«Այսօր մարտի 1-ի հինգերորդ տարելիցն է. 2008թ. նախագահական կեղծված ընտրություններին հետևած հետընտրական պայքարն իշխանությունները փորձեցին կոտրել նախ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնող մարդկանց վրա լուսադեմին հարձակվելով, ծեծի ենթարկելով ու հարյուրավոր մարդկանց ձերբակալելով: Իսկ արդեն երեկոյան կրակեցին անզեն ցուցարարների վրա` սպանելով 10 հոգու և վիրավորելով հարյուրավոր մարդկանց: Այս ողբերգությունից հինգ տարի անց, ցավոք, պետք է փաստել` առ այսօր դե յուրե բացահայտված չեն մարտի 1-ի 10 սպանությունների գործերը, բացահայտված չեն մարդկանց ծեծի ենթարկելու և ցուցարարների վրա կրակելու հրաման տված ու այդ հրամանն իրականացրած անձինք, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել իր արածների համար: Փոխարենը այդ օրերին նախագահի պաշտոնը զբաղեցնող և, ենթադրաբար, ցուցարարների վրա հարձակման հրաման տված Ռոբերտ Քոչարյանն անգամ հարցաքննության չհրավիրվեց ու հիմա շրջագայում է աշխարհում: Առ այսօր չի հարցաքննվել անգամ այդ ժամանակվա վարչապետ, 10 հոգու արյան վրա նախագահ դարձած Սերժ Սարգսյանը, որը շատ հանգիստ կեղծեց նաև այս նախագահական ընտրությունները: Այնպես որ, մարտի 1-ի էջը դեռ փակված չէ և չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացահայտվել ու պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի իրական մեղավորները»,-գրում է «Ժողովուրդը»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.