդ հետագիծը, այդ հայրենասիրությունը, այդ թոռնիկասիրությունը, քրիստոնեականությունը՝ վերանայելու իր որոշումը, չգնալու կեղծ երդման, որը թուլացնելու է մեր երկիրը, ճանաչելու ժողովրդի ընտրության իրավունքը»:
Նա նաև նշեց, որ այս շաբաթ կսպասեն Սահմանադրական դատարանի որոշմանն ու վճռին. «Հավանաբար այս կազմով կլինի իր վերջին վճիռը: Սա իր հնարավորությունը կլինի սահմանադրական վճիռ, ժողովրդի ընտրությունը հարգող վճիռ կայացնել, որը կարող է նաև առաջարկ անի, թե ինչպես առաջ գնալ: Ես եթեներով չեմ սիրում խոսել, բայց եթե դա չանի և եթե այդպես չեղավ, այդ որակները չգտավ հերթական անգամ դատարանը, եթե պարոն Սարգսյանն իր այդ որակները չգտավ, և գնաց ժողովրդի ձայնի գողությամբ խարսխված ընտրությունը կեղծ երդումով ամրագրելու ճանապարհով, ես ասում եմ, որ այսպես թե այնպես մենք կունենանք նոր Հայաստանի երդմնակալություն: Եթե ինքը և վեհափառը ձեռք ձեռքի տված պաշտոնականացնեն և օրհնեն կեղծիքը, դա կանեն իմ դիակի վրայով, կրկնում եմ՝ ուղղակի իմաստով և փոխաբերական: Բայց ես սպասում եմ, որ մինչ այդ ուղիներ կգտնենք՝ դատարանից սկսած, մինչև պարոն Սարգսյանը, ում ես հրավիրել եմ այստեղ: Եթե ինքը ցանկություն ունի համապետական լուծում առաջարկել՝ կքննարկեմ իրեն հետ: Ես վերջնագրի լեզվով չեմ խոսում: Այդ կուսակցապաշտ երիտասարդների նկատողությունը, որ իրենց իրավունքն է իհարկե, ուղղակի սքողում է իրականությունը, որ սադրիչը, կեղծարարը և պատասխան տվողը պիտի լինեն իրենց կուսակցության պետերը, շտաբի պետերը, մարզպետերը, քաղաքապետերը և հենց իրենք, ովքեր պետք է այդ սադրանքի համապատասխան ոչ թե կոշտ միջոցներ սպառնան ինձ և ժողովրդին, այլ իրենք ենթարկվեն օրենքի խստագույն պատասխանատվության: Այն, ինչ ես ասել եմ, ոչ վերջնագիր է, ոչ սպառնալիք, ոչ էլ նախապատրաստում ծայրահեղ վախճանի, բայց դա ճշմարտություն է: Եթե իրենք որոշեն այդպես խեղդել ժողովրդի ձայնը, իրենք նաև պետք է ինձ հետ, իմ կյանքի հետ գործ ունենան: Ասում են՝ Րաֆֆի, ինչո՞ւ ես դու անակնկալներ մատուցում վերջին րոպեին: Հիմա անակնկալ չէ, ես իրենց ասել եմ, տեղեկացրել եմ, որ այս ճանապարհով է, որ իրենք այլևս հարգեն ժողովրդի ձայնը, չխեղեն ուսուցչին, երիտասարդին, զինվորին: Բոլորը գիտեն, անգամ իրենք իրենց գրասենյակներում, որ ես ժառանգորդն եմ նախորդ սերունդների պայքարների, նախորդ ընդդիմադիր գործիչների, ովքեր հաղթել են, բայց չի գրանցվել իրենց հաղթանակը, բայց այս անգամ մի փոքր ոճի տարբերություն կա առ այն, որ բոլորը գիտակցում են՝ սա ոչ թե Սերժի պարտությունն է և Րաֆֆիի հաղթանակը, այլ անակնկալ շատերի համար, բայց ոչ ինձ, որ ժողովուրդը դարձավ բաժնետերը, սեփականատերը այս շարժման, դրա համար իրենք պետք է իրականության հետ հաշվի նստեն: Դրա համար էլ ոչ մի լաց, ոչ մի արցունք: Ես հուսով եմ, որ ապրիլի 9-ին դու և ես ողջ կլինենք, կլինենք կենդանի, իրար հետ հայացք կկիսենք, որ այս երկարատև և դժվարին երկունքից հետո մասնակցում ենք նոր Հայաստանի կերտմանը»:
Aravot.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.