Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, չնայած այսօր շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (հայտնի է «Լեդի Հակոբ» մականունով) եղբորորդու՝ Ստեփան Հակոբյանի (լուսանկարում) դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, սակայն տպավորությունն այնպիսին էր, թե ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն է: Արսեն Առուշանյանը 2007 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Մալաթիա համայնքի հանգուցյալ ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության համար:
Այդ գործի դատավճիռը, որը կայացվել էր 2007 թվականին՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ դարձյալ, այսօր մեղադրող Արմեն Մարուխյանը միջնորդեց, որ դրվի Ստեփան Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերում:
Պատճառն այն էր, որ Ստեփան Հակոբյանի քրեական գործում առկա է եղել Արսեն Առուշանյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը: Դատարանը սա համարեց քննիչի թերությունը:
Ի դեպ, Արսեն Առուշանյանի դատավճռում, որը պահանջեց հետազոտել և հրապարակել Ստեփանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը, ընդամենը մի նախադասություն կար, որը վերաբերում էր իր պաշտպանյալին: Դա էր պատճառը, որ Երեմ Սարգսյանը, հրապարակվելուց հետո, հարցրեց. «Ինչո՞ւ է այս դատավճիռը ապացույց ճանաչվում: Գոնե երկու տողով բացատրեք: Ի՞նչ փաստեր հաստատվեց, դատավճիռն ի՞նչ կապ ունի: Այս դատավճռով դատապարտվել են Արսեն Առուշանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լուսինե Ղևոնդյանը: Ի՞նչ առնչություն ունի իմ պաշտպանյալը: Եթե դատարանը դեռ 2007-ին հաստատված է համարել իմ պաշտպանյալի մեղքը, դա նշանակում է, որ դատարանը «հեռակա» դատապարտել է նրան, քանի որ Ստեփան Հակոբյանի «դատավճիռը» կայացվել է առանց նրա: Դատարանը հաստատված է համարել, որ Ստեփանը 2007-ին դրդել է Արսենին, որ նա սպանի Զատիկյանին: Իսկ եթե այս դատարանն ասի՝ սխա՞լ է: Ոնց է որոշվելու: Չի կարելի մեղադրական թեքում ունեցող դատավճիռը համարել ապացույց»: Պաշտպանի կարծիքով, անթույլատրելի ապացույցով արդար դատաքննության սկզբունքն է նաև խախտվում:
Երեմ Սարգսյանի զայրույթի առարկա դարձավ նաև հեռախոսային խոսակցությունների, գաղտնալսումների վերծանումների հետազոտումը:
Նա հղում արեց այս գործով նախաքննությունն իրականացրած քննիչի գրություններին, որոնք ուղարկվել են «ԱրմենՏել» և «ՎիվաՍել» ընկերությունների տնօրեններին: Մի դեպքում, քննիչը գրել էր «անհրաժեշտությունից ելնելով խնդրում եմ տրամադրել», մյուս դեպքում էլ գրել էր, թե քրեական գործի համար անհրաժեշտ են մուտքային և ելքային խոսակցությունները, դրանց վերծանումները: Ընդ որում՝ գործից բացակայում էին դատարանի՝ գաղտնիությունը սահմանափակելու մասին որոշումները:
«ԱրմենՏելի» և «ՎիվաՍելի» կողմից տրամադրվել են բաժանորդների հեռախոսային խոսակցությունների վերծանումները՝ «ի պատասխան ձեր գրության» հղումով:
Ի դեպ, Երեմ Սարգսյանը մեջբերեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկը, համաձայն որի, հեռախոսային խոսակցությունների մուտքային և ելքային համարների վերծանումները պետք է իրականացվեն սահմանված կարգով՝ դատարանի որոշմամբ, նաև՝ կասկածյալի և մեղադրյալի դեպքում: Մինչդեռ, ըստ նրա, իր պաշտպանյալն այդ ժամանակ իրավական կարգավիճակ չի ունեցել: Այդ կապակցությամբ էլ կար բացթողում:
Պաշտպանի միջոցով դատարանում հետազոտվեցին Ստեփան Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին քննիչի որոշումները՝ սկսած 2006թ. հոկտեմբերի 30-ից մինչ 2007թ. սեպտեմբերի 1-ը: Երկու ամիսը մեկ քննիչը երկարացրել է կալանքի ժամկետը: Սակայն դրանից հետո չկար մի որոշում նախաքննության ժամկետը երկարացնելու մասին: Անգամ քրեական գործը կասեցնելու մասին որոշում չկար: Դա, ըստ պաշտպանի, նշանակում էր, որ դրանից հետո կատարված քննչական գործողությունները օրենքից դուրս են կատարվել:
Այսօր քաղհայցից հրաժարվեց Սեդրակ Զատիկյանի իրավահաջորդը՝ մորեղբոր որդին, իսկ պատժի հետ կապված հայտնեց, թե հանդես կգա հետագայում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.