Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Դրան նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Ղևոնդյանց հիշատակի օրը, այսինքն` Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ հասցվեցին Պարսկաստան, բանտարկվեցին ու բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին:
Ճակատամարտին մասնակից հոգևորականներն իրենց անմնացորդ ծառայությունները մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը: Ս. Ղևոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Ս. Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ սկզբում է դրված Ղևոնդյանց տոնը` իբրև Վարդանանց պատերազմի գաղափարախոս-նախապատրաստողների:
428թ. Հայաստանում վերացվեց Արշակունյաց թագավորությունը: Հայաստանի` պարսկական տիրապետությանն անցած մասը դարձավ մարզպանություն, և մարզպան նշանակվեց Վասակ Սյունին: Պարսից թագավոր Հազկերտը` Վռամի որդին, խիստ մոլեռանդ էր իրենց կրոնի օրենքները պահպանելու հարցում և 449թ.-ին մի հրովարտակ է հրապարակում, որով տերության սահմաններում գտնվող բոլոր հպատակներին պարտադրում է զրադաշտական կրոնը (կրակապաշտություն):
Այս ընթացքում հայ նախարարները սպարապետ Վարդան Մամիկոնյանի և կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցու գլխավորությամբ Արտաշատում ժողով են գումարում, որտեղ Հազկերտին պատասխան են գրում. «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառը հարված: Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքերում են, և մեր մարմինները քո առաջ են, քո կամքի
համաձայն` արա՛ ինչ ուզում ես: Եթե այս հավատի մեջ թողնես, ո՛չ երկրի վրա ուրիշ տեր կընդունեք քո փոխարեն և ո՛չ էլ Երկնքում ուրիշ Աստված` Հիսուս Քրիստոսի փոխարեն, Որից բացի ուրիշ Աստված չկա»:
Պատասխանը խիստ զայրացնում է Հազկերտին, և 451թ.-ի գարնանը պարսկական զորքը Մուշկան Նյուսալավուրտի գլխավորությամբ մտնում է Հայաստան և հասնում Արտազ գավառ` բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Պարսկական զորքը 200 հազար էր` հայկականից 3 անգամ ավելի: Մայիսի 25-ին զորքերը պատրաստվում են վճռական ճակատամարտի: Հոգևորականները մկրտում են չմկրտված անձանց: Բոլորը Ս. Ավետարանի վրա երդումով միաբանվում են, որով Հայոց բանակատեղին նմանվում է շարժական եկեղեցու` Ս. Ավազանով, Ավետարաններով, խաչերով, սրբերի նշխարներով և անգամ եկեղեցական նվիրապետությամբ` կաթողիկոսից մինչև սաղմոսաց:
Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը: Ավարայրում հերոսաբար մարտնչելով` իր զինվորների հետ ընկնում է Վարդանը և նրա հետ 7 երևելի նախարարներ Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմական ազնվականներով` 296 հոգի:
Վարդանանց քաջերին Ս. Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է «Նորահրաշ» շարականը` ամեն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով:
Եվ այսպիսով Այսօր Վարդանանց տոնն է… Սա առիթ է մեզ համար կրկին վերադառնալու մեր արմատներին: Թեև մերօրյա որոշ պատմաբանների և հրապարակախոսների կողմից նսեմացվում է Ավարայրի դերը և Վարդան Մամիկոնյանի սխրանքը, սակայն հուսով եմ չեք զլանա հպարտությամբ և երախտագիտությամբ հիշել մեր հերոսներին: «Հայ» ասելով մեր աչքերի առջև պետք է հառնեն Տիգրան Մեծն ու Վարդանը, Մաշտոցն ու Նարեկացին:
Թեկուզ Վասակ Սյունին լիներ ամենաճարպիկ և հեռատես քաղաքական գործիչը, միևնույն է, խուսանավելով զորեղ ուժերի միջև ազգը չես պաշտպանի: Աստիճանաբար քեզ կպարտադրեն քայլ առ քայլ հրաժարվել այն ամենից, ինչ թանկ է քեզ համար: Մեր ազգը օրհասական պահին ընտրեց Ավարայրը և հաղթե՛ց, և ես հավատում եմ, որ հայ ազգի այդ ջիղը դեռևս կենդանի և ամուր է: Բայց թույլ մի՛ տվեք, որ կենաց-մահու իրավիճակ ստեղծվի, մենք տանուլ ենք տալիս փոքր ճակատամարտերում ամեն օր… ու այդ օրն էլ Ավարայր է մեզ համար:
Ազգային ինքնության այս խնդիրները պետք է վերլուծվեն նաև փիլիսոփայական հարթության մեջ: Ազգային գաղափարախոսություն մշակելու գործում առաջին քայլը պետք է լինի Քրիստոնեության ընդունման և Գրերի գյուտի, Վարդանանց պատերազմի, Հայոց Մեծ Եղեռնի պատմական շրջադարձային իրողությունների քննումն ու համակարգումը: Մենք հայ ենք, բայց հաճախ ինքներս էլ չենք գիտակցում, թե որքան վսեմ, առաքինի ու հերոսական շունչ կա հայի ինքնության մեջ:
Գարիկ Ավետիսյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.