«Ժառանգություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ղեկավարներ Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Ռուստամյանը երեկ ԱԺ նախագահին են ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որը պետք է դրվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում՝ որպես հետընտրական գործընթացներն ԱԺ–ում քննարկելու հիմք, և սպասում են «Հանրապետական» խմբակցության պատասխանին։
Tert.am-ի հետ զրույցում Ռուբեն Հակոբյանն ասաց, որ փաստաթղթում ձևակերպված է երեք հիմնական պահանջ. Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություն և 1 տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, 2 տարվա ընթացքում՝ երկրում պետական կառավարման համակարգի՝ խորհրդարանական համակարգին անցնելու հարցով սահմանադրական հանրաքվեի անցկացում և ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում:
«Հիմնականում խոսք է գնում մեկ տարվա ընթացքում Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխության, մասնավորապես 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին, և եթե հիշում եք՝ նախորդ գումարման ժամանակ մենք և ՀՅԴ-ն 11 կետից բաղկացած փաթեթ էինք ուղարկել Վենետիկի հանձնաժողով: Ընտրացուցակները և ընտրության ընթացքը ավելի թափանցիկ դարձնելուն վերաբերող հարցեր և այլն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչները նախորդ երկու օրերին աշխատում էին այդ փաստաթղթի վրա, ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկի, որ միասին քննարկեն փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական գործընթացները:
«Սահմանադրական հանրաքվեն վերաբերելու է երկրում պետական կառավարման համակարգը խորհրդարանականի փոխելուն , ինչը այս երկու կուսակցությունների ծրագրային հիմնադրույթներից է»,- մանրամասնեց Ռուբեն Հակոբյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը վերահսկողական լծակներ վերապահելուն, ապա հարցին, թե ո՞ր ոլորտներն է դա ներառելու, «Ժառանգության» խմբակցության ղեկավարն ասաց, որ այն բոլոր ոլորտները, որտեղ իրականացվում են վերահսկողական ֆունկցիաներ և որոնք առնչություն ունեն Ազգային ժողովի հետ:
«Ի դեպ, այդ պրակտիկան կիրառվում է աշխարհի շատ ժողովրդավարական երկրներում»,- ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե խոսքը նաև Վերահսկիչ պալա՞տի մասին է, Ռուբեն Հակոբյանն ասաց.«Չէ, էդպես չենք ասի Վերահսկիչ պալատի նախագահ, բայց Պալատը վերահսկիչ ֆունկցիաներ է իրականացնում և հաշվետու է ԱԺ-ին: Իհարկե, նաև դա»:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահը և մյուս անդամներն ըստ «Վերահսկիչ պալատի» մասին օրենքի՝ պետք է ապակուսակցական լինեն:
Ի պատասխան այս հարցադրման Ռուբեն Հակոբյանն ասաց.«Դա չի նշանակում,որ պետք է կուսակցականներն այնտեղ լինեն: Ձևավորման հազար ու մի մեխանիզմ կա, և եթե ասում ենք՝ ընդդիմությունն ինքն է պատասխանատու այս մարմնի գործունեության համար, դա չի նշանակում, որ ընդդիմությունն իր կուսակցական անդամներով պետք է դա կազմակերպի: Խոսքը, կրկնում եմ, վերաբերում է նաև այլ վերահսկողական գործառույթներ ունեցող մարմիններին»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցինք նաև, թե եթե խորհրդարանական մեծամասնությունն ընդունի բոլոր առաջարկները, սա կնշանակի՞ , որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կընդունի ընտրությունների արդյունքները և հետ կկանգնի հանրահավաքներից:
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ բացարձակապես ոչ: «Քաղաքական պայքարը դրա հետ բացարձակապես կապ չունի, սա ուղղակի պառլամենտի շրջանակներում քննարկում է, թե ինչ կարող է անել օրենսդիր մարմինն իր իրավասությունների շրջանակներում»,- ավելացրեց Ռուբեն Հակոբյանը:Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով հարցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր առաջարկները մերժվել են Սերժ Սարգսյանի կողմից, նկատեց, որ առաջարկները պետք է ողջամիտ լինեն և մանրամասնեց, թե ինչ ասել է ողջամիտ իր կարծիքով: Մասնավորապես, ըստ նրա, ողջամիտ կարող է լինել «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից որևէ ոլորտի համար պատասխանատվության ստանձնումը, այսինքն՝ «Ժառանգությանը» հրավիրվել Կառավարություն:
Ի պատասխան հարցր, թե քննարկվե՞լ է այս հարցը և արդյոք այն «Ժառանգության» համար ընդունելի է, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Բացարձակապես, որևէ նման հարց չի քննարկվել և կարծում եմ՝ նաև չի քննարկվելու: Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը իր առաջարկները ներկայացրել է նախագահին, նախագահը բոլոր առաջարկներին «ոչ» է ասել: Եվ կարծում եմ՝ եթե նախագահն իր հերթին ինչ-որ բան ունի առաջարկելու, թող ինքը առաջարկի, և Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է քննարկման»,– ասաց Ռուբեն Հակոբյանը:
Tert.am
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.