Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատարանը փետրվարի 11-ին շարունակել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (մականունը`Լեդի) եղբոր որդու` Ստեփան Հակոբյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու և Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ:
Եվ այսպես, Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուներից Ստեփան Հակոբյանի գործով վերջին երկու նիստերը շարունակվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դատարանն արտագնա նիստում ակնկալում էր հարցաքննել այս գործով արդեն դատապարտված երեք անձանց` սպանությունը կատարող Արսեն Առուշանյանին, նրան օժանդակող Արթուր Հովհաննիսյանին և Լուսինե Ղևոնդյանին(նրանց մասն անջատվել էր պատվիրատուների` Ստեփան Հակոբյանի և Նարեկ Խաչատրյանի գործից և ավելի վաղ ուղարկվել դատարան): Սպանված Սեդրակ Զատիկյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վաղարշակ Գևորգյանը «Հայկական վարկածի»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վերոնշյալ անձանցից ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը և 8 տարվա ազատազրկման դատապարտված Լուսինե Ղևոնդյանը հրաժարվել են կրկին ցուցմունք տալ և պատասխանել կողմերի հարցերին` պնդելով նախկինում տված նախաքննական և դատաքննական ցուցմունքները:
Այսինքն, դա նշանակում է, որ նրանք իրենց ցուցմունքները փոխելու, իրենց վրա սուտ մատնության համար ավելորդ հոդված` պատիժ վերցնելու և Ստեփան Հակոբյանին ինչ-որ կերպ արդարացնելու որևէ մտադրություն չունեն. այլ կերպ ասած` պնդում են, որ իրենք Ստեփան Հակոբյանի «սպանության պատվերը» կատարելու համար են հայտնվել ճաղերի հետևում: Դատարանը հրապարակել է նրանց նախաքննական և դատաքննական ցուցմունքները:
Հիշեցնենք, որ Արսեն Առուշանյանի, տաքսու վարորդ Արթուր Հովհաննիսյանի և նրա ընկերուհու` Լուսինե Ղևոնդյանի վերաբերյալ 2008-ից օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել էր հանցագործության հետևյալ պատկերը: Ըստ նախաքննական մարմնի առաջ քաշած մեղադրանքի`Արսեն Առուշանյանը, 2001-ին գտնվելով կալանավայրում, թղթախաղով տարվել և 3500 դոլարի պարտք էր կուտակել, իսկ երբ արդեն գտնվել էր ազատության մեջ, այս գործով տուժող Սեդրակ Զատիկյանը նրանից պահանջել էր այդ պարտքը մարել իրեն, սակայն Արսենը հայտնել էր, որ պարտքը մարված է: Դրանից մեկ տարի անց Սեդրակն իր ընկերների հետ Երևան-Աշտարակ մայրուղուն հարակից տարածքում ծեծի էր ենթարկել Արսենին, որը մարմնական վնասվածքներ էր ստացել: Վերջինս որոշել էր վրեժխնդիր լինել` սպանել Սեդրակին, բայց դրա համար նպաստավոր պայմաններ չէին եղել: Հետո ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել էին Արսենի հոր ընկերոջ որդին` Նարեկ Խաչատրյանը և նրա ընկեր Ստեփան Հակոբյանը:
Ընդ որում` Հակոբյանների և Զատիկյանների միջև հարաբերությունները տարիներ շարունակ տարբեր պատճառներով միշտ լարված էին եղել:
Արդյունքում` 2006-ի սկզբին Արսենը Ստեփան Հակոբյանի դրդմամբ և նրանից հետագայում նյութական խրախուսանք ստանալու ակնկալիքով` նախապատրաստվել էր սպանության. պարզել էր Սեդրակի շարժման երթուղիները, աշխատանքի գնալու ժամանակը, բնակության վայրը և ընտրել սպանության համար հարմար վայր: Այդ ընթացքում նա պատահաբար հանդիպել էր իր վաղեմի ծանոթին` նախկինում դատված Արթուր Հովհաննիսյանին, որն իր մեքենայով տաքսի ծառայություններ էր մատուցել: Նրան հայտնել էր իր մտադրության մասին, վերջինս էլ` իր հետ փաստական ամուսնական կապի մեջ գտնվող Լուսինե Ղևոնդյանին, և նրանց հետ միասին պարզել Սեդրակի հետ կապված մանրամասները: Որպես սպանության հարմար վայր` սկզբում ընտրվել էր ՀԱԹ-ում գտնվող Սեդրակին պատկանող սրճարանը, որին հարակից պուրակում դիրքավորվելով` Արսեն Առուշանյանը` ինքնաձիգով զինված, սպասել էր զոհին, իսկ Արթուրին հրահանգել էր Լուսինեի հետ սպասել հեռվում և մեքենայով մոտենալ միայն իր զանգից հետո: Սեդրակը սրճարան էր մտել 10 հոգու ուղեկցությամբ, և այդ հանգամանքը ստիպել էր Արսենին այդ օրը ետ կանգնել իր մտադրությունից:
Առաջին անհաջողությունից հետո վերջինս անցել էր «Բ» տարբերակին. ճշտելով Սեդրակի` տանից դուրս գալու ժամն ու երթուղին` որոշել էր սպանությունն իրականացնել Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում, որտեղ Սեբաստիա 27 շենքի բակ մտնող կամարը դիրքավորվելու համար եղել էր հարմար թաքստոց` զոհին սպասելու և ապա փախուստն իրականացնելու համար: Արսենը դիրքավորվել էր նշված հատվածում, Լուսինեն «սադկի էր նստել» Սեդրակենց տան մոտ, որպեսզի հեռախոսով հայտնի վերջինիս` տնից դուրս գալու մասին, իսկ Արթուրը մեքենայով կանգնել էր Լենինգրադյան փողոցի վրա և սպասել Արսենի` մոտենալու հրահանգին: 2006-ի հունիսի 22-ին՝ ժամը 14.40-ի սահմաններում, Լուսինեն հայտնել էր Սեդրակի` տանից դուրս գալու մասին, Արսենն անմիջապես մտել էր իր թաքստոցը, պայուսակից հանել լիցքավորված ինքնաձիգը, հագել աջ ձեռքի ձեռնոցը և համոզվելով, որ ղեկի մոտ Զատիկյանն է, Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում, դիմահար կրակոց էր արձակել վերջինիս ուղղությամբ, և քանի որ Սեդրակն այդ ընթացքում շարունակել էր արագ վարել մեքենան, Արսենը զուգընթաց վազել էր մեքենայի աջ կողմով և մոտ մեկ պահունակ փամփուշտները դատարկել մեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով սպանվել էր նաև պատահական մի անցորդ` երեք երեխաների մայր Կարինե Սարգսյանը, իսկ Սեդրակ Զատիկյանը, ով հասցրել էր Տիչինայից թեքվել Սեբաստիա փողոց, ծանր մարմնական վնասվածքներից կորցրել էր գիտակցությունը և ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում բեռնատարի վարորդը` Կարեն Պարսամյանը, մարմնական վնասվածքներ էր ստացել:
Արսեն Առուշանյանն այդ ընթացքում հասցրել էր վերադառնալ իր թաքստոց, վերցնել այնտեղ թողած պայուսակը, նրա մեջ խցկել ինքնաձիգն ու ձեռնոցը և դուրս գալով Սեբաստիա փողոց` նստել երթուղային տաքսի և հեռանալ դեպքի վայրից: Այնուհետև զանգահարել էր համախոհներին, կանչել Արգավանդի խճուղի և միասին գնացել էին Ջրվեժ, որտեղ էլ` գերեզմանատանը թաքցրել էին հանցագործության գործիքն ու իրեղեն ապացույցները: Դեպքի օրը` գիշերը, նրանք մեկնել էին Լեռնային Ղարաբաղ` Հաթերք, նպատակ ունենալով թաքնվել Առուշանյանի հայրենի գյուղում: Սակայն հետո վերադարձել էին Հայաստան` Գեղարքունիքի մարզում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ էլ Արսեն Առուշանյանն արդեն սկսել էր դժգոհել, երբ պարզել էր, որ պատվիրատուները մտադիր չեն 30.000 դոլարից ավելի փող տալ իրեն, չնայած`խոստացած են եղել 100.000 դոլար:
Ուստի, շատ բնական է, որ Ստեփան Հակոբյանը պետք է հույսը կտրի արդեն դատապարտված ու մասամբ «խաբված» այս երեք ամբաստանյալներից:
Ի դեպ, նրանցից Արթուր Հովհաննիսյանի հարցաքննությունը նշանակված է փետրվարի 15-ին:
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.