«Բայց մեզ համար միայն մեկ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով. և` միայն մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք նրանով: Բայց բոլորի մեջ այս գիտությունը չկա» (8.6-7): Ս. Գիրքը մեզ հետ վերստին խոսում է մեր ճշմարիտ հավատի` Աստծով ապրելու գիտության մասին: Սակայն հստակ է, որ բոլորը չէ, որ մեր շրջապատում տիրապետում են այդ գիտությանը, ունեն այդ ճանաչողությունը և առավել ևս այդպես ապրում են: Դրա համար էլ սբ. Պողոս առաքյալը (կուռքերին զոհաբերված միսը ուտելու օրինակի միջոցով) մեզ հորդորում է, որ մեր իմացությունից բխող ազատությունից այնպես օգտվենք, պատասխանատվությամբ ընկալենք, որպեսզի այն գայթակղություն չլինի այդ գիտությունը չունեցողների համար: «Բայց զգույշ եղեք, գուցե ձեր այդ ազատությունը գայթակղություն լինի տկարների համար» (8.9): Այս օրերին, երբ պահեցողության մեջ ենք ու հաճախ ներքին պայքարի մեջ ենք հայտնվում, հիշենք նաև մեր կողքին գտնվողներին, որոնց համար ևս Քրիստոս մեռավ, և որոնց համար մեր գիտությունը կարող է կորստաբեր լինել:…Մենք պարտավորություն ունենք մեր կյանքով և գործերով ավետարանելու այն բոլոր ճշմարտությունները, որոնք Աստծու շնորհով` Ս. Գրքի գիտությամբ և հոգևոր կյանքի փորձառությամբ բացվում են մեզ: Սակայն ինչպես ասում է առաքյալը, այդ գիտությունը և առաքելությունը մեզ համար ոչ թե պարծանքի առիթ պիտի լինեն, այլ պետք է պարտավորություն նկատվեն: «Բայց վա´յ է ինձ, եթե չավետարանեմ», — գոչում է առաքյալը: Հիրավի, այդպես է:
FrVahram Melikyan-ի ֆեյսբուքյան էջից

- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.