Իսլ. յեղ. հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի խիստ յորդորներից յետոյ, որոնք ուղղւած էին առաջին հերթին Գործադիր ու Օրէնսդիր իշխանութեանց ղեկավարներին, վերջիններիս կողմից եւս կատարւեց զղջումի գրաւոր պատասխան քայլ՝ ներքաղաքական անդորրը պահպանելու առումով՝ մինչեւ 2013 թ. գարնան աւարտի (յունիս) նախագահական ընտրութիւններ:
Եւ այսպէս՝ անցնող երկու շաբաթներում եւս ներքաղաքական խմորումներն ուղեկցւած մնացին հէնց նախագահական ընտրութիւններում հաւանական թեկնածուների նախնական ՙյայտամրցոյթներով՚…, անշուշտ՝ նոր անունների շրջանառութեամբ:
Թեկնածուական առաջադրման հաւանականութեան վերաբերեալ մինչ այդ բարձրաձայնւածներին, անշուշտ, գումարւում են նոր անուններ, որոնք պատկանելութեամբ ներկայացնում են երկրի գլխաւոր երկու ճամբարներին՝ պահպանողականներին ու բարեկարգչականներին:
Միւս կողմից՝ այն, ինչ արդէն վերջին տարիներին ակնյայտ է դարձել, դա պահպանողական ճամբարի միջեւ կոտորակումների առկայութիւնն է, որով էլ իշխանական սոյն հոսանքը վաղուց ի վեր դարձել է նախագահամէտ եւ հականախագահամէտ ուժերից բաղկացած մի ներհակ հոսանք, որոնց միջեւ էլ հակադրութիւները բազմաթիւ օրինակներով արտայայտւել են Գործադիր-Օրէնսդիր ատեանների հակոտնեայ դրսեւորումներով եւ որ դրանց, ի վերջոյ, ուղղակի միջամուխ դարձաւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին:
Գործադիր -Օրէնսդիրի հակադրութիւնները նաեւ բերել են նրան, որ մէկ կողմից նախագահի թեկնածուներ են առաջադրւում նոյն ճամբարին պատկանող դէմքեր, որոնք միմեանցից զանազանւում են այսպէս ասած՝ արմատական թէ չափաւորական հակումներով…, իսկ առաջնի դէպքում դրանք նախագահամէտներն են, իրենց թիւ 1 թեկնածու՝ նախագահի խորհրդական Ռահիմ Մաշայիով, իսկ միւսի դէպքում՝ նախագահի 8-ամեայ քաղաքական կուրսին ընդդիմացող չափաւորական պահպանողականներն են, որոնց առաջնակարգ թեկնածուներն են՝ Վելայաթին (նախկին արտգործնախարար եւ հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքական հարցերի խորհրդական), Ղալիբաֆը (Թեհրանի քաղաքապետ), նոյնինքն Լարիջանին (Իսլ. խորհրդարանի խօսնակ) եւ վերջին ժամանակաշրջանում էլ՝ մի քանի երկրորդական դէմքեր՝ Մոհսէն Ռեզայի (պահակազօրի նախկին հրամանատար), Բահոնար (խորհրդարանի փոխխօսնակ) եւ այլն…:
Բարեկարգչականների ճամբարում, սակայն, ինչպէս իրենց քաղաքական դէմքերն են յայտարարում, ցայժմ յստակութիւն չի մտցւել թեկնածուական ռէալ տարբերակներ առաջադրելու համար, իսկ մի քանիսն էլ, որ արդէն յայտարարել են իրենց հաւանական առաջադրման մասին, դա իրենց իսկ անհատական, բայց ոչ՝ կուսակցական-ճամբարային նախաձեռնութեան արդիւնքում է եղել… զորօրինակ՝ Մ. Ռեզա Արէֆը (Խաթամիի ժամանակաշրջանի փոխնախագահը) կամ Իսհաղ Ջահանգիրին (նոյն Խաթամիի կաբինետում՝ արդիւնաբերութեան նախարար), որոնք երկուսն էլ չեն թաքցրել իրենց շահագրգռութիւնը՝ թեկնածուական առաջադրման առումով: Սակայն, նոյն բարեկարգչական ճամբարի կողմից որպէս հաւաքական-կուսակցական կամքի ներկայացուցիչ՝ դեռեւս որեւիցէ անուն չի մտել շրջանառութեան մէջ, որն էլ պայմանաւորւած է նրանով, որ ըստ իրենց չի կայացել համապատասխան ընդլայնւած ժողովը՝ համախմբւելու եւ կենտրոնանալու տւեալ թեկնածու(ներ)-ի վրայ…: Այլապէս՝ մամուլում անընդհատ շրջանառութեան մէջ են դրւում տարբեր տրամաչափի բարեկարգչականների անուններ՝ Հասան Ռոհանիից սկսեալ (Խաթամիի ժամանակաշրջանի Իրանի ատոմական բանակցութիւնների թիւ 1 բանագնաց, Ազգ. անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար) մինչեւ նոյնինքն՝ Խաթամիի եւ Հաշեմի Ռաֆսանջանիի անունները…:
Ներքաղաքական խմորումների առօրեայ զարգացումները, որոնք ուղղակի թէ անուղղակիօրէն առնչւում են նախագահական ընտրութիւններին, աւելիով յստակ կերպարանք կը ստանան իրանական ամանորի (Նոռուզ) արձակուրդներից յետոյ, երբ նախընտրական փուլը գործնականապէս կեանքի կոչւելու հնարաւորութիւններով կօժտւի… եւ յատկապէս այն ժամանակ, երբ ենթադրեալ թեկնածուները առաւել եւս վստահ լինեն, որ որպէս թեկնածու՝ չեն որակազրկւելու Սահմանադրութեան Պահապան խորհրդի ծանրակշիռ որոշման արդիւնքում:
***
Արտաքին քաղաքականութեան ասպարէզում ԻԻՀ-ն կարելի է ասել արդէն թեւակոխել է վճռորոշ փուլ՝ ատոմական թղթածրարի շուրջ միջազգային շրջափակումները դիմակայելու տեսակէտից…, իսկ ութամսեայ դադարից յետոյ, նախանցեալ օրը մեկնարկած եւ երէկ աւարտւած բանակցութիւնները՝ Ալմա Աթայում ՙ5+1՚-ի հետ կարելի է ասել՝ արդիւնաւորւեցին նրանով, որ երկու կողմերի միջեւ բացւեց փոխզիջման գնալու դուռը: Այսպէս՝ Արեւմուտքը Իրանին առաջարկել է դադարեցնել ուրանի 20-տոկոսանոց հարստացման նախագիծը, ի դիմաց՝ մեղմացնելով կիրառւած պատժամիջոցները, թէպէտ, ըստ հաղորդած որոշ լուրերի, իրանական կողմը հերքել է նման փոխզիջումային տարբերակի գնալու հարցը:
Միւս կողմից՝ Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան պատասխանատու Աշտոնի խօսնակը յայտարարել է, որ… ՙԱյնքան էլ մեծ ակնկալիքներ չունենք փոխհամաձայնութեան հասնելու համար…՚:
Իրանի գլխաւոր բանագնաց, Անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, սակայն, իր ամփոփիչ զեկոյցում յայտարարեց, թէ երկօրեայ բանակցութիւնների ընթացքում նկատելի էին երկուստեք դրական միտումները՝ ապագայի հաշւին, երբ յաջորդ ամսւայ ընթացքում բանակցող կողմերի միջեւ կայանալու են՝ երկփուլ հանդիպումներ՝ նախ Ստամբուլում՝ մասնագիտական-վարչական ձեւաչափով, ապա՝ կրկին Ալմա Աթայում՝ քաղաքական պատւիրակների մասնակցութեամբ:
Ալմա Աթայի այսպէս ասած՝ Իրան-Արեւմուտք բանակցութիւնները միաժամանակ գնահատեցին Իրանի արտգործնախարար Սալեհին եւ ԱՄՆ-ի իր ՙգործընկեր՚ Ջան Քերին՝ որպէս դրական եւ առաջընթաց քայլ…
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.