ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը բաց նամակ է հղել նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա բաց նամակը տեղադրել է «Ֆեյսբուքի» իր էջում.
«Մամուլից տեղեկացա, որ միասնական թիմի ցանկություն է եղել․․․ և չի իրականացել։ Այդ ուղղությամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում։ և Րաֆֆի Հ․-ն էր շատ զբաղված և Հրանտ Բ․-ը։ Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Ս․Ս․-ն ուներ 43-45%, իսկ ՊՀ-ն, ՀԲ-ն և ՐՀ-ն՝ 5-35%: Եռյակի միասնաբար հանդես գալու դեպքում ՍՍ-ն ունենում էր 30%, իսկ եռյակը՝ 67-69% (սա քվեարկողների՝ ընտրության մասնակցողների թվում)։ Ուզում էի առաջարկել ծանոթանալ այս թվերին և նույնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը։
Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխարեն մտածում էին ինչպես բարձրացնել իրենց պարտության տոկոսները։ և արդեն ասում են՝ ուշ է։
Իրականում, եթե ես ընտրությունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող ենք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը և 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ և այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա։
Սիրելի Րաֆֆի և Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդյունքի կամ կպարտվենք առանձին-առանձին։
Հիմա Ձեզ հրապարակավ եմ դիմում և Ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ էլ թող իմանան, թե պարզունակ հավակնությունների պատճառով ձեր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորությունից էք դուք զրկվում։ Սա ձեզ ասում է 96թ միասնական թեկնածուի ճարտարապետը։
ժողովուրդ, մենք ընդամենը 30 Ժամ ունենք ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարավորությունները։ ՐՀ-ին և ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի հաջողության հասնելու վերջին հնարավորությունն է։ Ինձ ձայն տվողներին բացատրել պետք չէ։ Նրանք պատրաստ են․․․
Մշակված են նաև կազմակերպական, հոգեբանական, միասնական թեկնածուի ընտրության տարբերակները։Աստված մեզ բոլորիս պահապան։
Ձեր՝ Պարույր Հայրիկյան»
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.