Թերթն անդրադառնում է ՀԱԿ երեկ չկայացած քաղխորհրդի նիստին, երբ անակնկալ հայտնվել է ՀԱԿ համակարգողը, ով, պարզվել է, Աժ-ից եկել էր, որ «լույս սփռեր» կատարվածի վրա: ««Պարոն Մակեյան, հիշում եք, չէ՞, որ ամիսներ առաջ, նիստերից մեկում, Դուք խնդրեցիք, որ կանոնակարգեինք նիստերի պարբերականությունը: Որոշվեց, որ ամեն չորեքշաբթի մենք ունենում ենք նիստ, եթե չենք զանգում և հակառակի մասին նախազգուշացնում, բացի քառօրյայի շաբաթներից, այսինքն` այն շաբաթ, որ կա քառօրյա, մենք նիստ չենք անցկացնում, որի մասին գիտեն քաղխորհրդի բոլոր անդամները, այդ թվում և Դուք»: «Մի բան բաց թողեցիք, պարոն Զուրաբյան,- իր հերթին շտապեց «լուսավորել» Մակեյանը` շարունակելով:- Այո, մենք որոշում ընդունեցինք, որ քառօրյաների շաբաթը նիստը հետաձգվում է, բայց մի դեպքում, եթե խորհրդարանում կարևոր հարց ենք քննարկում, ինչպես նաև մեզ նախապես զգուշացնելուց հետո»: Մակեյանի խոսքից հետո Զուրաբյանև իրեն քննիչի դերում պատկերացնելով` սկսեց հարցախեղդ անել. «Ընդունում եք, որ նման որոշում կա», «Դուք ընդունում եք, որ Ձեր կուսակցությունն էլ է իր ստորագրությունը դրել այդ որոշման տակ», որին հետևեցին «ամբաստանյալ» Մակեյանի պատասխանները. «Այո, կա որոշում, բայց իմ նշած հանգամանքներով»: Զուրաբյանը կրկին էր նույն հարցերը հնչեցնում, Մակեյանը` նույն պատասխանները տալիս, ի վերջո, Զուրաբյանը, թվում էր, ընկրկեց` ասելով. «Չգիտեմ, ինձ թվում է, դուք սխալվում եք», ապա նորից սկսեց իրենը պնդել: Ի վերջո, կողմերը համաձայնության եկան, որ «մամուլի միջոցների» մոտ վիճելը նպատակահարմար չէ. «Մենք ինչ ա, դեբատի մե՞ջ ենք, թե՞ չէ»: Հետո էլ ձեռքսեղմումով պայմանավորվեցին, որ հաջորդ չորեքշաբթի կհավաքվեն և կփորձեն փոխըմբռնման գալ: «Եթե կա խնդիր, որն ուզում եք քննարկել, որովհետև, ցավոք սրտի, մամուլում բարձրացվել են խնդիրներ, որոնք անձամբ ձեզանից չեմ լսել և որոնց չեմ ուզում հավատալ, հենց հիմա էլ կարող ենք բարձրանալ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի իմ կաբինետ, և վերջապես ձեզանից դեմառդեմ լսեմ դժգոհությունները»,- հրաժեշտին ասաց Զուրաբյանը: «Հիմա դուք նորից շարունակո՞ւմ եք մամուլի առջև, ինձ ասում եք` չենք շարունակում, դուք շարունակում եք,- նորից հետ եկավ Մակեյանը` բարկանալով:- Եվ մի մոռացեք, որ ՀԱԿ գրասենյակը նաև մերն է, բայց ես իմ առաջարկները կներկայացնեմ քաղխորհրդի նիստին»: Թե ինչին չի ուզում հավատալ ՀԱԿ համակարգողը և ինչպես է վերաբերվում նույն մարմնում ներկայացված` իր լիազորությունների կասեցման վերաբերյալ Մակեյանի առաջարկություններին, Զուրաբյանը կոնկրետ ոչինչ չասաց` կրկնելով, որ Մակեյանը Կոնգրես որևէ փաստաթուղթ չի ներկայացրել. «Կներկայացնի` կխոսենք»: Իսկ հաջորդ չորեքշաբթի տեղի կունենա՞ այդքան սպասված նիստը, որտեղ քննարկմանը կներկայացվի Մակեյանի փաթեթը, Զուրաբյանը պատասխանեց. «Այդ նիստը կկայանա, եթե որևէ կուսակցություն համարում է, որ այդ հարցը պետք է ընտրվի օրակարգի մեջ, նաև կուսակցությունները պետք է որոշեն, որ այդ հարցը պետք է մտնի օրակարգ, իսկ դա կուսակցությունների որոշելիք հարցն է»:
Այսպիսով, թերևս կանխատեսելի է, որ ՀԱԿ-ում նոր սկանդալ է հասունանում, որովհետև գաղտնիք չէ, որ ՀԱԿ մաս կազմող կուսակցություններից շատերը Զուրաբյանի ազդեցության ներքո են և նման որոշում, ամենայն հավանականությամբ, չեն կայացնի:
Հրապարակ
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.