Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ելույթն ամբողջությամբ.
«ՀՀ հպարտ քաղաքացիներ, այս օրերին ազատության հրապարակում և դրանից դուրս ՀՀ քաղաքացիների, մարդկանց, ամենաշատը հետաքրքրում է հարցը, որ ամենաշատը նրանք ուզում են հոսկանալ, թե ինչ է կատարվում, Հայաստանում, և ուզում եմ ասել, որ փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների քվեարկությունից հետո ՀՀ-ում հաստատված է քաղաքական բացարձակ նոր իրավիճակ, այդ իրավիւճակի առանձնահատկությունները բխում են նախորդած իրադարձություններից և երբ քաղաքական մի շարք ուժեր հրաժարվեցին նախագահական ընտրություններին մասնակցելուց: … թվում է, թե պիտի, նի մի իրավիճակ, երբ քաղաքական պայքարը պիտի ունենա միայն մեկ կողմի’ ի դեմս Ս.Սարգսյանի և իր վարչախմբի, բայց 2013 փետրվարի 18-ին տեղի ունենացավ աննախադեպ մի բան’ ժողովուրդը և հանրությունը կազմակերպվեց որպես ինքնուրույն բևեր. այսօր քաղաքական պայքարի կողմերը երկուսն են, մեկը’ 2008-ին Մարտի 1-ին իշխանություն բռնազավթած վարչախումբը և երկրորդը ՀՀ ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, հաջորդ հարցը. ինչպիսի հարաբերակցություն կամ ուժերի, այս երկու բևեռների միջև, կարող եմ ասել հետևյալը, յուրաքանչյուր բևեռ այսօրվա իրավիճակում ունի ե՛ւ հաղթանակ ե՛ւ հաջողություն ե՛ւ անհաջողություն: Ս.Սարգսյանի հաջողությունը այն է, որ նա դեռևս շարունակում է մնալ իշխանության գլուխ, ամենամեծ ձախողումը այն է, որ նա չստացավ և երբեք չի ստանա իր լեգիտիումությունը նրան, երբեք չի հաջողվի շրջել Մարտի 1-ի արյունալի էջը: Ժողովուրը կարողացավ դե ֆակո ընտրել ՀՀ նորընտիր նախագահ’ ի դեմս Ր.Հովհաննիսյանի արձանագրենք, սակայն, որ առայժմ ժողովրդին չի հաջողվել դե յուրե արձանագրել այդ ընտրությունը այդ հաղթանակը և եթե Հայաստանում քաղաքական իրադրությունը արձանագրենք չեն կարող քաղաքական տերմիններով բնութագրել իրավիճակը, այսպես չպիտի լիներ, հիմա արդեն ԿԸՀ տվյալներով Ր.Հովհաննիսյանը պիտի հայտարարվեր ՀՀ նախագահ, ի դեպ երեկ նա ի՛ր աշխատասենյակում ընդունել էր Ս.Սարգսյանին և’ ոչ թե հակառակը, այսօր ՀՀ-ում հաստատված է օլոմբա հավասարակշռություն. այսինքն ժողովրդին և Ր.Հովհաննիսյանին հաջողվել է ձևակերպել, հակակշիռ, պիտի արձանագրենք.
1. Կողմերից մեկը, որը կանցնի հախուռն գործողությունների, նա տանուլ կտա, մենակ պիտի արձանագրենք մինիմում ծրագիր’ չպարտվել: Ժողովուրդը չպետք է պարտվի, ինչ է պատք անել այդ պարտությունը բացառելու համար, առաջինը, չտալ որևէ հնարավորություն, որ հրոսակախմբերը որևէ ուժային գործողություն փորձեն ձեռնարկել ժողովրդի նկատմամբ, պիտի բացառենք, մենք դա կարող ենք անել ու մենք դա կանանք:
2. Չգնալ որևէ պայմանավորվածության, ապօրինի՛ պայմանավորվածության ապօրինի հանցագործ իշխանությա հետ, որևէ պայմանով, որևէ ակնարկով չճանաչել Ս.Սարգսյանի իշխանությունը,Ս.Սարգսյանը չի եղել ու չի էլ լինի երբեք ՀՀ նախագահ, … ՀՀ ժողովրդի հետ քաղաքական պրոցեսները պիտի տեղավորվեն կատարյալ թափանցիկության, անկեղծության շրջանակներում հաջորդը Ս.Սարգսյանը ոչ մի հանգիստ գիշեր չպիտի անցկացնի էսօրվանից սկսած, ամեն հաջորդ օրը նրա համար պիտի լինի անկանխատեսելի, բայց նա այս պահից սկսած պետք է ապրի իր ապօրինի իշխանությունը կորցնելու վախը սրտում: Այս հրապարակն արդեն իսկ ապահովում է սա, բայց այս հրապարակը, որ տեսանելի է Ս.Սարգսյանի համար, Հանրապետությունում պիտի տեղի ունենան անտեսանելի պրոցեսներ, դրանք մարդկան գիտակցությանն մեջ պիտի լինեն, Ս.Սարգսյանը այլևս տեղ պետք է չունենա մեր գիտակցության մեջ, մենք պիտի մոռանանք Ս.Սարգսյանին ՀՀ ում որևէ պաշտոնական կարգավիճակով:
Հաջորդը շատ կարևոր է քաղաքական ուժերի գործունեությունը’ դերակատարությունը, ես ասել եմ, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են փոփոխություն լինեն Ազատության հրապարակում, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին այլ’ Ազատության հրապարակում: Յուրքաքանչյուր քաղաքական ուժ պետք է պաշտպանի ժողովրդի իշխանությունը, որովհետև Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է Ժողովրդին, միայն ժողովրդին, մենք ունենք ընդամենը մեկ անելիք, ժողովրդի ցանկությունը ի կատար անել: Օրուարև չպիտի տալ Ս.Սարգսյանին: Պիտի բացառել ցանկացած բռնություն: …, պետք է տեղի ունենա ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքացիական համախմբում, այս պրոցեսը միայն Ազատության հրապարկում չէ, որ պիտի տեղի ունենա, այս պրոցեսը տեղի ունենա մեր ամենահեռավոր քաղաքներում և գյուղերում քաղաքացին իր հետևողական կամքը պիտի պարտադրի, ՀՀ-ն պետք է դուրս քաշեն այս իշխանության տակից, որ այն չունենա այլևս մարդ, երկիր, գյուղ, քաղաք կառավարելու որևէ բան, բացի իր հեռացումից և ուրիշ ոչինչ: Ուրեմն’ հաղթանակ կամ ոչինչ, հաղթանակ և ուրիշ ոչինչ, ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.