ԵՏԸՆՏՐԱԿԱՆ
Հենց էն գլխից, որ ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբը կոնկրետ շտաբի պետ չունեցավ, արդեն նախադրյալ էր Սիսիան քաղաքում ՀՀԿ-ի պարտության և նրա` նախագահի թեկնածուին դժվար տրված հաղթանակի համար:
(Գյուղական համայնքները դուրս ենք դնում խնդրո առարկայից, քանի որ այնտեղ այլ մոտիվացիաներ են «աշխատում»):
Ենթաշտաբերի պետեր նշանակելով, ընդ որում, մարդկանց, ովքեր երբեք բարեհաճ չեն եղել միմյանց նկատմամբ, ընդհանրական պատասխանատվությունը մասնատվեց` այն տեղափոխվելով անհատական տիրույթ: Թեև բոլոր ենթաշտաբերի պետերն էին, իսկապես, ջանում իրենց հանձնառության տակ գտնվող տեղամասում ապահովել առավելագույն ձայներ` «ցուցակային» ջանադիր աշխատանքով, վերջնական արդյունքը եղավ այն, ինչ եղավ. ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբը արձանագրեց ոչ այնքան բարձր արդյունք` ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած` 3690 ձայների քանակով:
Թեև, ինչպես ասում են, 51,59 %-ը վատ չուցանիշ չէ, բայց` բավարար չէ գործող նախագահի պարագայում, և այն պարագայում, երբ սիսիանցիները ընդունում են Սերժ Սարգսյանին և ավելի շատ ձայն կտային նրան, եթե նրան «օգնողները» կողքից այդքան շատ չխանգարեին…
Իսկ այն, ինչ արձանագրվեց, միայն` մեծ ջանքերի գնով:
Սպասելի՞ էր ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի այս ձախողումը:
Թերևս:
Փորձենք հիմնավորել:
Նախ` «աչքաբաց» է դարձել ինքը` ընտրողը: Արտաքուստ առճակատման և հակադրվելու տրամադրություններ չցուցաբերելով իրեն «ցուցակագրողների» հանդեպ, ընտրողը «խղճի հետ զրույց արեց» միայն քվեախցիկում:
Հասարակ, շարքային և կորցնելու ոչինչ չունեցող ընտրողը հրաշալի գիտակցեց, որ այն ջանքը, որ ներդնում են «շտաբիստները» և «ցուցակագրողները», միայն իրենց դիրքն ու պաշտոնը ամրապնդելու համար է, որից որևէ կերպ և Սիսիանում, և իրենց կյանքում ու միջավայրում դրական որևէ փոփոխություն չի կատարվում:
Ավանդաբար լինելով պետականամետ և երկիրը, հողը սիրող, սիսիանցին շարունակ իրեն և իր քաղաքը դուրս մղված է տեսնում երկրի և մարզի քիչ թե` շատ զարգացումներից և շարունակում է Սիսիանը ընկալել ու գնահատել որպես ամենախեղճ, ամենանանտեսված, ամենազուրկ բնակավայրը և քաղաքը, և ընտրության հետ է փորձում կապել որևէ փոփոխության հույս:
Չենք բացառում նաև, հատկապես` վերջին շրջանում, Սիսիանի քաղաքապետի, Սյունիքի մարզպետի, պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ՀՀԿ-ի մյուս շտաբիստների գործունեությունը և վարքագիծը լուսաբանող աղմկահարույց հրապարակումների` ընտրողի գիտակցության վրա թողած ընդգծված բացասական ազդեցությունը ՀՀԿ-ի և նրա շտաբի հանդեպ:
Կարծում ենք, որ ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պարտությունը և ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` Սիսիանում հավաքած ձայների` ոչ այդքան մխիթարող քանակը մտահոգիչ քննարկման առարկա կդառնա համապատասխան ատյաններում` լրջագույն վերաբերմունքի և գնահատականի արժանացնելու այն իրողությունը, որը առկա է սիսիանյան հանրային ու համայնքային կյանքում:
Խնդրի` ներքին ու ցավոտ կողմը.
Այն, որ Սիսիանն, իսկապես, անտեր է բառի բուն և փոխաբերական իմաստով, սիսիանցիները վաղուց չէին վիճարկում:
Այն, որ Սիսիանը լուրջ լիդերի և սրտացավ տիրոջ կարիք ունի, նույնպես անվիճարկելի է Անվիճարկելի է նաև այն կարծիքը, անգամ` «յուրային» ճամբարում, որ առկա է Սիսիանի քաղաքապետի նկատմամբ, քանի որ «ճամբարափոխի», «դասալիքի», ԲՀԿ-ով իշխանության գալու պարագայում` նաև` ԲՀԿ-ին և նրա լիդեր Գագիկ Ծառուկյանին «քցելու» գնով ՀՀԿ-ի շվաքի տակ տեղ ապահովողի նրա վարքագիծը և ՀՀ քր. օրի 308 հոդվածի 1-ին կետի շրջանակներում շրջանառվող նրա անունը իր հանդեպ որևէ վստահություն չի ներշնչում:
Քաղաքական, բարոյական այս կոնտեքստում, իհարկե, այս հանգամանքը չէր կարող դուս մնալ և դուրս չմնաց սիսիանցիների տեսադաշտից` բացասաբար անդրադառնալով ընտրությունների արդյունքների վրա` ի վնաս ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի:
Դեռևս չհաղթահարած և չհանդուրժած նրա` Սիսիանում կրկին քաղաքապետ նշանակելու անազնիվ քաղաքական խաղերի և դրա հետևանքների հետ, սիսիանցիները հերթական անգամ առիթ ունեցան խորապես խորշանքով լցվելու ԲՀԿ-ի` որևէ թեկնածուի չսատարելու հայտարարությունը արհամարհող և անտեսող ու միայն սեփական հավակնություններով այս կյանքում առաջնորդվող և նույն այդ նպատակներով Սերժ Սարգսյանին «սատարող» Աղասու հանդեպ:
Եվ քանդրտված ու ցեխոտ փողոցներով ընտրատեղամասեր մտնող ցեխակոլոլ կոշիկներով սիսիանցիները հազիվ թե «հանուն» իրենց «ճամբարափոխ» ու «դասալիք» քաղաքապետի` հարգեին նրա` Սերժ Սարգսյանին ձայն տալու «ինքնամոռաց» ջանքները: Մինչդեռ` խոստացել էր սիսիանցի 6500 ընտրողներից «ապահովել» 6 հազար ձայն` Սերժ Սարգսյանի օգտին: Բայց, չկարողանալով հաղթահարել «փառասիրական սինդրոմը» և իրեն վերագրելով ԱԺ ընտրությունների ժամանակ Սիսիանում Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի ստացած ձայները, նույն ընտրություններում` Թաթուլ Հակոբյանի` համասիսիանյան հաղթանակը, և մեծ պայքարի և ջանքերի գնով հասնելով իր «ամենահզոր»` Գայի թաղամասի ենթաշտաբի պետի պաշտոնին` չկարողացավ նախագահին արժանի բավարար ձայներ ապահովել այն դեպքում, երբ տնով-տեղով, ամբողջ ցեղով, խնամի-փեսայով առավոտից իրիկուն «պաշարել էին» ոչ պակաս յուրային` թիվ 2 մանկապարտեզի շենքը, որտեղ տեղակայված էր 37/15 ընտրատեղամասը:
Բա` ո՞ւր էր Թաթուլ Հակոբյանի` Սիսիանում ստացած ձայների էն 83 %ը, որ հոխորտում էր, թե` «ինքն է այդ ձայները ապահովել, Թաթուլը 83 %-ոց տղա՞ է…»…Ի՞նչ է` Սերժ Սարգսյանը «արժանի՞ չէր» …այդ պատվին:
Ընտրությունները ավարտվեցին: Սերժ Սարգսյանն այլևս երկրի նոր նախագահն է:
Տեղամասերը փակվել են, և յուրաքանչյուրը վերադարձել է «ապահով Հայաստան» կառուցելու իր գործին:
Իսկ Սիսիա՞նը: Իսկ` սիսիանցի՞ն: Իսկ «բազմակուսակցական» Աղասի՞ն:
ԲՀԿ—ին ու Ծառուկյանին «քցել է», ՀՀԿ—ն կարիք չունի այլևս «ծախուներին» լծել «Ապահով Հայսատանի» իր կառքին, որովհետև «քցողի» խասյաթը գեշ է, չի փոխվում…
Ի՞նչ պիտի անի խեղճը: Օրեր առաջ համ ՀՀԿ էր, համ` ԲՀԿ էր, համ` ՀՀԿ ենթաշտաբի պետ էր, համ` մարզպետի հետ էր…
Հիմա`ո չ ՀՀԿ է, ոչ` ԲՀԿ է, ոչ` ենթաշտաբի պետ է, ոչ`…
Նրան մնացել է միայն քաղաքապետի` կրախի ենթարկվածի կարգավիճակը…
Որոտան. am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.