Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ քաղաքագետ Աշոտ Մանուչարյանն, անդրադառնալով երեկ Արկադի Տեր- Թադևոսյանի կատարած այն հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում էր խաղաղ ճանապարհով Ղարաբաղը թողնել Ադրբեջանի տարածքում, և ողջ իշխանությունն աշխատում էր այդ ուղղությամբ, նշեց, որ առաջին անգամ չէ, որ այս կամ այն քաղաքական ուժերը փորձում են օգտագործել Արկադի Տեր-Թադևոսյանին, որպեսզի գործողություններ կատարեն երկրի դեմ:
«Ես մի քանի անգամ Արկադի Իվանիչին զգուշացրել եմ այդ մասին, և ցավալի է, որ այս անգամ ևս քայքայիչ գործողությունը երկրի դեմ իրականացվել է Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի օրոք»,-ընդգծեց Մանուչարյանը:
Ըստ նրա, քայքայիչ գործողությունը այն է, երբ մոտ 6 ամիս առաջ Կոմանդոսը հիշատակում էր մեկ անուն, իսկ հիմա անունները շատացել են, այդ թվում Աշոտ Բլեյանի անունը:
Մանուչարյանն ասաց թե չի հասկանում, թե ինչ կապ ունի Բլեյանը օպերացիաների հետ, բայց, նրա խոսքով, ով ստեղծել է այդ գործողությունը, այլ նպատակներ ունի ժողովուրդի հետ կապված:
«Հայաստանը երբևիցե որևէ տեղ հեռագիր չի ուղարկել: Դուք չեք գտնի որևէ թուղթ, որևէ հրահանգ, որը կվկայի, թե Հայաստանը ինչ-որ ձևով միջամտել է Արցախյան պատերազմի գործողություններին: Ես կարծում եմ` հեշտ է պարզել, թե ով է հանրապետության դեմ պատրաստում այս քայքայիչ գործողությունները, ով է անում դա, և ով է պահանջում դրսից»,-ասաց քաղաքագետը:
Մանուչարյանն առաջարկում է ստեղծել որևէ փակ հանձնախումբ և ծանոթանալ տվյալ ժամանակի փաստաթղթերի հետ, այդ ամենից հետո, պարզել, թե ով է հրահանգել Հայաստանի լրատվամիջոցներին կեղծիքը եթերով հեռարձակել, ըստ քաղաքագետի, թույն ներշնչել ժողովրդին:
Նրա խոսքով, Արցախյան շարժումը դարձավ ինքնուրույն երևույթ, որի շնորհիվ մենք ստեղծեցինք կառավարման ֆունդամետալ նոր համակարգ:
Տարիներ առաջ, երբ Մեղրիի տարբերակն էր իրագործվում Հայաստանում, ևս մեկ այդպիսի քայքայիչ գործողություն կազմակերպվեց, և, Աշոտ Մանուչարյանի համոզմամբ, Արկադի Իվանիչը ներքաշվեց այդ գործի մեջ: «Ես առաջին անգամ եմ լսում, որ ՀՀ նախագահը փոխգնդապետի հետ ինչ-որ բան քննարկի: Նման բան չկա, մեր սրբությունները պղծում են, քաշում են մեզ քայքայիչ գործողությունների մեջ. քաղաքականությունից հեռու մարդ է Կոմանդոսը»:
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե ինչը կարող էր դրդել նման հայրենասեր, այդպիսի հարուստ կենսագրություն ունեցող մարդուն դիմել այդ քայլին, Մանուչարյանը հստակ պատասխան չտվեց:
Անդրադառնալով հետընտրական իրավիճակին, Աշոտ Մանուչարյանը նշեց, որ կա ժողովուրդի համընդհանուր ընդվզումը՝ ընդդեմ այս համակարգի:Ըստ նրա իշխանությունն էլ է լարված, սակայն ժողովուրդն առանց օգնության, ոչինչ չի կարող անել:
Նա հիշեցրեց, որ 2003 թվականի ընտրությունից հետո, իր վրա նախաձեռնություն վերցրեց մի չեզոք մարմին՝ «Մտավորականության ավագանի» անվամբ, որի մեջ մտնում էին Սիլվա Կապուտիկյանը, ՕՀան Դուրյանը, ակադեմիկոս Ղազարյանը և այլոք:
«Նրանք քաղաքական ուժերին հրավիրեցին և ասացին, որ երկիրը չի կարող այս վիճակում մնալ, առաջարկեցին լուծման ուղիներ», — պատմեց Մանուչարյանը:
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե մեր ժամանակներում կան այդպիսի մտավորականներ կամ մշակությանին գործիչներ, բանախոսը կրկին դժվարացավ պատասխանել:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.