Մինչ ՀՀ-ի հասարակական ու քաղաքական շրջանակները` մի մասն ուշի-ուշով ու հույսով, մյուս մասը սառը հաշվարկով, սպասում է Րաֆֆի Հովհաննիսյան — Սերժ Սարգսյան դիալոգային մարտավարության տրամաբանական ավարտին, իշխանական մյուս հատվածը լծվել է պաշտոններ մեջ -մեջ անելու «սուրբ գործին»:
Օրինակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն ի դեպ, երեկ իր մերձավոր շրջապատում «լոպազացել» է, թե ինքն Արտաշատում այնպիսի ցուցանիշներ է ապահովել, որ մատերը կարող է ճտտացնել ու նստել վարչապետի աթոռին: Եվ ոչ միայն՝ նա լծվել է մյուս պաշտոնաթող եղած ՀՀԿ-ականների «քաչալ գլխի» հարցը լուծելուն:
Նույն հաջողությամբ, շատերի դիտարկմամբ, «կռուտոյ» խաղացող Արգամիչն առաջիկայում, և ընդ որում գործադիրում, նոր պաշտոնի հույսով է արել Գյումրու քաղաքապետ, իր վաղեմի բարեկամ Վարդան Ղուկասյանին, ասելով, որ Վարդանիկի նման զիլ տղերքը երբեք չպետք է մեծ խաղից դուրս մնան. ճիշտ է, ինքը շատ երկար մնաց քաղաքապետի աթոռին, ինչը, հաճախ, պաշտոնյանին լճացման է տանում,սակայն «տաշած քարը գետնին չի մնում»:
Դե, ով –ով՝ Հովիկ Արգամիչն այդ գործից լավ է գլուխ հանում. չէ՞ որ, ինքն էլ Աստծու օրն իր լճացումից ձանձրացած վարչապետ Սարգսյանի աթոռն է ուզում, բայց ձեռքը չի ընկնում:
Ինչևէ, ամենակարող Արգամիչը նոր պաշտոն է խոստացել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչին, նկատելով, որ Սերգեյիչին նախագահականում «փակելը» ճիշտ չէ, և որ շատ ավելի լավ կլինի, եթե նա գործնական պոստում լինի, ուր կարող է իրեն առավելագույնս դրսևորել:
Մեր ունեցած տեղեկությամբ, Ալիկ Սերգեյիչին նոր պաշտոն են խոտացել Բաղրամյան 26-ից, բայց ոչ Արգամիչի քավորությամբ, այլ զուտ Ազատիչի բարի կամքի շրջանակում, քանի որ, ընդհանուր առմամբ, նախագահականը Սերգեյիչի նկատմամբ այնքան էլ վատ չի տրամադրված:
Դե ինչ, սպասենք, տեսնենք, թե ում ինչ «թիքա» է հասնելու, ամենակարևորը`որ դրանից անմասն չմնալու հույս ունի ժրաջան ԱԺ նախագահ Արգամիչը, որը տեղում դոփելուց հոգնել է արդեն:
Արամ Վարդանյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.