Վաղը, չորեքշաբթի, փետրւարի 27-ի առաւօտեան թեհրանահայ համայնքի պահանջատէր ժողովրդի զաւակները համախմբւելու են թուրքական դեսպանատան առջեւ (Ֆերդոսի պողոտայ)` բողոքելու նոյն երկրի տարածաշրջանային եւ մասնաւորապէս սիրիական տագնապում ցուցաբերած դաւադիր քաղաքականութեան եւ դրանից բխող` ոչ-հայանպաստ հետեւանքների դէմ:
Թէպէտ Թուրքիան սկզբից ձեւացրել է, թէ սիրիական տագնապում հետամուտ է եղել այսպէս ասած` <արաբական գարնան> հոլովոյթում Ասադի դէմ հակառեժիմ գործընթացների, բայց եւ այնպէս` որեւէ արդարացում չի կարող քողարկել թուրքական բուն նպատակը` գաղափարա-քաղաքական միտումներով <նէոօսմանիզմը> գովազդել-քարոզելու հանգամանքը: Աւելին` թուրքական դաւերի կենսագործման ճամբին <Ալ Ղայիդա>-կան եւ նմանատիպ վարկաբեկւած գործօնների առկայութիւնը սաղմի մէջ իսկ յօդս է ցնդեցնում թուրքական հերթական լարախաղաց քայլերը, որոնք մշտապէս ի վնաս են գործել անմիջական հարեւանների շահերին ու առհասարակ` շրջանային խաղաղութեանն ու կայունութեանը:
Հայկական գործօնի եւ տւեալ դէպքում` սիրիական արդէն երկամեայ տագնապի արդիւնքում սիրիահայ ծաղկուն համայնքի խիստ անմխիթար ու ծանրակշիռ իրավիճակը հաստատապէս հետեւանքն է միեւնոյն` թուրքական տարածաշրջանային ընդհանուր քաղաքականութեան, որտեղ սիրիացի տուժող ժողովրդից անմասն չի մնում նաեւ ու մանաւանդ սիրիահայ գաղթօջախը:
Ահաւասիկ, ինչպէս ողջ հայաշխարհի ցաւակից ու պահանջատէր հայորդիներ, իրանահայ զաւակները եւս ամէն պատճառ ու հիմք ունեն առանց այն էլ ցեղասպան Թուրքիային բողոքի ցոյցերով յիշեցնել-զգուշացնելու իր` մասնաւորապէս հայութեան իւրաքանչիւր բեկորի կամ հատւածի ուղղակի թէ անուղղակի վնաս պատճառելու մասին:
Բողոքի ու արդար պահանջատիրութեան այս իրաւունքը յարգելով, ահա ԻԻՀ համապատասխան մարմինների ընդառաջմամբ ու համայնքիս ազգային մարմինների համադրական ջանքերով, թեհրանահայութիւնը ինչպէս միշտ` կուռ եւ քաղաքակիրթ կեցւածքով համախմբւելու է Թուրքիայի դեսպանատան առջեւ, իր գերազանցապէս բարոյական ու քաղաքական ձայնակցութիւն-նեցուկը ցուցաբերելու սիրիահայ մեր քաջակորով հայրենակիցներին
<ԱԼԻՔ> ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
- 13:10Արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով․ ԱՀ նախագահ
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 14:10Հարց Զախարովային. Արդյոք Ռուսաստանը դիտարկում է մի սցենար, որով նրան կխնդրեն լքել Հայաստանում գտնվող ռազմաբազան
- 13:10Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով
- 14:10Ամբողջ պատրաստությունը գնում է նրա համար, որ տարածաշրջանում մեծ ռեգիոնալ պատերազմ սկսվի. Փոստանջյան
- 12:10Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսից հետո իրավապահ մարմինները ևս մեկ ցուցում ստացան. Իրավապաշտպան
- 14:10Եթե իշխանությունն ուզում է կոյուղու վերածվել, իր խնդիրն է, պետական առուն ողողվելու է հոգևոր ջրերով․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
- 11:10Դատավոր Չիչոյան, դատախազ Դանիելյան, քննիչ Շահբանդարյան, դուք խայտառակություն եք իրավաբանի մասնագիտության համար.բաց նամակ
- 12:10Ռուստամ Բադասյան. Հայաստանում արդեն հայտնվում են խիստ մահաբեր թմրանյութեր
- 11:10Ըստ ձերբակալման որոշման՝ տիկին Գայանեն, ազատության մեջ մնալով, կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.