Նախագահական ընտրությունները մնացին հետևում. առջևում հետընտրական զարգացումներն են:
Միանգամից ասենք` ընտրության արդյունքները ֆորս-մաժորային էին՝ թե իշխանության, թե Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Դեռ ժամանակ է պետք հասկանալու, թե իրականում ինչ էր կատարվել, արդյո՞ք լավ խաղարկված տեխնոլոգիա էր աշխատել` թե դրսի, թե ներսի շահագրգիռ ուժերի կողմից, թե դա պարզապես հոգնած ժողովրդի ներքին ճիչն էր. ձայն տալ որևէ մեկին, բայց ոչ իշխանությանը: Կամ էլ` երկուսը միասին:
Առավելություն տալ վերը նշված որևէ տարբերակի իմաստ չունի, որովհետև ինչ-որ պահից ի հայտ էր գալու տևական ժամանակ ՀՀԿ-ական թևերի մեջ սողացող առճակատումը: Իսկ այս պահին, երբ այլևս առկա էր լինել — չլինելու հարցը, հաստատ կողմերը պետք է խաղաքարտին դնեին իրենց ողջ պոտենցիալն ու արսենալը:
Բանն այն է, որ լեգիտիմ, «մաքուր» ընտրված Սերժ Սարգսյանը ոչ միայն իրականացնելու էր ինքնուրույն քաղաքականություն, այլև` փորձելու էր ազատվել իրեն հետապնդող օլիգարխիկ ստվերից, որը երկրում միանձնյա թելադրող է, ինչն էլ երևաց հատկապես այս ընտրությունների ժամանակ, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի խորամանկ ժպիտից, երբ Սերժ Սարգսյանը, որը բավականին կոտրված էր և աչքերում անքուն ու մտահոգ գիշերվա դաջվածքը, փորձում էր շնորհակալություն հայտնել իր թիմին՝ իրենց հաղթանակի համար, նրա հետևում կանգնած Աբրահամյանի աչքերի վետվետուն, անսահման երջանիկ արտահայտությունը, բազմածալ ժպիտը քողակել չկարեցող Հովիկի ողջ էությունն ասում էր հայ ժողովրդին. «Ես իմ գործն արի ու` լավ արի»:
Ի՞նչ գործի մասին է խոսքը, հասկանալի է, Հովիկ Աբրահամյանն անվերջ երազում է դառնալ վարչապետ, որպեսզի նման մի այլ ընտրության ժամանակ էլ՝ իր չունեցած խելքով, իրենից կերտի նախագահ: Նախագահ դառնալու համար նրան պետք է, որ օլիգարխ Գագիկ Խաչատրյանն առաջվա պես ունենա օրը քսանհինգ միլիոն դրամի շահույթ (այդպես էին տվյալները), և օգնի իրեն Գյումրիում, ինչպես այս անգամ, երբ օգնեց «պրավալի» տանել Սերժ Սարգսյանի ընտրությունները, երբ նախորդ անգամ օգնեց, որ այնտեղ հաղթի ոչ թե Հովիկ Աբրահամյանի հարազատ կուսակցությունն, այլ Հովիկ Աբրահամյանի խնամու կուսակցությունը` ԲՀԿ-ն:
Հովիկ Աբրահամյանը պետք է, որ մյուս Գագոն` ԲՀԿ-ն մտնի կոալիցիայի մեջ, որպեսզի ինքն անվերջ բանակցի ԲՀԿ-ի հետ և Սերժ Սարգսյանին «հասկացնի», որ ինքն ու իր խնամին անփոխարնելի հենարան են, որ ԲՀԿ-ն օգնի Հովիկ Աբրահամյանին վերջապես բազմել վարչապետի բաղձալի աթոռին` հերթական իշխանական «պերեվառոտն» իրականացնելու համար:
Կարծո՞ւմ եք իզուր էր գնացել երկրից Ծառուկյանը` Քոչարյանի հետևից: Խիստ պլանավորված ակցիա էր դա. նրանք «տակից» գործը «դզել» էին, Հովիկ Աբրահամյանի միջոցով ԲՀԿ էլեկտորատը դրել Րաֆֆու տակ ու «հեռացել են այս աշխարհից»:
Հիմա, ինչպես ասում են` գնդակը Րաֆֆու, իսկ իրականում նրա տերերի (Սեդրակյան Վարդանը կասեր «մասոնական օթյակների»)դաշտում է:
Եթե որոշում կայացվի, որ Րաֆֆին Սերժ Սարգսյանի վրա ճնշում է իրականացնում, որպեսզի Սերժ Սարգսյանը Հայաստանը չտանի Եվրասիական միություն, Րաֆֆին կանի այդպես, և օրերով, ինչպես Տեր-Պետրոսյանը, ժողովրդին ռեպ կպարացնի Ազատության հրապարակում:
Եթե կորոշվի` ոչ. ուրեմն Րաֆֆին կանի` «ոչ»:
Հայտնի է նաև, որ Րաֆֆին է՝ Պարույրի նման, երբեք լավ չի հասկացել` էս կյանքում իր քո՞ւնն է տանում, թե ինքը սոված է:
Վահե Հովսեփյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.