Տավուշի մարզի, և մասնավորապես` «տեղական նշանակության» մարմնավաճառները Սարգյուլ Սիրեկանյանի ճաշարանն ու «Կոծոյի օբյեկտը» դարձրել են «ջրի ճամփա», բայց այդ «տրանզիտից» տուժել է Իջևանի վագոն-տնակներից մեկի բնակիչ, 54-ամյա Կարինե Օթարյանը: Եթե դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, նա ստիպված կլինի առաջիկա գոնե չորս տարվա ընթացքում հեռու մնալ հյուրանոցային բիզնեսի համակարգում աշխատելուց, որ շառից, փորձանքից ու պատժից հեռու լինի:
Կարինե Օթարյանը, ով մեղադրվում է երկու և ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման` 4 տարվա փորձաշրջանով: Ըստ մեղադրանքի, այրիացած Կարինեն աշխատելով Իջևանի անկախության փողոցում գտնվող «Իսրայելյան» ՍՊԸ-ին պատկանող սննդի և հանգստի կազմակերպման համալիրում որպես ադմինիստրատոր, հյուրանոցի սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներ Ալիսա Գրիգորյանին, Անժելա Ղազարյանին, Աննա Խաչինյանին, Զառա Փարսադանյանին, Ալվարդ Մկրտումյանին` հաճախորդ տղամարդկանց հետ հանդիպելու, կենակցելու նպատակով:
Միանգամից ասենք, որ ինչպես նմանատիպ այլ գործերով, այնպես էլ սույն գործով նախաքննական մարմինը «չի գտել» և որպես վկա ներգրավել գոնե մեկ հաճախորդ տղամարդու և իր մեղադրանքը կառուցել է միայն վկա մարմնավաճառների ցուցմունքների վրա: Օրինակ, վկաներ Անժելա Ղազարյանն ու Ալիսա Գրիգորյանը ցուցմունքներ են տվել, որ 2011թ. ձմռան ամիսներին, Իջևանում, Սարգյուլ Սիրեկանյանի կողմից սպասարկվող ճաշարանում հաց են կերել իրենց հաճախորդ տղամարդկանց, այդ թվում` Իրանի քաղաքացիների հետ, այնուհետև միասին գնացել «Իսրայելյան» ՍՊԸ-ին պատկանող «Կոծոյենց օբյեկտ»` ռեստորանա-հյուրանոցային համալիր:
Մարմնավաճառները միաբերան նշել են, որ այնտեղի ադմինիստրատոր Կարինեն իմացել է, որ իրենք մարմնավաճառներ են և 8000 դրամով սենյակներ է տրամադրել իրենց` այդ տղամարդկանց հետ սեքսով զբաղվելու համար: Բայց դա միակ դեպքը չի եղել: Բացի այդ, նման«համագործակցության»4-5 դեպք եղել է: Մեկ-մեկ էլ Կարինեն է զանգել իրենց ու հարցրել` ասենք` տղամարդ կա, գործ կա, եթե ուզում եք` եկեք հյուրանոց:
Կարինե Օթարյանի դեմ նմանատիպ ցուցմունքներ են տվել նաև մյուս վկա մարմնավաճառները` Աննա Խաչինյանը, Զառա Փարսադանյանը և Ալվարդ Մկրտումյանը: Վերջինս տեսել է Կարինեի հանցանքի «լուրջ» մասը, թե ինչպես է վերջինս իրենց հաճախորդ տղամարդուց 1000 դրամ միջնորդավճար վերցնում (հետաքրքիր է` դրա վրա գրվա՞ծ է եղել «միջնորդավճար», թե՞ տրվել է որպես «չայեվոյ», ինչը սովորաբար տալիս են սպասարկման օբյեկտներում` սրճարաններում, ռեստորաններում…): Այս մարմնավաճառները խոստովանել են, որ իրենք կապը պահպանել են Կարինե Օթարյանի հետ` նաև անձնական շահագրգռավծությունից ելնելով. երբ հաճախորդ են ունեցել, իրենք են զանգել Կարինեին և 5000 դրամով սենյակներ վարձել` տղամարդկանց բավարարելու համար: Կարինեն էլ տվել է` իմանալով, որ իրենք մարմնավաճառ են:
Դատարանում Կարինեն չի ընդունել մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն իր հայտնած դիրքորոշման մեջ նշել է, որ, որպես հյուրանոցի ադմինիստրատոր, կատարել է իր պարտականությունները` սահմանված վարձավճարի դիմաց սենյակներ է տրամադրել քաղաքացիներին, այդ թվում այն աղջիկներին, որոնք զբաղվել են մարմնավաճառությամբ: Գանձած գումարները հաջորդ օրը տվել է տնօրենին: Իրեն ոչ ոք չի ասել, որ մարմնավաճառներին սենյակ չտրամադրի:
Գուցե այդ ամենը հաշվի առնելով էլ առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է համապատասխան հոդվածով ( քր. օրի 262 հոդ. 2 մասի 5-րդ կետ) նախատեսված սանկցիայի նվազագույն` 3 տարվա պատժի, որը պետք է պայմանականորեն չկիրառվի, քանի որ Կարինե Օթարյանը նախկինում դատապարտված ու արատավորված չի եղել, դրական բնութագիր ունի, հանցանքը ծանրացնող հանգամանքներ էլ չկան: Սակայն մեղադրող կողմը դատավճիռը բողոքարկել է վերաքննիչ ատյանում և ուզում է, որ ամբաստանյալին ազատազրկման ձևով պատժեն:
Հ. Գ. 1.Հետաքրքիր է` դատախազությունն ինչու՞ նույն հետևողականությամբ չի պատժում մյուս հնարավոր «մեղավորներին». մարմնավաճառները հակահասարակական գործունեությամբ փող են աշխատել, տղամարդիկ` բավարարվել, «օբյեկտատերերը»` օգուտ ստացել, բայց դատախազությունը միայն մի քանի 1000 դրամ վերցրած ադմինիստրատորին է մեղավոր համարել: Բա Կոծոն , Սարգյուլն ու մնացածն ու՞ր են…
Հ.Գ. 2. Քանի որ վերջին երկու տարում վերոնշյալ հոդվածով` հյուրանոցների ադմինիստրատորներին, մենեջերներին, տաքսու վարորդներին դատապարտելու դեպքերը շատ են, երևի թե, ոստիկանությունը ստիպված լինի ինչ-որ բան անել. մարմնավաճառներին ապահովել գործունեության տեսակը հաստատող «լիցենզիաներով» կամ հավաստագրերով, որպեսզի պոտենցիալ դատվողները` տաքսիստները, ադմինիստրատորները կարողանան նրանցից համապատասխան փաստաթուղթ պահանջել և նոր միայն սահմանափակել նրանց սահմանադրական` տեղաշարժվելու, իրենց ուզած ծառայություններից օգտվելու իրավունքները: Պատկերացրեք` եթե տաքսիստը տվյալ կնոջ ձեռքին եղած« փաստաթղթից»պարզի, որ նա «լիցենզավորված մարմնավաճառ է», կասի՝ «Գնա: Դու փող աշխատես` 1000 դրամի համար ես դատվե՞մ…»:
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.