Անկախությունից հետո Հայաստանը պաշտոնավարած ոչ մի նախագահ այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ տեր կանգնել ու պաշտպանել իր ժողովրդին` սկսած նրա ամենատարրական իրավունքներից մինչև ազգային անվտանգության հարցեր:
Թերևս շատերը կկիսեն այն կարծիքը, որ նախագահներից յուրաքանչյուրը յուրովի կամ իր «ախորժակի չափով» թուլացրեց առանց այն էլ երկրաշարժից, պատերազմից ու տնտեսության խարխլումից ջլատված Հայաստանը` առաջնային համարելով իրենց ու իրենց շրջապատի բարգավաճումը: Այդ մոլուցքը այնքան գրավիչ դարձավ մեր իշխանությունների համար, որ, անտեսելով ազգային անվանգության խնդիրները, նրանք նախ տնտեսությունը փոշիացրեցին, ռազմավարական նշանակության օբյեկտները օտարեցին` ստիպելով մարդկանց աշխատանք գտնել օտար ափերում: Հետո, երբ արդեն տնտեսության մեջ թալանելու բան գրեթե չէր մնացել, եղածն էլ մեջ — մեջ էր արված իշխանական շրջապատի կողմից, սկսեցին մարդկանց իրենց սեփական տներից հանել` այս անգամ ստիպելով ոչ միայն աշխատանք, այլ նաև ընդմիշտ արտագաղթել երկրից` արդեն հուսալի կացարան գտնելու նպատակով: Իհարկե, թալանի այս ձևը դեռ շարունակվում է մի քիչ փոփոխված տարբերակով, սակայն այս փուլն էլ է կարծես ավարտվում` տեղը զիջելով պետական և մասնավորապես ռազմական ոլորտում կատարվող լուրջ չարաշահումներին:
ԼՂՀ պաշտպանության բանակին մատակարարված գոմեշի ժամկետանց մսի պատմությունը դրանց շարքից է, որը ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգներից է: Սահմանը պահող ԼՂՀ զորամասերին, զինվորներին տավարի մսի փոխարեն, գոմեշի էժան ու ժամկետանց միս մատակարարած բարձրաստիճան գեներալը` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արշալույս Փայտյանը, որը պատասխանատու էր զինված ուժերում գնումների և մատակարարումների համար, դեռ ազատության մեջ է: Իհարկե, դեռ ակնհայտ չէ կամ գուցե չի բարձրաձայնվում գոմեշի մսի առաջացրած բացասական հետևանքների մասին, որը ազդել է կամ կարող էր երկրի պաշտպանունակության վրա, բայց մի բան ակնհայտ է. հատկապես վերջին մեկ-երկու տարվա ընթացքում չափազանց շատ էին ԼՂՀ զորամասերից թոքաբորբի, ջրծաղիկի և ինչ-ինչ հիվանդությունների տարածման դեպքերը, որոնք որոշ դեպքերում ուղեկցվում էին բարձր ջերմությամբ և երբեմն էլ հանգեցնում զինվորի մահվան: Դրանցից առնվազն ջերմության առկայությունը վկայում է օրգանիզմում եղած ինֆեկցիայի մասին. այն կարող է ոչ միայն մրսածության, այլ նաև սանիտարական նորմերի կոպիտ խախտումների հետևանք լինել: Համենայնդեպս, դժվար չէ տրամաբանել, որ ժամկետանց, գուցե արդեն նեխման փուլում գտնվող անորակ մսից կարող են մի շարք հիվանդություններ առաջանալ և հանգեցնել ծանր հետևանքների: Իսկ անառողջ ու ֆիզիկապես թույլ զինվորը չի կարող սահման պաշտպանել: Ուստի, վերոնշյալ լուրջ հանցագործությանը` իշխանությունը պետք է տա համարժեք գնահատական` չխնայելով նաև Ա. Փայտյանի վերադասին, ով չէր կարող այդ ամենի մասին չիմանալ, ինչպես նաև մյուս բոլոր պատասխանատուներին:
Հիշեցնենք, որ 2012-ի հունիսին հայտնաբերված խախտումների կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախության հատկանիշներով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այդ գործով սեպտեմբերի 29-ին կալանավորվել էր Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որը մեղադրվում է խարդախության մեջ և կալանքի պահին սրտի կաթված էր ստացել: Օրերս էլ ՊՆ քննչական մարմինը տեղեկացրեց, որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետև բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել N զորամասի պարենային բազայի պետը:
Այս քրեական գործի (ու նաև այլ աղմկահարույց գործերի) հետ կապված նմանատիպ պասիվ ընթացքը ամենևին էլ գործող իշխանության օգտին չէ. եթե քրեական գործի հարուցումից հետո` 7 ամիս շարունակ, նախընտրական շրջանում որևէ առանցքային պաշտոնյա այդպես էլ չկալանավորվեց ու չդատապարտվեց նման լուրջ հանցանքի համար, ուրեմն ընտրություններից հետո բանակում և մյուս թալանվող ոլորտներում կրկին նույն քաոսն է լինելու. ավելին, սեփական կուսակիցներին կամ մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին ձևականորեն պատժելու շոուներն էլ չեն լինելու…և մենք վերջնականապես ու անհուսալիորեն խրվելու ենք նախկինների և ներկաների փորած ճահճի մեջ:
Որ վիճակը ծայրահեղ ճգնաժամային է` բերեմ ընդամենը 2 օրինակ. մարդիկ իրենց երեխաների 1 — 2 տարվա հացը ապահովելու կամ կուտակված պարտքերը փակելու համար արդեն սկսում են իրենց օրգանները` երիկամները վաճառել:
Այսինքն, մարդիկ այլևս ծախելու ոչինչ չունեն, ապրելու միջոց` ևս, իսկ հայրենի ապաշնորհ կառավարությունը մտածում է Սյունիքի հողերը Իրանին վարձակալությամբ տալու մասին` առանց մտածելու, որ 20 տարի շարունակ հային Հայաստանում քիչ թե շատ պահողը հողն ու ջուրն է եղել, իսկ այն օտարին հանձնելով, թեկուզ` վարձակալությամբ, մենք ուղղակի սկսում ենք ազգային անվտանգությունը վտանգելու ևս մեկ դավաճանական գործընթաց, որի հետևանքները անկանխատեսելիորեն վտանգավոր կարող են լինել…նաև ու առաջին հերթին` իշխանության համար:
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.