Մինչ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ-ի մի շարք մարզերում շարունակում է իր բարևարշավը, ՀՀ իշխանություններն իրենց հերթին փորձում են եղած յուղոտ պաշտոնները մեջ — մեջ անել:
Չնայած դրան, պարտություն կրած շատ ու շատ մարզերում պատասխանատուները դեռ «տափ են արել», քանի որ վստահ են, որ ինչքան էլ Բաղրամյան 26–ին նկարած թվեր հրամցնեն, Սերժ Սարգսյանը մանրամասնորեն տեղյակ է ընտրությունների յուրաքանչյուր դետալից: Իսկ ակնհայտ պարտվածներն, առհասարակ, պետք է որ ընկճախտի մեջ լինեին, սակայն, պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ:
Շատերն են համոզված, որ օրինակ էջմիածինցի գեներալ Մանվելն ու յուր գերդաստանը, դժվար թե աչքները գցեին այս կամ այն չինովնիկի աթոռին, հատկապես՝ նախագահական ընտրություններում ապահոված ցուցանիշներից հետո, բայց արի ու տես, որ մեր երկրում երբեմն -երբեմն, իրոք, որ խիարը թարս է բուսնում:
Ինչևէ, «Հայկական Վարկած»-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, պորտֆելաբաժանության հողի վրա մի քանի օր է, ինչ խոլ պատերազմի երկրորդ ռաունդն է սկսվել գեներալ Մանվել Գրիգորյանի ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի թիմակիցների միջև:
Բանից պարզվում է, օրերս գեներալներից մեկի կազմակերպված խնջույքի ժամանակ, գեներալ Գրիգորյանը բավականին հետաքրքիր հայտարարություն է արել, ինչն էլ Ղահրամանյանի ականջն ընկնելուց հետո, բուռն քննարկումների ու շահարկումների տեղիք է տվել:
Ասում են, գեներալ Գրիգորյանը սեղանակիցների ներկայությամբ ասել է, որ Արմավիրի հաջորդ մարզպետը իր քաղաքապետ որդի`Կարեն Գրիգորյանն է լինելու, քանի որ ներկայիս մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետ աշխատելու փոխարեն, այդ մարզում կես դրույքով նաև հարկայինի պետ է աշխատում:
Այժմ, երկու կողմում էլ, ըստ մեզ հասած լուրերի, իրավիճակը պայթյունավտանգ է դարձել, չնայած որ, ամենավերին օղակներից հրահանգված է առայժմ զսպվածություն դրսևորել, մինչև որ Րաֆֆին կհանդարտվի ու ամեն բան իր ճիշտ տեղը կընկնի: Տեսնենք…
Արամ Վարդանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.