Այս օրերին, «Հայկական Վարկած»-ը քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստացել կապված բանկոմատների աշխատանքի և պլաստիկ քարտերի սպասարկման որակի հետ:
Քաղաքացիները դժգոհում են, պատմելով, որ բանկոմատից քարտով գումար հանելիս, էկրանին ցույց է տալիս, որ գործարքը չի կատարվում, բայց իրականում հաշվից հանվում է գումարը, սակայն քաղաքացին չի տեսնում դա: Ստացվում է, որ եթե հաճախորդը հետևողական չլինի, գումարը «կնվիրաբերվի» բանկին:
Մեզ դիմած քաղաքացիներն ասում են, որ պետք է աչալուրջ լինես, որ եթե մի քանի անգամ ես փորձել, ասենք, տարբեր գումարներ հանել ու չի ստացվել, հաշվես դրանք, քանի որ համակարգի խնդրի պատճառով առաջացած խառնաշփոթում՝ կարող ես աննկատ գումար կորցնել:
Մեզ դիմած մարդիկ հատկապես դժգոհում են, թե բանկերը չեն զգուշացնում, որ համակարգը խնդիր ունի, այսինքն, ստացվում է՝ ով կնկատի, կնկատի, ով չէ՝ կտուժի:
Բանկերն, ընդ որում, խոսքը գրեթե բոլոր բանկերի մասին է, հավաստիացրել էին, որ եղածը տեխնիկական խափանումներ են, կամ նոր ծրագրային ապահովման անցման գործընթացի հետ է կապված, և խոստացել էին մինչև փետրվարի 17-ը վերացնել (ուշագրավ է նաև ամսաթիվը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին):
«Հայկական Վարկած»-ը փորձեց պարզաբանում ստանալ բանկերից՝ որպես հաճախորդ: Գրեթե բոլոր բանկերը նույն պատասխանը տվեցին. «Եթե մեր հաճախորդն եք, եկեք մեզ մոտ, քարտի թվերն ասեք, կտեսնենք ինչ խնդիր է, կամ դիմում գրեք և ձեր գումարը կվերադարձնենք»:
Իսկ այն հարցին, թե՝ քաղաքացու համար ստեղծվում է տհաճ իրավիճակ, նա կորցնում է նյարդեր ու ժամանակ, բայցի դա ինչո՞ւ չեն նախազգուշացնում հաճախորդներին, որ անգամ անհաջող գործարքի դեպքում, իրենց հաշվից գումարը նվազում է, ասացին. «Դա ընդհանուր բանկային համակարգ է. հնարավոր է նաև, որ համակարգը, որոշ ժամանակ անց, ինքնիրեն վերականգնի սխալը»:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.