Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին «Ուրվագիծ» հաղորդաշարում վերագրվող նախադասությունը, թե «լա՞վ էր, որ ժողովուրդը վերցրեց 5000 դրամները և ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին», իրականությանը չի համապատասխանում, այս մասին երգչուհին ասել է Tert.am-ի հետ զրույցում:
«Դուք այդպիսի նախադասություն իմ ասածի մեջ լսե՞լ եք»,– ասել է նա և առաջարկել այն մեկ անգամ ևս լսել ու նոր կայացնել «վերդիկտը»:
Նշենք, որ համացանցում հայտնված տեսանյութի 49–րդ րոպեին երգչուհին բառացիորեն ասում է.« Իսկ չե՞ք մտածում, որ կարելի է ուժեղ լինել և չգայթակղվել էդ անտեր հինգ հազար դրամներին»:
«Գյումրին էդպես էլ արեց, իրենք ասում էին՝ վերցրել էինք, բայց ձայնը տվել ենք Րաֆֆիին»,- նրա հետ բանավիճող Իզաբելլա Աբգարյանի այս դիտարկմանն ի պատասխան Շուշան Պետրոսյանը նկատում է.«բայց դա էլ ազնիվ չէ»:
Շուշան Պետրոսյանը նաև ասում է, որ «ամենամազալու բանը պեչատների մաքրելն» էր ու ավելացնում.«Է մի մաքրե՛ք, ինչի՞ եք մաքրում»:
Նշենք, որ նրան վերագրված այս հայտարարությունը սոցիալական ցանցերում քննարկվում է որպես հաղորդագրություն հանցագործության մասին:
Սակայն նրա ամենաշատ վրդովմունք առաջացնող նախադասությունը նրա հարցն էր, թե դժվար չէ՞ ընդդիմադիր լինելը,այդպես ապրելը՝ միայն վատը տեսնելով:
«Սարդարապատ» նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր «Ֆեյսբուքում» անդրադարձել է Շուշան Պետրոսյանի հայտարարություններին, որոնք այնքան բուռն արձագանք են առաջացրել, որ հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանն այսօր կոչ է արել անձնական վիրավորանքներ չհասցնել, քանի որ դրանով «ցուցադրում եք ոչ թե վերջինիս սխալականությունը այլ ձեր անդաստիարակությունը»:
Տիգրան Խզմալյանը գրում է. «Դժվար չէ՞ միշտ ընդդիմադիր լինելը» հեգնանքով տրված Ձեր հարցին կասեմ, որ դժվար է ընդդիմադիր չլինելը երկրում, որտեղից քսան տարվա մեջ անարդարության ու անօրինության պատճառով արտագաղթել է բնակչության կեսը: Դժվար է չլինել ընդդիմադիր սեփական Հայրենիքում, որտեղ իշխանությունը տասնհինգ տարի շարունակ զավթված է մի խումբ օլիգարխների կողմից, որոնք ցանկացած ընտրությունները վերածում են հերթական պետական հեղաշրջմանը, բռնի ուժով ու կեղծիքներով վերահաստատելով բռնապետությունը»:
Ցանկը շարունակվում է.« Դժվար է չլինել ընդդիմադիր, երբ միայն պաշտոնական տվյալներով բնակչության 1/3 ապրում է աղքատության շեմից ցածր, դպրոցականների 15% քաղցած են մնում, որտեղ պաշտոնյաները մանկապարտեզներից գողանում են կարագը, բանակից` միսը, թոշակառուներից` նպաստը, և այս ամենը՝ նույնպես պաշտոնական տվյալներով»:
Այդ երկրում ըստ Տիգրան Խզմալյանի՝ մաքսային ու հարկային ծառայությունները օրինականացված թալանով են զբաղված, իսկ պետական աշխատանքի հիմնական գործառույթն է ժողովրդին կեղեքելու արհեստը: Այնտեղ իրական արվեստն ու մշակույթը փոխարինվել են «հեռուստատեսային աղբով ու օտարածին կլկլոցով»:
«Եվ անհնար է արվեստով զբաղվել, ձևանալով, որ ամեն ինչ ճիշտ է և այսպես էլ պետք է լիներ: 30 արծաթը մնում է 30 արծաթ, դավաճանությունը` դավաճանություն, իսկ պայքարը հանուն արդարության` ժողովրդին ծառայելու միակ հնարավոր ընտրություն է: Ժողովրդին, այլ ոչ նրան կեղեքող զավթիչներին: Իմ ու ընկերներիս ընտրությունն այս պայմաններում շատ հեշտ է: Ձերը` դժվար է ու խայտառակ»,-ասում է Տիգրան խզմալյանն ու ավելացնում, որ ընդունի իր ու ընկերների կարեկցանքը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.