Սյունիքի մարզում իրանցիներին հող վաճառելու խնդրի շուրջ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն օրերս մամուլում մտքեր է հնչեցրել, որոնք առավել քան տարօրինակ են և մտորումների տեղիք են տալիս:
Նախ՝ եկեք տեսնենք, թե ո՞ւմ է վստահված մեր երկրի սահմանամերձ, ռազմավարական նշանակություն ունեցող մարզերից մեկը՝ Սյունիքը, մի չինովնիկի, որն իր սեփական եսին այնքան է սիրահարված, որ իր անձը գերակա է ներկայացնում ՀՀ օրենքներից. «Ձեր մտքով չանցնի, որ ես իրանցիներին կարող եմ հող վաճառել, կարծում եմ` Դուք ինձ ճանաչում եք: Ես կռվել եմ ու չեմ կարող հող վերցնել, տալ իրանցիներին: Ես դեռևս քաղաքապետ եղած ժամանակ արգելել եմ, որ իրենք` իրանցիները, գան քաղաքում կանգնեն: Էն, որ գալիս են քաղաք, կանգնում են իրենց մեքենաներով, ես դա արգելել եմ իրենց: Հիմա ո՞նց կարող եմ իրանցիներին հող վաճառել»,- ասել է Խաչատրյանը:
Մեկը հարցնող լինի՝ դու ո՞վ ես, որ հող վաճառես, որ ինչ-որ մարդկանց ինչ -որ բան արգելես:
Ու, դա ո՞վ է ասում՝ մի մարդ, որը թալանվող Հայաստանի ժամանակ եղել է Գորիսի քաղաքապետը: Իսկ Գորիսով անցնող միջպետական ճանապարհով տարիներ շարունակ Հայաստանից դուրս են կրվել արժեքավոր ապրանքներ, էլ չենք խոսում իրանցիների հետ կատարված գործարքների ու տարատեսակ մութ պատմությունների մասին(սակայն դա այլ խոսակցության թեմա է):
Հետաքրքիր է, ինչպե՞ս է արգելել պրն Խաչատրյանն իրանցիներին և ի՞նչն է արգելել:
Հարցին, թե՝ պրն Խաչատրյան, ըստ իրանական լրատվամիջոցների, Թավրիզում Դուք և Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետն արդեն ստորագրել եք հուշագիր` Սյունիքի մարզի հողերի վարձակալության հետ կապված: Ի վերջո, ի՞նչ բանակցություններ են ընթանում:
Մարզպետն ասել է. «Նախքան այդ հարցը տալը, ես ուզում եմ ծանոթացնել Հայաստանի հողային օրենսգրքին: Այնտեղ հստակ սևով սպիտակի վրա գրված է, որ ինչպես են այդ հողերը տալիս: Նախ` մենք օտարներին հող չենք վաճառում, երկրորդն էլ` այդ հողը համայնքային ենթակայության տակ է գտնվում, հողերի մեծ մասն արդեն վարձակալված է այս կամ այն գյուղացիների կողմից:Մարզպետն ինչքան էլ շատ ուզենա, չի կարող գնա, ասենք, գյուղաբնակներից վերցնի, ասի` ա´ռ, տալիս եմ Իրանի քաղաքացիներին: Դա հնարավոր բան չէ: Ուղղակի կառավարության հանդիպման ժամանակ հուշագիր է ստորագրվել, որտեղ նաև էդ կա, ու տենց բազմաթիվ կետեր են առկա էդ հուշագրում: Եթե ես անգամ շատ ուզենամ էլ, չեմ կարող նման բան անել, առաջինը, որ դա գյուղացիներին է վարձակալության տրված, երկրորդն էլ` մենք այնքան անասուններ ունենք, որ մեր արոտավայրերն արդեն չեն հերիքում մեր անասուններին: Սյունիքի մարզում օր օրի անասնապահությունը շատանում է»:
Նախ՝ մարզպետն այս դեպքում ևս, մեղմ ասած, չի ասում իրականությունը: Գյուղացիներն այսօր իր ղեկավարած մարզում այն աստիճանի են հասել, որ մեծ ուրախությամբ վերավարձակալության կտան արոտավայրերը, քանի որ անասնապահությամբ զբաղվելու ցանկություն ունեցողներ, համարյա թե, չեն մնացել, իսկ ոչխարաբուծությունը հեշտ գործ չէ: Արոտավայրերն էլ անտերության են մատնված: Միգուցե նաև այս պայմանագիրը շահավետ է գյուղացու համար. սակայն միայն առաջին հայացքից:
Իրանցիների, իսկ ավելի ճիշտ, ադրբեջանցիների հաստատումը տարածաշրջանում կբերի իր հետևանքները. խաշնարածները նախ կհիմնավորվեն, կկազմավորեն տնտեսություններ, հետո բնակավայրեր՝ իր անհրաժեշտ կառույցներով և այլն:
Լիսկայի նման մտածողների ձեռամբ, գրեթե նույն ճանապարհով, Երևանի կենտրոնի մի մեծ հատված այժմ իրանցիներին է պատկանում՝ սեփականության իրավունքով:
«Այդ հարցը փակված հարց է», — ասել է Սյունիքի մարզպետը:
Հուսանք, որ դա ժամանակավոր չէ, և հանրության զգոնությունը բթացնելու ու խնդրից առժամանակ շեղելու միտում չունի: Իսկ նժդեհականները վերջնականապես հետ կկանգնեն Նժդեհի Լեռնահայատանը խաշնարածների ոտքերի տակ փռելու խայտառակ մտքից:
Ռուզան Ավոյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.