Փետրվարի 19-ին լրագրողները հանդիպեցին նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդամների հետ: Ներկայացվեց նախընտրական փուլում և ընտրությունների օրը ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կատարած աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հանդիպումը բացեց օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ներկայացրեց ընտրողների ցուցակների ճշգրտման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն անդրադարձավ նախընտրական շրջանում արձանագրված իրավախախտումներին և դրանց բացահայտման ընթացքին:
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը հրապարակեց փետրվարի 18-ին գրանցված ընտրախախտումների վիճակագրությունը և անդրադարձավ դրանց բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին:
Հունան Պողոսյանը նշեց, որ վերջին օրերին և հատկապես փետրվարի 18-ին մի շարք ԶԼՄ-ներում ու սոցցանցերում բավական ինտենսիվ տեղեկություններ էին շրջանառվում ընտրախախտումների վերաբերյալ: Ոստիկանությունն օպերատիվ արձագանքել է ահազանգերին, և ստուգումներով պարզվել է, որ դրանք հիմնականում ասեկոսեների վերարտադրության հետևանք են, փաստեր ու տվյալներ չեն պարունակում, իսկ մի շարք դեպքերում հաղորդում ներկայացրած անձինք հրաժարվել են հաստատող նյութեր տրամադրել կամ այլ կերպ աջակցել իրավասու մարմիններին: Լրագրողներին ներկայացվեցին այս իրողությունը փաստող տեսագրություններ ու ձայնագրություններ:
Հունան Պողոսյանը հավաստեց, որ ոստիկանությունը հետևողական է լինելու նախընտրական շրջանում և ընտրությունների օրը արձանագրված իրավախախտումների բացահայտման և օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու հարցում, իսկ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հասարակությանը:
Հանդիպման ավարտին սպառիչ պատասխաններ տրվեցին լրագրողների բոլոր հարցերին:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.