Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Նա ծնվել էր 1945 թվականին, Գյումրիում: Գրել և տպագրվել սկսել է դեռևս դպրոցական տարիներից:
1975-ից Գրողների միության անդամ է: Արժանացել է մի շարք մրցանակների` ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր, Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակ, Վահագն մրցանակի դափնեկիր, Արցախի պետական մրցանակ, 1998թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
2010-ին հրատարակվեց նրա` «Երբեք չմեռնես-ահա թե ինչ կասեմ քեզ» ժողովածուն: 2011-ին այդ գրքի համար Հովհաննես Գրիգորյանն արժանացավ ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում:
Բանաստեղծությունների առաջին` «Երգեր առանց երաժշտության» ժողովածուն հրատարակվել է 1975թ.: Բանաստեղծական ժողովածուներն են` «Երգեր առանց երաժշտության» (1975), «Բոլորովին ուրիշ աշուն» (1979), «Անձրև մի տխուր աիթով»(1982), «Դանդաղ ժամեր» (1986), «Հրեշտակներ մանկության երկնքից»(1992), «Երկու ջրհեղեղի արանքում» (1996), «Կես ժամանակ» (2002), «Գիշերահավասար»(2006), «Երբեք չմեռնես» (2010):
2004-ին լույս տեսավ նրա արձակ առաջին`«Մաեստրո» գիրքը, իսկ 2008-ին` էսսեների և հոդվածների «Բաց դռների օր Մհերի քարայրում» ժողովածուն: Իսպաներենից թարգմանել է Կ. Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի Մահը»(1979թ.), Խ.Կորտասարի «Վիճակախաղ» (1983թ.) վեպերը, Խ. Օրտեգա-Ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայություն» (1999թ.) էսսեների ժողովածուն, Ֆ. Դե Ռոխասի «Սելեստինա» (2007 թ.) դրաման:
Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում` «Չուղարկված նամակներ» (1985թ.), Ֆրանսիայում`«Constitution» (2007թ.), Իրանում`«Բոլորովին ուրիշ աշուն» 2009թ.:
Բանաստեղծը տառապում էր քաղցկեղով, նախորդ տարի բուժում ստացավ Իսրայելի հատուկ մասնագիտացված բուժհաստատությունում:
«Երբեք չմեռնես, – մահվան մահճում
Թախանձագին հորդորում էր ինձ հայրս:
Եվ նայելով նրա մշուշված աչքերին՝
Ես դառնությամբ հասկացա, թե ինչ ծանր է
Մեռնել ցերեկվա լույսերի մեջ ողողված,
Երբ պատուհանից երևում է դիմացի պատշգամբը,
և մի կին պատշգամբում պարանից կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը,
հետո զնգում է սխալված հեռախոսը, և տղամարդու
մի ջահել ձայն բացատրում է, որ այն, ինչ վերցրել է վաղուց,
հենց հիմա չի կարող վերադարձնել, որովհետև…
հետո վերևի հարկում շրխկոցով բացվում է դուռը,
և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը
լցվում է միջանցք, տարածվում վերև ու ներքև,
այնուհետև՝ աշխարհով մեկ
և դրանից երկնքի կապույտն ավելի է պայծառանում
և ավելի է թանձրանում դառնությունը…
երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ, —
խնդրեց հայրս վերջին անգամ
և փակեց աչքերը»:
Գ.Ա.
- 15:10Վազգեն Մանուկյանը դիմել է ուժային կառույցներին՝ դուք չե՛ք երդվել պաշտպանել Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը
- 14:10Այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում. Տեսնում ենք՝ քծնող ժպիտ ու արհամարհական սառը հայացք. քաղաքագետ
- 13:10Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»
- 12:10Ավելի լավ է հայտարարություն չանեն, քան իրենց հայտարարությամբ լեգիտիմացնեն ադրբեջանական խոսույթը. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ- ի մասին
- 11:10Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց
- 15:10Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է քարտեզների հիման վրա Հայաստանի հետ սահմանազատումից հրաժարվելու մասին
- 14:10Էրդողանի երդմնակալության արարողակարգը բավականին հետաքրքիր էր սիմվոլիզմի առումով. կարծես թե Փաշինյանին հասկացնում է, թե պետք է իր տեղը ճանաչի
- 13:10Պեսկով․ Ռուսաստանն իր գործը պետք է ավարտին հասցնի
- 12:10Իսկ հիմա Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասի հակիրճ. ագրեսիվ ռազմականացված քաղաքականությունը շարունակվելու է.
- 11:10Ադրբեջանցիները Սյունիքի և Գեղարքունիքի ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել ցորենի, գարու արտերը
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.